Ծաղկաձոր, Սևան

Ծաղկաձոր, Սևանավանք, Սևան

Մեկօրյա խմբային տուր Երևանից՝ Սևանա լիճ և Սևանավանք, Ծաղկաձոր լեռնային հանգստավայր և միջնադարյան Կեչառիսի վանք։

09:00 – 16:00 · Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Ծաղկաձորը հայտնի է իր զարմանալի բնությամբ և լեռնային սպորտի հնարավորություններով։ Սա իդեալական վայր է զբոսանքի և չմուշկներով սահելու համար։ Սևանը` Հայաստանի ամենամեծ լիճը, հայտնի է իր մաքուր ջրով և հիասքանչ տեսարաններով: Իդեալական է լողի, ձկնորսության և տեղական ուտեստներ համտեսելու համար:

Երթուղի

1 Կանգառ 1 Սևանա լիճ

Առաջինն ուր կայցելենք Սեւանա լիճն է՝ Հայաստանի գեղեցկուհին։ Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր՝ Սեւանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների եւ մեկ մեծ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սեւանա լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում՝ եւ' ակտիվ, եւ' պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սեւանը պատմական երեք հայկական լճերից միակն է, որը գտնվում է ՀՀ տարածքում։

2 Կանգառ 2 Սևանավանք

Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դեռ 4-րդ դարում հիմնադրված լինելով՝ Սեւանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը՝ իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Մայրաքաղաք Երեւանի անունը առաջին անգամ արձանագրվել է հենց Սեւանավանքի գմբեթի վրա։

3 Կանգառ 3 Ծաղկաձոր

Ծաղկաձորը Հայաստանի ամենագեղատեսիլ ու տուրիստական քաղաքներից մեկն է։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին ու սիրելի վայր է ե'ւ տեղացիների, ե'ւ զբոսաշրջիկների համար։ Ծաղկաձորը հայտնի է Հայաստանի լավագույն առողջարանային կենտրոններով, ժամանցի վայրերով, չքնաղ բնությամբ ու մշակութային կոթողներով։ Այն մայրաքաղաքից հեռու է ընդամենը 50 կմ։ Գտնվելով ծովի մակերևույթից 1840 մետր բարձրության վրա՝ Ծաղկաձորը համարվում է լավագույն վայրերից մեկը թե' պասիվ, թե' ակտիվ հանգստի կազմակերպման համար։

  • Ճոպանուղու տոմս (3,500 AMD)
4 Կանգառ 4 Կեչառիս վանական համալիր

Կեչառիս վանական համալիրը Ծաղկաձոր քաղաքի կարևորագույն մշակութային կոթողներից է։ Վանական համալիրի չորս եկեղեցիները կառուցվել են XI-XIII դարերի ընթացքում։ Ունենալով ինքնատիպ ճարտարապետություն ու հարուստ պատմություն՝ Կեչառիսը դարեր շարունակ եղել է Հայաստանի նշանավոր եկեղեցական ու գրչության կենտրոններից մեկը՝ Պահլավունի եւ Պռոշյան իշխանների շնորհիվ։ Համալիրը բաղկացած է չորս եկեղեցուց, գավթից, մատուռներից եւ շուրջ երեք տասնյակ խաչքարերից (XI-XVII դարեր): Դարերի ընթացքում վանքը բազմիցս ավերվել է ու նորից վերականգնվել։ Այժմյան կանգուն տեսքը ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի շնորհիվ է։

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Շշալցված ջուր

Ներառված չէ

  • Ծաղկաձորի ճոպանուղու մուտքավճարը - 3500 AMD

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Ուղղություններ: Ծաղկաձոր, Սևանավանք, Սևան
Մեկնման ժամ: 09:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կտեսնեմ այս տուրի ընթացքում։

Տուրի ընթացքում կայցելեք Սևանա լիճ՝ Հայաստանի ամենամեծ լիճը, որը հայտնի է իր մաքուր ջրերով և գեղեցիկ տեսարաններով, և Սևանավանք։ Այնուհետև կմեկնեք Ծաղկաձոր, որը հայտնի է իր բնությամբ և լեռնային սպորտով, և կայցելեք Կեչառիսի վանական համալիր։

Ե՞րբ է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է ամեն կիրակի՝ մինչև 2027-12-01։ Այն սկսվում է 09:00-ին և ավարտվում 16:00-ին։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 5 000 AMD է հայախոս գիդով և 9 000 AMD՝ ռուսախոս կամ անգլիախոս գիդով։

Որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում (Երևան 0001, Հայաստան)։ Խնդրում ենք ժամանել մեկնարկից 15 րոպե առաջ։ Նստատեղերը նախապես չեն բաշխվում, ուստի շուտ գալով կարող եք ընտրել ձեր տեղը։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքում։

Արժեքում ներառված են էքսկուրսավարի ծառայությունը, տրանսպորտը և շշալցված ջուրը։ Ծաղկաձորի ճոպանուղու մուտքավճարը՝ 3500 AMD, ներառված չէ և սովորաբար վճարվում է տեղում՝ կանխիկ։ Սնունդը նույնպես ներառված չէ, սակայն կարող եք ձեզ հետ սնունդ վերցնել կամ վճարել տեղում։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Էքսկուրսավարը խոսում է հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Եթե խմբում կան օտարերկրացի մասնակիցներ, տուրը կարող է անցկացվել երկու լեզվով։

Քանի՞ հոգուց է բաղկացած խումբը։

Խմբում առավելագույնը 12 մասնակից է։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և կա՞ զեղչ երեխաների համար։

Այո, տուրը տարիքային սահմանափակումներ չունի։ 0-3 տարեկան երեխաների մասնակցությունն անվճար է, 3-6 տարեկանները ստանում են 50% զեղչ, իսկ 7 տարեկանից գործում է լրիվ արժեքը։

Կա՞ զեղչ խմբերի համար։

Այո, 5 և ավելի հոգանոց խմբերը ստանում են 500 AMD զեղչ յուրաքանչյուր անձի համար։

Ի՞նչ տրանսպորտով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի չափից։ Ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։ Սովորաբար տրանսպորտում Wi-Fi չկա, բայց երթուղու մեծ մասում բջջային ինտերնետն աշխատում է։

Ի՞նչ կլինի, եթե ուշանամ։

Խումբը չի սպասում ուշացողներին, սակայն հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին ձեր միջոցներով։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Չեղարկումն անվճար է մինչև տուրի մեկնարկից 24 ժամ առաջ։ Վերջին 24 ժամվա ընթացքում չեղարկելու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը, իսկ տուրը սկսվելուց հետո գումարը չի վերադարձվում։

Կարծիքներ

Е
Екатерина Мефед
★★★★★ 02 հկտ 2026

Отличный тур!Гид очень внимательный ,интересно и познавательно рассказывал )Спасибо за эмоции и впечатления!!!💖

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Սևանա լիճ 2Սևանավանք 3Ծաղկաձոր 4Կեչառիս վանական համալիր

Հանրաճանաչ ուղղություններ