Հաղպատ և Սանահին վանական համալիրներ

Հաղպատ-Սանահին

Անհատական տուր Երևանից (9–10 ժամ) դեպի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Հաղպատ և Սանահին՝ Լոռու միջնադարյան վանքեր Դեբեդի կիրճի վերևում։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 9-10 ժամ:

Բնության գեղեցիկ տեսարաններով, ՅՈՒՆԵՍԿՈ-ի ժառանգության մաս կազմող տեսարժան վայրերով հագեցած այս տուրը մեր զբոսաշրջիկների ամենասիրված ուղղություններից է՝ պարտադիր այցելելու վայրերից։

Երթուղի

1 Կանգառ 1 Հաղպատ

Հաղբատը մոտ է գտնվում Սանահինին, եւ իրենից ներկայացնում է հսկայական վանական համալիր՝ իր մեջ ներառող եկեղեցիներով, կրոնական ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Նշանը, կառուցվել է 976 թվականին։ Հաղբատում է գտնվել Հայաստանի ամենամեծ գրադարանը, որտեղ գրքերը պահելու հատուկ միջոց կար. դրանք դնում էին անցքերի մեջ, և նրանց հետ միասին բաց վիճակում գինի էին դնում, որպեսզի ձեռագրերը խոնավությունից չփչանան։ Հաղբատը դարեր շարունակ եղել է հայոց պատմության, մշակույթի եւ կրթության կարեւոր կենտրոն։

Հաղպատ Հաղպատ՝ լուսանկար 2
2 Կանգառ 2 Սանահին

10-րդ դարում հիմնադրված Սանահին վանական համալիրը համընկնում է Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանի հետ։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, 951 թվականին է կառուցվել։ Վանքում կան 5 եկեղեցիներ, գրադարան, զանգակատուն, ակադեմիա եւ արքայական դամբարան։ Ի դեպ, այստեղ է գտնվում Հայաստանի ամենահին ակադեմիան։ Հաղբատի հետ միասին Սանահինը առաջիններից էր, որ ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային պաշտպանության տակ։

Սանահին Սանահին՝ լուսանկար 2

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Ուղղություններ: Հաղպատ-Սանահին
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ վայրեր է ներառում տուրը։

Տուրը ձեզ կտանի Հաղպատի, ապա Սանահինի վանական համալիրներ։ Երթուղին հարուստ է գեղեցիկ բնությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձաններով։

Որքա՞ն է տևում տուրը։

Սա մեկօրյա տուր է, որը տևում է մոտ 9-10 ժամ։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 52 379 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Ե՞րբ է անցկացվում տուրը։

Սա անհատական տուր է, ուստի այն անցկացվում է պատվերով՝ ձեր ընտրած օրը։

Որտեղի՞ց է մեկնում և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Տուրի արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը և մուտքավճարները ներառված չեն․ սնունդը կարող եք վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում, իսկ մուտքավճարները հիմնականում վճարվում են կանխիկ՝ տեղում։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։ Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են և լավ ծանոթ են պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և զեղչ կա՞ նրանց համար։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, 3-6 տարեկանները ստանում են 50% զեղչ, իսկ 7 տարեկանից գործում է լրիվ արժեքը։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։

Ինչպե՞ս ամրագրել տուրը։

Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները։ Ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը, սակայն խորհուրդ ենք տալիս ամրագրել հնարավորինս շուտ։

Ինչպե՞ս և ե՞րբ վճարել։

Գները նշված են AMD-ով (հայկական դրամ), և ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախօրոք։ Կարող եք վճարել քարտով կամ կանխիկ՝ գրասենյակում, կամ բանկային փոխանցումով։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Հաղպատ 2Սանահին

Հանրաճանաչ ուղղություններ