Սևանա լիճ, Սևանավանք, Հաղարծին, Գոշավանք, Հին Դիլիջան համալիր
Անհատական տուր Երևանից (9–10 ժամ)՝ Սևանա լիճ և Սևանավանք, Հաղարծնի ու Գոշավանքի անտառային վանքերը և Հին Դիլիջան համալիր։
Տուրի մասին
Տևողություն 9-10 ժամ։
Յուրահատուկ համադրմամբ այս տուրի ընթացքում մեր զբոսաշրջային խումբն այցելում է Սեւանա լիճ եւ 9-րդ դարի Սեւանավանք։ Ըստ խմբի ցանկության, կազմակերպվում է նավարկություն Սեւանա լճով։ Հաջորդիվ կտեսնենք 10-13-րդ դարերի վանքեր՝ Գոշավանք եւ Հաղարծին։
Երթուղի
1 Կանգառ 1 Սևանա լիճ
Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր՝ Սեւանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների եւ մեկ մեծ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սեւանա լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում՝ եւ' ակտիվ, եւ' պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սեւանը պատմական երեք հայկական լճերից միակն է, որը գտնվում է ՀՀ տարածքում։
2 Կանգառ 2 Սևանավանք
"Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դեռ 4-րդ դարում հիմնադրված լինելով՝ Սեւանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը՝ իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Մայրաքաղաք Երեւանի անունը առաջին անգամ արձանագրվել է հենց Սեւանավանքի գմբեթի վրա։
3 Կանգառ 3 Հաղարծին
"Թեեւ, Հայաստանում ընդունված է շինարարության համար հիմնականում օգտագործել տուֆ կամ բազալտ տեսակի քարեր, Հաղարծնի վանքի համար օգտագործվել է երկու տեսակի՝ տրավերտին եւ բազալտ։ Սպիտակավուն քարից կառուցված այս վանքը դեռ 10-րդ դարից իր ուրույն տեղն է ունեցել հայոց մշակույթի, կրթության մեջ։ Շուրջ երեք դար է կառուցվել վանքը, տավուշյան անտառների գեղատեսիլ ձորակում՝ անտառի հենց սրտում։ Այստեղ է նաեւ ճարտարապետական գլուխգործոց համարվող վանքի սեղանատունը։
4 Կանգառ 4 Գոշավանք
"Միջնադարյան Հայաստանի ամենահայտնի հոգեւոր-կրթական կենտրոններից է Գոշավանքը, որն իր անունը ստացել է բազմատաղանդ հոգեւորական եւ գիտնական Մխիթար Գոշից։ Նրա կողմից ստեղծված օրենքների ժողովածուն համարվում է բացառիկ իր ժամանակի համար, եւ առ այսօր էր օգտագործվում է աշխարհի շատ օրենսդրություններում։ Հինգ եկեղեցիներից, երեք մատուռներից, գավթից, սեղանատնից բաղկացած վանական համալիրը անտարբեր չի թողնի ոչ մի հետաքրքրասեր զբոսաշրջիկի։ Վանքը գտնվում է համանուն Գոշ գյուղում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Պողոս վարպետի ձեռքին պատկանող 13-րդ դարի ասեղնագործ խաչքարը։
5 Կանգառ 5 Հին Դիլիջան համալիր
Տուրն ամփոփում է Հին Դիլիջան համալիրը։ Շարամբեյան փողոցում կարելի է տեսնել 19-րդ դարին բնորոշ տներ, փայտե պատշգամբներ։ Հենց այս փողոցն է համարվում Հին Դիլիջանի հավաքական տեսքը, որտեղ արտացոլված է հայտնի դիլիջանյան ճարտարապետական ոճը։
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Տրանսպորտ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր վայրեր է այցելում այս տուրը։
Տուրի ընթացքում կայցելեք Սևանա լիճ և 9-րդ դարի Սևանավանք, ապա 10-13-րդ դարերի Հաղարծին և Գոշավանք վանքերը, ինչպես նաև Հին Դիլիջան համալիրը։
Հնարավո՞ր է նավարկել Սևանա լճում։
Այո, խմբի ցանկությամբ կարող է կազմակերպվել նավարկություն Սևանա լճում։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Արժեքը՝ 40 674 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։
Որքա՞ն է տևում տուրը։
Սա մեկօրյա տուր է, որը տևում է 9-10 ժամ։
Ե՞րբ կարող եմ մասնակցել այս տուրին։
Սա անհատական տուր է, որը կազմակերպվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։
Որտե՞ղ է սկսվում և ավարտվում տուրը։
Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։
Ի՞նչ է ներառված գնի մեջ։
Գնի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը ներառված չէ․ կարող եք վերցնել ձեր սնունդը կամ վճարել տեղում։ Մուտքավճարները նույնպես ներառված չեն և սովորաբար վճարվում են կանխիկ՝ տեղում։
Ո՞ր լեզուներով է անցկացվում տուրը։
Տուրն առաջարկվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն խոսող գիդով։
Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և զեղչ կա՞ նրանց համար։
Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների համար տուրն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից կիրառվում է լրիվ գինը։
Ինչպե՞ս ամրագրել և վճարել տուրի համար։
Ամրագրելու համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները․ ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախապես՝ գրասենյակում քարտով կամ կանխիկ, կամ բանկային փոխանցումով։
Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։
Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։
Ի՞նչ է լինում, եթե եղանակը վատ է։
Խիստ անբարենպաստ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։
Հարցեր ունե՞ք?