Հայաստանի տեսարժան վայրերը Տավուշ
Աղավնավանք
- ՄարզՏավուշ
- Հեռավորությունը Երևանից123.2 կմ
- ՏեսակՎանք/եկեղեցի
Տավուշ
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Աղավնավանք
-
Աղավնավանքը գտնվում է կիսականգուն վիճակում՝ չի գործում։
-
Գմբեթի վեղարն ու եկեղեցու տանիքը ծածկված են եղել սալաքարերով, որոնցից մի քանիսն են պահպանվել տանիքին, իսկ վեղարն ամբողջությամբ մերկացել է։
-
Հայտնի չէ՝ արդյոք վանքն են կոչել գյուղի անունով, թե հակառակը։ Սակայն պետք է նշել, որ վանքը, ըստ պահպանված արձանագրությունների, 12-13-րդ դարերի կառույց է, իսկ գյուղի վերաբնակեցումը տեղի է ունեցել միայն 1950-ական թվականներին։"
Եղանակ՝ Տավուշ
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Աղավնավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Աղավնավանք
Հաճախ տրվող հարցեր
Որտե՞ղ է գտնվում Աղավնավանքը։
Աղավնավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի համանուն գյուղում՝ Դիլիջանի ազգային պարկի Ախնաբաթ անտառամասում։
Ե՞րբ է կառուցվել Աղավնավանքը։
Վանական համալիրը կառուցվել է 12–13-րդ դարերում, ինչի մասին վկայում են ավանդատների վրա պահպանված արձանագրությունները։ Գյուղի վերաբնակեցումը տեղի է ունեցել միայն 1950-ական թվականներին։
Ի՞նչ այլ անուններով է հայտնի Աղավնավանքը։
Այն հայտնի է նաև Սբ. Աստվածածին Անապատ և Ախնաբաթ անուններով։ Վերջինս Դիլիջանի ազգային պարկի այն անտառամասի անունն է, որտեղ գտնվում է վանքը։
Ինչո՞վ է հայտնի Աղավնավանքի շրջակա անտառը։
Ախնաբաթ անտառամասն առանձնանում է կենի (կարմրածառ) կոչվող հայտնի ծառատեսակով։ Որոշ ծառերի տարիքը հասնում է 3–4 դարի, իսկ բարձրությունը՝ 25 մետրի։
Գործո՞ւմ է Աղավնավանքը։
Ոչ, Աղավնավանքը կիսականգուն վիճակում է և չի գործում։ Տանիքը ծածկող սալաքարերից միայն մի քանիսն են պահպանվել, իսկ գմբեթի վեղարն ամբողջությամբ մերկացել է։
Տավուշ
Պլանավորեք այցելությունը
Aghavnavank Monastery, Агавнаванк, Армения
Տավուշ
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Աղավնավանք
Բլոգ
Կարդացեք նաև
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։