Հայաստանի տեսարժան վայրերը Տավուշ
Գոշավանք Վանական Համալիր
- ՄարզՏավուշ
- Հեռավորությունը Երևանից117.4 կմ
- ՏեսակՎանք/եկեղեցի
Տավուշ
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Գոշավանք Վանական Համալիր
-
Հուշարձանախումբը զարդարում են Պողոս քարագործ-վարպետի կերտած խաչքարերը, որոնցից մեկը գտնվում է վանքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։ Խաչքարերն այնպիսի որկերչական նրբությամբ են կերտված, որ կոչվում են «ասեղնագործ» ։
-
Գոշավանքում են կրթություն ստացել ու գործել Կիրակոս Գանձակեցին եւ Վանական վարդապետը։
-
Առաջին անգամ Գոշավանքում են իրավագիտությունն ուսումնասիրել որպես առանձին ուղղություն։
Եղանակ՝ Տավուշ
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Գոշավանք վանական համալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Գոշավանք Վանական Համալիր
Հաճախ տրվող հարցեր
Որտե՞ղ է գտնվում Գոշավանքը։
Մխիթար Գոշի անունը կրող Գոշավանքը գտնվում է Տավուշի մարզում՝ Գետիկ գետի աջ ափին, Դիլիջանից 15 կմ հեռավորության վրա։
Ե՞րբ եւ ո՞վ է կառուցել Գոշավանքը։
1188 թվականին Մխիթար Գոշը Իվանե Զաքարյանի օգնությամբ սկսում է վանական համալիրի կառուցումը։ Նախկինում մոտակայքում եղել է Գետիկ վանքը, որն ավերվել էր երկրաշարժից։ Գոշը նոր վանքն անվանում է Նոր Գետիկ, սակայն նրա մահից՝ 1213 թվականից հետո, այն կոչվում է Գոշավանք։
Ի՞նչ տեսնել Գոշավանքում։
Համալիրը բաղկացած է Սբ. Աստվածածին եկեղեցուց, ժամատնից, Սբ. Գրիգոր եւ Լուսավորիչ եկեղեցիներից, Սբ. Հռիփսիմե փոքր եկեղեցուց, գրատուն-զանգակատնից, Մխիթար Գոշի բնակարանից ու դամբարանից։ Այն զարդարում են Պողոս վարպետի կերտած խաչքարերը, որոնցից մեկը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում է․ դրանք այնքան նրբորեն են կերտված, որ կոչվում են «ասեղնագործ»։
Ինչո՞ւ էր Գոշավանքը կարեւոր։
13-րդ դարում Գոշավանքը Հայաստանի կրոնական ու մշակութային խոշոր կենտրոններից էր, որտեղ դասավանդում էին հայոց ու օտար լեզուներ, քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչություն, արվեստ ու նկարչություն։ Հենց այստեղ առաջին անգամ իրավագիտությունն ուսումնասիրվել է որպես առանձին ուղղություն, իսկ Գոշավանքում կրթություն է ստացել ու գործել Կիրակոս Գանձակեցին։
Կարելի՞ է Գոշավանք այցելել Երեւանից մեկնող տուրով։
Այո, ONE WAY Tour-ի՝ Երեւանից մեկնող տուրերն այցելում են Գոշավանք․ դրանք ներկայացված են այս էջում։
Տավուշ
Պլանավորեք այցելությունը
Goshavank monastery (Tavush region, Armenia), Гош, Армения
Տուրեր
Տուրեր դեպի Գոշավանք Վանական Համալիր
Տավուշ
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Գոշավանք Վանական Համալիր
Բլոգ
Կարդացեք նաև
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։