Հայաստանի տեսարժան վայրերը Տավուշ
Հաղարծին Վանական Համալիր
- ՄարզՏավուշ
- Հեռավորությունը Երևանից108.6 կմ
- ՏեսակՎանք/եկեղեցի
Տավուշ
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Հաղարծին Վանական Համալիր
-
Հաղարծին անվան ծագումնաբանությունը կապված է մի գեղեցիկ ավանդազրույցի հետ, ըստ որի, երբ վանքի օծման արարողությունն են կատարել, գլխավոր եկեղեցու գմբեթի վրա մի արծիվ է ճախրել, ու դրանով վանքը հայտնի դարձրել որպես խաղացող արծվի վանք։ Այստեղից «հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին»՝ արծիվ։ Այսպես է առաջացել Հաղարծին բառը։
-
Սբ․ Աստվածածին եկեղեցում կա մի թաքստոց, որտեղ օտարներից պաշտպանելու համար պահել են սրբություններ։
-
Վանական համալիրն ունի գետնուղի, որը տանում է դեպի գետը։
Եղանակ՝ Տավուշ
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հաղարծնի վանական համալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Հաղարծին Վանական Համալիր
Հաճախ տրվող հարցեր
Որտե՞ղ է գտնվում Հաղարծնի վանքը, և ե՞րբ է այն կառուցվել։
Հաղարծին վանական համալիրը կառուցվել է 10–13-րդ դարերում և գտնվում է Դիլիջանից 18 կմ հեռավորության վրա՝ անտառածածկ լեռների գրկում։ Վանքի հիմնադրման մասին մատենագրական տեղեկություններ չկան, սակայն պատմական իրադարձությունների համադրմամբ կարելի է ասել, որ այն հիմնադրվել է Բագրատունիների օրոք։
Ի՞նչ է նշանակում Հաղարծին անունը։
Ըստ ավանդության՝ վանքի օծման արարողության ժամանակ գլխավոր եկեղեցու գմբեթի վրա մի արծիվ է ճախրել, և վանքը հայտնի է դարձել որպես խաղացող արծվի վանք։ «Հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին»՝ արծիվ․ այսպես է առաջացել Հաղարծին անունը։
Ի՞նչ կարելի է տեսնել Հաղարծնում։
Համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց, երկու գավթից (մեկը՝ ավերված), սեղանատնից և աղոթարաններից։ Ամենահին կառույցը խաչաձև-գմբեթավոր Սբ. Գրիգոր եկեղեցին է, որին հյուսիսից կից է Սբ. Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին, իսկ գլխավոր եկեղեցին Սբ. Աստվածածինն է՝ գմբեթավոր դահլիճ։ Ճարտարապետ Մինասի կառուցած սեղանատունը՝ զույգ սյուներով երկու հավասար մասի բաժանված ուղղանկյուն դահլիճ, առանձնահատուկ տեղ ունի աշխարհիկ ճարտարապետության մեջ։
Ո՞վ է թաղված Հաղարծնում։
Սբ. Գրիգոր եկեղեցու գավթի հարավային պատի տակ գտնվում է արքայական դամբարանը։ Տապանաքարերից միայն մեկն է հնարավոր եղել վերծանել․ ըստ դրա՝ այստեղ թաղված է Բագրատունյաց թագավոր Սմբատ Ա-ն, իսկ մյուս տապանաքարերը, հավանաբար, պատկանում են Կյուրիկյան թագավորներին։
Կարո՞ղ եմ Հաղարծնի վանք այցելել Երևանից մեկնող տուրով։
Այո՛, ONE WAY Tour-ի՝ Երևանից մեկնող տուրերը կանգ են առնում այստեղ․ դրանք ներկայացված են այս էջում։
Տավուշ
Պլանավորեք այցելությունը
Haghartsin Monastery, Teghut, Tavush Province, Armenia
Տուրեր
Տուրեր դեպի Հաղարծին Վանական Համալիր
Տավուշ
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Հաղարծին Վանական Համալիր
Բլոգ
Կարդացեք նաև
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։