Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Բլոգ
Էկոտուրիզմը բնության պահպանությունը և տեղական համայնքների զարգացման խթանումը միավորող ճամփորդական ձև է: Այն խրախուսում է մաքուր և պատասխանատու զբոսաշրջություն, որի նպատակն է բացահայտել բնական գեղեցկությունները, աջակցել բնապահպանական նախաձեռնություններին և նպաստել տեղական մշակույթների պահպանմանը՝ առանց վնաս հասցնելու շրջապատին։
Հայաստանում, որտեղ կա ոչ միայն բնական հրաշալիք, այլև հարուստ պատմամշակութային ժառանգություն, էկոտուրիզմի հնարավորությունները գրեթե անսպառ են։ Թեև սա համեմատաբար նոր ուղղություն է, այն արդեն իսկ հրավիրում է զբոսաշրջիկներին բացահայտելու մեր երկրի էկոհամակարգերի բազմազանությունը՝ միևնույն ժամանակ աջակցելով բնապահպանական խնդիրների լուծմանը և համայնքների զարգացմանը։
Եթե դու էլ ես ցանկանում քայլել Հայաստանի չբացահայտված վայրերով, իրականացնել վրանային արշավներ լեռների հովիտներում ու դրա հետ մեկտեղ վնաս չհասցնել բնությանը, ապա Հայաստանում նման հանգիստն իրականություն է, բացահայտի՛ր Հայաստանի 10 ամենագեղեցիկ վայրերը, որոնք կդառնան ձեր հաջորդ անմոռանալի արկածների սկիզբը։
Արգելոցը գտնվում է Արարատի մարզում և սկզբնապես հիմնադրված է եղել իբրև արքայական որսատեղի։ Այն բացառիկ երևույթ է համաշխարհային պատմության մեջ և գոյություն ունի մոտ 1700 տարի։


Այստեղ կարող եք ՝
Ազգային պարկը հանրապետության հյուսիսային հատվածում է՝ Տավուշի մարզում։ Բավական հայտնի ու այցելվող վայր լինելով հանդերձ՝ ունի նաև քիչ բացահայտված անկյուններ։

Ազգային պարկ այցելելիս կարող եք՝
Գնիշիկն Արփա գետի վտակներից է, որը կազմավորում է գեղատեսիլ մի կիրճ՝ հարուստ բուսական, կենդանական աշխարհով, բնության և պատմության հուշարձաններով։


Այստեղ կարող եք՝
Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին գտնվող այս ազգային պարկը հիանալի է էկոտուրիզմի համար՝ շնորհիվ իր կենսաբազմազանության։


Այստեղ կարող եք՝
Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում գտնվող այս տարածքը ստեղծվել է Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի լայնատերև անտառների և դրանց բուսական ու կենդանական աշխարհի պահպանության, ուսումնասիրման և վերականգնման նպատակով։ Այն պահպանում է կաղնու, բոխու անտառներ, կենու, արևելյան սոսու և հաճարենու պուրակներ։
Այստեղ կարող եք՝
Որոտանը Սյունիքի խոշոր գետերից է։ Առաջացնում է մի շարք կիրճեր, որոնցից ամենախորը Տաթև - Հարժիս կիրճն է։ Այն արտակարգ գեղեցիկ մի վայր է՝ յուրահատուկ բնապատմական հուշարձաններով։

Առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում, որը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: Այստեղ են բնակվում այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու կովկասյան հովազը: ԿԿԱ-ի առանցքային գործունեությունը միտված է Հայաստանի բացառիկ կենդանական և բուսական աշխարհի պահպանությանը՝ նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոդելների կիրառմամբ, իսկ կենսաբազմազանության պահպանության նախաձեռնությունների հիմքը միջազգային փորձն ու նորարարությունն է։

Այստեղ կարող եք ՝
Տեղակայված է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում։ Բեզոարյան այծերը լեռնային վայրի այծեր են, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Բոլոր այծերը, որպես կանոն, լեռնային կենդանիներ են։ Նրանք խուսափում են հսկայական բաց և հարթ տարածություններից՝ նախընտրելով բնակվել լեռնաշղթաների կտրուկ լանջերին, կիրճերում և դժվարանցանելի լեռներում՝ մեծ բարձրությունների վրա: Լիովին հարմարվել են լեռնային կյանքին. բացառիկ արագությամբ և ճարպկությամբ մագլցում են անհասանելի ժայռերի վրայով։

Այստեղ կարող եք գալ ՝
Քրոսվեյ քեմփինգը հիմնադրվել է 2013 թ.-ին: Այն ժամանակ ամայի տարածքում դեռ նոր տնկվող ծառերն ու կառուցվող ենթակառուցվածքները պետք է ձևավորեին այն տեսքը, որն ունի ճամբարն այսօր: Հայաստանում՝ մասնավորապես Վայոց ձորում, վրանային ճամբարները, որոնք խթանում են էկոտուրիզմի զարգացումը, չունեին մեծ տարածում: Եվ ահա, Քրոսվեյ Քեմփինգն առաջինն էր Վայոց ձորում, որն այս ձևաչափով զբոսաշրջիկներին առաջարկեց հարմարավետ հանգիստ բնության գրկում:


Այստեղ կարող եք՝
Էկոզբոսաշրջության սիրահարների այս վայրն էլ տեղակայված է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին։ Գլեմփինգի հիմնական գաղափարն է հնարավորություն տալ մարդկանց վայելել բնությունը՝ միևնույն ժամանակ ունենալով անհրաժեշտ հարմարություններ։ Այսպիսի պարկերը հաճախ գտնվում են գեղատեսիլ վայրերում՝ անտառներում, լեռներում, լճերի կամ գետերի մոտ։

Այստեղ կարող եք ՝
Բացահայտեք էկոտուրիզմի լավագույն ուղիները Հայաստանում՝ ամրագրելով անհատական տուրեր Հայաստանում և Վրաստանում։
Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Blog
7 ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Դիլիջանը, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա», Տավուշի մարզի անտառաշատ գոհարն է՝ հարուստ պատմությամբ, մշակույթով ու գեղեցիկ բնությամբ։ Անկախ նրանից՝ դուք սիրում եք արշավն...
Blog
ՈՒՂևՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԹԱԻԼԱՆԴ
Թաիլանդը զարմանալի և գեղեցիկ երկիր է, որտեղ դարավոր բուդդայական տաճարների կողքին զարգանում են քաղաքի թաղամասերը, իսկ հին ավանդույթները խաղաղ գոյակցում են ժամանակակից կյանքի ամեն...