Գառնի, Գեղարդ, Քարերի սիմֆոնիա, Սևանա լիճ, Դիլիջան

Քարերի սիմֆոնիա և Ազատի կիրճ, Սևանավանք, Հաղարծին

Մեկօրյա խմբային տուր Երևանից՝ Գեղարդ, Քարերի սիմֆոնիա, Գառնու տաճար, Սևանա լիճ և Սևանավանք, Հաղարծին և Հին Դիլիջան համալիր։

08:00 – 20:00 · Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Բացահայտեք Հայաստանի պատմամշակութային ժառանգությունն ու տպավորիչ բնությունը Երևանից մեկնարկող մեկօրյա տուրի ընթացքում։

Երթուղին ներառում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գեղարդի վանքը, Գառնու հեթանոսական տաճարն ու Գառնու կիրճի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը։ Տուրի ընթացքում կմասնակցեք նաև ավանդական լավաշի թխման վարպետաղ դասին, որից հետո ուղևորությունը կշարունակվի դեպի Սևանա լիճ և Սևանավանք։ Այնուհետև կայցելեք Դիլիջանի պատմական թաղամաս՝ Հին Դիլիջան և անտառների մեջ թաքնված Հաղարծին վանական համալիր։

Այս տուրը հիանալի հնարավորություն է ընդամենը մեկ օրում ծանոթանալու Հայաստանի ամենանշանավոր վայրերին, ճարտարապետությանն ու ավանդույթներին։

Երթուղի

1 09:00 Գեղարդի վանք

Գեղարդի վանական համալիրը Հայաստանի ամենանշանավոր միջնադարյան կոթողներից է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն տեղակայված է Ազատ գետի կիրճում։

Վանքը հիմնադրվել է քրիստոնեության վաղ շրջանում,  ներկայիս համալիրի հիմնական մասը կառուցվել է 12-13-րդ դարերում։ Գեղարդն առանձնահատուկ է իր ժայռափոր եկեղեցիներով ու սրահներով, որոնք կերտված են անմիջապես լեռան մեջ։ «Գեղարդ» անվանումը կապված է Սուրբ Գեղարդի (Քրիստոսի խոցման նիզակի) հետ, որը դարեր շարունակ պահվել է այստեղ։

Վեհաշուք ժայռերով ու լեռնային տեսարաններով շրջապատված համալիրը ներդաշնակորեն համադրում է միջնադարյան ճարտարապետությունը, կրոնական պատմությունն ու տեղանքի բնական գեղեցկությունը։

Գեղարդ Վանական Համալիր, Հայաստան Գեղարդ Վանական Համալիր, Հայաստան՝ լուսանկար 2 Գեղարդ Վանական Համալիր, Հայաստան՝ լուսանկար 3
2 10:10 Քարերի սիմֆոնիա

«Քարերի սիմֆոնիան» Հայաստանի ամենաինքնատիպ բնական վայրերից է, որը գտնվում է Ազատ գետի կիրճում՝ Գառնի գյուղի հարևանությամբ։

Հուշարձանը ներկայացնում է հնագույն հրաբխային ժայթքումների արդյունքում ձևավորված հսկայական բազալտե սյուներ։ Ուղղահայաց, կանոնավոր երկրաչափական տեսք ունեցող այս ժայռերը հիշեցնում են հսկայական երգեհոն, ինչի շնորհիվ էլ տեղանքն ստացել է իր «Քարերի սիմֆոնիա» անվանումը։

Կիրճի վեհաշուք բնապատկերն ու երկրաբանական այս բացառիկ կազմությունը տեղանքը դարձնում են Հայաստանի ամենատպավորիչ ու ճանաչելի տեսարժան վայրերից մեկը։

Քարերի սիմֆոնիա, Հայաստան Քարերի սիմֆոնիա, Հայաստան՝ լուսանկար 2 Քարերի սիմֆոնիա, Հայաստան՝ լուսանկար 3
  • Քարերի Սիմֆոնիայի մուտքավճար (300 AMD)
3 11:00 Գառնու տաճար

Գառնու տաճարը Հայաստանում պահպանված հելլենիստական ճարտարապետության եզակի հուշարձանն է և տարածաշրջանի միակ սյունազարդ հեթանոսական տաճարը։

Կառուցվելով մ.թ. 1-ին դարում՝ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Այն աչքի է ընկնում դասական համաչափություններով, նրբագեղ սյուներով և Ազատ գետի կիրճի բարձրադիր հրվանդանին գտնվող տպավորիչ տեղադրությամբ։


Տաճարը Գառնու պատմամշակութային արգելոց-թանգարանի մաս է, որտեղ պահպանվել են նաև արքունական պալատի հիմքերը, 3-րդ դարի ամրոցային բաղնիքը՝ պահպանված խճանկարով, և հնագիտական այլ արժեքավոր կառույցներ։

Գառնու հեթանոսական տաճար, Հայաստան Գառնու հեթանոսական տաճար, Հայաստան՝ լուսանկար 2 Գառնու հեթանոսական տաճար, Հայաստան՝ լուսանկար 3
  • Գառնու տաճարի մուտքաճար (1,500 AMD)
4 12:20 Լավաշի թխման վարպետաց դաս

Ցուցադրության ընթացքում կտեսնեք, թե ինչպես է պատրաստվում ավանդական հայկական լավաշը և ինչպես է այն թխվում հողափոր կավե թոնրում։ Սա գեղեցիկ հնարավորություն է հաղորդակից լինելու հայկական խոհանոցային մշակույթին և սերնդեսերունդ փոխանցված հմտություններին։

Ցուցադրությունից և սնվելուց հետո փոքր-ինչ կհանգստանաք՝ նախքան ճանապարհորդության շարունակությունը։

5 14:40 Սևանա լիճ և Սևանավանք

Սևանա լիճը Հայաստանի բնական ամենամեծ հարստությունն է և տարածաշրջանի ամենախոշոր բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը։ Լեռներով շրջապատված լիճն աչքի է ընկնում իր վճիտ, կապույտ ջրերով և գեղատեսիլ բնապատկերներով։

Լճի թերակղզուն վեր խոյացող Սևանավանքը հիմնադրվել է 9-րդ դարում (ժամանակին եղել է կղզի)։ Վանական համալիրի պատմական եկեղեցիներ կարելի է բարձրանալ աստիճաններով, որտեղից բացվում է Սևանա լճի և շրջակա լեռների տպավորիչ համայնապատկերը։

Սևանա լիճն ու Սևանավանքը բնության, պատմության և հայկական միջնադարյան ճարտարապետության ներդաշնակ համադրություն են։

Սևանա Լիճ, Հայաստան Սևանա Լիճ, Հայաստան՝ լուսանկար 2
6 16:40 Հաղարծին վանք

Հաղարծինը հայկական միջնադարյան ճարտարապետության նշանավոր կոթողներից է, որը գտնվում է Դիլիջանի անտառապատ լեռներում։

Համալիրը ձևավորվել է 10-13-րդ դարերում և ներառում է եկեղեցիներ, մատուռներ ու գավիթներ, ինչպես նաև միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության եզակի նմուշ հանդիսացող սեղանատունը։ Վանքն աչքի է ընկնում քարի նուրբ մշակմամբ, փորագրություններով և շրջակա բնության հետ կատարյալ ներդաշնակությամբ։

Խիտ անտառներով ու լեռնային տեսարաններով շրջապատված Հաղարծինն առանձնանում է իր խաղաղ մթնոլորտով՝ ներկայացնելով պատմության, ճարտարապետության և բնության գեղեցիկ համադրություն։

Հաղարծին Վանական Համալիր, Հայաստան Հաղարծին Վանական Համալիր, Հայաստան՝ լուսանկար 2 Հաղարծին Վանական Համալիր, Հայաստան՝ լուսանկար 3
7 18:00 Հին Դիլիջան համալիր

«Հին Դիլիջանը» քաղաքի պատմական թաղամասն է, որն աչքի է ընկնում 19-րդ դարի ավանդական ճարտարապետությամբ, նախշազարդ փայտե պատշգամբներով և սալարկված փոքրիկ փողոցներով։

Այս տարածքն արտացոլում է կոլորիտային քաղաքի անցյալի մթնոլորտը՝ ներկայացնելով տեղական արհեստագործությունն ու կենցաղային ավանդույթները։ Վերականգնված շինություններում այժմ գործում են արհեստանոցներ, պատկերասրահներ, հուշանվերների խանութներ և ջերմ մթնոլորտով սրճարաններ։

«Հին Դիլիջանով» զբոսանքը հիանալի առիթ է հաղորդակից լինելու մշակութային ժառանգությանն ու վայելելու լեռնային քաղաքի ինքնատիպ ռիթմը։

Քաղաք Դիլիջան, Հայաստան Քաղաք Դիլիջան, Հայաստան՝ լուսանկար 2 Քաղաք Դիլիջան, Հայաստան՝ լուսանկար 3 Քաղաք Դիլիջան, Հայաստան՝ լուսանկար 4

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ

Ներառված չէ

  • Գառնու տաճարի մուտքավճարը - 1500 AMD
  • Քարերի սիմֆոնիայի մուտքավճարը - 300 AMD

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 08:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր վայրեր է այցելում տուրը։

Կայցելեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ընդգրկված Գեղարդի վանք, կտեսնեք Քարերի սիմֆոնիայի բազալտե կազմավորումները և հնագույն Գառնու տաճարը, ապա կանգ կառնեք լավաշ թխելու ավանդական ցուցադրության և ճաշի համար։ Այնուհետև՝ Սևանա լիճ և Սևանավանք, անտառներով շրջապատված Հաղարծինի վանք և Հին Դիլիջանի պատմական թաղամաս։

Ե՞րբ է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է ամեն շաբաթ և կիրակի՝ մինչև 2027-10-31։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 7 500 AMD է հայախոս գիդով և 11 500 AMD՝ ռուսախոս կամ անգլիախոս գիդով։

Որտե՞ղ և ժամը քանիսի՞ն է սկսվում ու ավարտվում տուրը։

Տուրը սկսվում է ժամը 09:00-ին և ավարտվում ժամը 20:00-ին Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում։ Խնդրում ենք ժամանել մեկնումից 15 րոպե առաջ։

Ի՞նչ է ներառված արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված են գիդի ծառայությունը և տրանսպորտը։ Սնունդը ներառված չէ․ կարող եք սնունդ վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում։

Պե՞տք է արդյոք վճարել մուտքավճարներ տեսարժան վայրերում։

Այո․ Գառնու տաճարի մուտքավճարը 1500 AMD է, Քարերի սիմֆոնիայինը՝ 300 AMD, և դրանք ներառված չեն արժեքի մեջ։ Մուտքավճարները սովորաբար վճարվում են տեղում՝ կանխիկ, իսկ եթե չեք ցանկանում այցելել վճարովի վայր, կարող եք սպասել դրսում։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Եթե խմբում կան օտարերկրացի մասնակիցներ, տուրը կարող է անցկացվել երկու լեզվով։

Ի՞նչ տրանսպորտով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի չափից, իսկ ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։ Սովորաբար Wi-Fi չկա, բայց երթուղու մեծ մասում բջջային ինտերնետն աշխատում է։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։

Տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։

Խմբերի համար զեղչ կա՞։

Այո, 5 և ավելի հոգանոց խմբերը ստանում են 500 AMD զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար։

Ի՞նչ կլինի, եթե ուշանամ։

Խումբը չի սպասում ուշացողներին։ Հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին ձեր միջոցներով։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

Հանրաճանաչ ուղղություններ