7  ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

7 ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Կիսվել

Դիլիջանը, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա», Տավուշի մարզի անտառաշատ գոհարն է՝ հարուստ պատմությամբ, մշակույթով ու գեղեցիկ բնությամբ։ Անկախ նրանից՝ դուք սիրում եք արշավներ, պատմություն թե պարզապես փնտրում եք նոր վայր հանգստի համար, Դիլիջանը հարուստ է տեսարժան վայրերով։

Ահա յոթ պարտադիր այցելության վայրեր, որոնք բացահայտում են այս բացառիկ քաղաքի հմայքը։

Հաղարծինի վանական համալիր

10-13-րդ դարերում կառուցված Հաղարծինի վանքը միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է։ Վանքը հատկապես ծաղկում է ապրել Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Իսկ 13-րդ դարում հիշատակվել է որպես ուսումնագիտական կենտրոն։

7  ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Գոշավանք 

Գոշավանքը գտնվում է Գոշ գյուղում։ Այն հայտնի է իր ճարտարապետական գեղեցկությամբ և որպես կրթության ու մշակույթի կենտրոն ունեցած դերակատարությամբ։ Մխիթար Գոշի անունը կրող այս 12-13-րդ դարերի համալիրը արտացոլում է Հայաստանի մտավորական և կրոնական ժառանգությունը։

7  ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Պարզ լիճ

«Պարզ» նշանակում է «մաքուր»։ Այս լեռնային լիճը, որը շրջապատված է խիտ անտառներով, հիանալի վայր է պիկնիկի, նավակով զբոսնելու և արշավների համար։ Լիճը սիրելի վայր է բնության սիրահարների, ընտանիքների ինչպես նաև զբեսաշրջիկների համար։

7  ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Դիլիջանի ազգային պարկ

Մոտ 24,000 հեկտար տարածք զբաղեցնող Դիլիջանի ազգային պարկը շրջանի ամենականաչապատ վայրն է։ Պարկում առկա են տարբեր ծառատեսակներ, հանքային աղբյուրներ և կենդանատեսակներ ։ Այստեղ կարելի է  զբոսնել, կազմակերպել քայլարշավեր կամ պարզապես ընկղմվել բնության գրկում:
 

7  ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

 

Մաթոսավանք 

13-րդ դարում կառուցված Մաթոսավանքը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկի տարածքում։ Վանքը բաղկացած է Սբ․ Աստվածածին եկեղեցուց, գավթից եւ գրատնից: Ժամանակի ընթացքում վանքը միաձուլվել է բնությանը և դարձել դժվար տեսանելի:

7  ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Շարամբեյանի փողոց

Դիլիջանի մշակութային սիրտը՝ Շարամբեյանի փողոցը արտացոլում է 19-րդ դարի փայտաշեն տները, արհեստանոցները և պատկերասրահները։ Փողոցը կրում է նկարիչ Հովհաննես Շարամբեյանի անունը: Այստեղ կծանոթանաք տեղական արհեստների, մշակույթի և առօրյա կյանքի հետ։

7  ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Դիլիջանի Թանգարան-Պատկերասրահ


Այս թանգարանը ներկայացնում է շրջանի պատմությունն ու արվեստը՝ ցուցադրելով հնագիտական գտածոներ և հայկական ու միջազգային արվեստի գործեր։ Թանգարանը առաջարկում է էքսկուրսիաներ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ դարձնելով այն հետաքրքիր կանգառ մշակույթի սիրահարների համար։
 

7  ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

 Ծանոթացեք Դիլիջանի տուրերին այստեղ:



 

Տուրեր այս ճամփորդության համար