Գյումրի, Ձիթողցոնց թանգարան, Սև բերդ, Մարմաշեն
Անհատական տուր Երևանից (9–10 ժամ)՝ Մարմաշենի վանք, ապա Գյումրի՝ քաղաքային զբոսանք, Ձիթողցոնց տուն-թանգարան և Սև բերդ։
Տուրի մասին
Տևողություն 9-10 ժամ։
Ուղևորվում ենք Շիրակի մարզ՝ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի պատմությանն ու կենցաղին։ Էքսկուրսիոն ծրագիրը կազմված է Գյումրիի քաղաքային զբոսանքից եւ տուրից, որից բացի մեր խումբն այցելելու է Մարմաշեն միջնադարյան վանական համալիր։
Երթուղի
1 Կանգառ 1 Գյումրի քաղաք
Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին, որը նաեւ կոչվել է Լենինական, Ալեքսանդրապոլ, իսկ նախնական հայկական տարբերակում Կումայրի, բնակեցված է եղել դեռեւս 3-րդ հազարամյակից։ Շատ երկար պատմական ճանապարհ անցնելով՝ Գյումրին այսօր ներկայանում է իր Հին քաղաքով, որը լավագույնս պահպանվել է քաղաքի կենտրոնում։ Գյումրիի ամեն մի շենք ունի իր պատմությունը՝ հարուստ հայկական, միջնադարյան ճարտարապետական ոգով։ Կոլորոիտային քաղաքը գրավում է իր գեղեցիկ շենքերով, փողոցներով, եկեղեցիներով եւ, իհարկե, իր չկրկնվող, յուրահատուկ գյումրվա տրամադրությամբ. չէ որ Գյումրին է Հայաստանի հումորի, արվեստի ու արհեստների կենտրոնը։ Քաղաքային տուրի մեջ ընդգրկված են նաեւ Գյումրիի երեք հայտնի եկեղեցիները եւ Սեւ բերդը։
2 Կանգառ 2 Ձրթողցոնց տուն-թանգարան
Ձիթողցոնց տուն-թանգարանը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում և ներկայացնում է քաղաքի առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Թանգարանը տեղակայված է 1872 թվականին կառուցված Ձիթողցյանների առանձնատանը, որը հայտնի է իր կարմիր և սև տուֆի գեղեցիկ համադրությամբ։ 1984 թվականին այս շենքում հիմնադրվել է թանգարանը, որտեղ ցուցադրվում են 19-րդ դարի 60-ականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականների Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) ինքնավարությունը, արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորների և ունևոր խավի բնակարանների ներքին տեսքերը։
3 Կանգառ 3 Սև բերդ
Սեւ քարից կառուցված պաշտպանական ամրոցը հենց այդպես էլ կոչվում է՝ Սեւ բերդ։ 1834 թվականին կառուցվել է բերդը, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո։ Յուրահատուկ ուշադրության է արժանի ջրահեռացման համակարգը, որը պաշտպանում էր ամրոցի պատերը անձրեւներից։ Այժմ զբոսաշրջային կենտրոնի վերածված Սեւ բերդը այցելուներին հիշեցնում է իր մարտական անցյալի մասին։
4 Կանգառ 4 Մարմաշեն միջնադարյան վանք
Ախուրյան գետի ձախ ափին է գտնվում Մարմաշեն վանական համալիրը, որը դարեր շարունակ եղել է Շիրակ գավառի կարևորագույն մշակութային ու հոգեւոր կենտրոններից մեկը։ Մարմաշենը կառուցվել է X դարում՝ Վահրամ Պահլավունու օրոք, որի մասին վկայում է պատմիչ, աշխարհագրագետ Ստեփանոս Ասողիկը։ Վանքը բաղկացած է եղել չորս եկեղեցուց, գավիթ-ժամատնից, զանգակատնից և գերեզմանոցից: Դարերի ընթացքում Մարմաշեն վանական համալիրը բազմիցս է ենթարկվել օտար նվաճողների՝ սելջուկ-թուրքերի, մոնղոլների հարձակումներին։ Ցավոք, այս հարձակումները հանգեցրել են վանական համալիրի երբեմնի նշանակության եւ արտաքին տեսքի կորստին։
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Տրանսպորտ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ կտեսնեմ այս տուրի ընթացքում։
Տուրն ուղևորվում է Շիրակի մարզ՝ ծանոթանալու Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի պատմությանն ու առօրյային։ Կզբոսնեք և կշրջեք Գյումրիում, կտեսնեք Ձիթողցոնց տուն-թանգարանը և Սև բերդը, ապա կայցելեք միջնադարյան Մարմաշենի վանական համալիր։
Որքա՞ն է տևում տուրը։
Տուրը տևում է 9-10 ժամ և անցկացվում է մեկ օրում։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Արժեքը՝ 43 184 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։
Ե՞րբ կարող եմ մասնակցել այս տուրին։
Սա անհատական տուր է, որը կազմակերպվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։
Որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում տուրը։
Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։
Ի՞նչ է ներառված տուրի արժեքում։
Արժեքում ներառված է տրանսպորտը։ Մուտքավճարները, օրինակ՝ թանգարանի տոմսը, ներառված չեն և սովորաբար վճարվում են տեղում՝ կանխիկ։ Սնունդը նույնպես ներառված չէ, սակայն կարող եք ձեզ հետ սնունդ վերցնել կամ վճարել տեղում։
Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։
Տուրն անցկացվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։
Այո, տուրը տարիքային սահմանափակումներ չունի։
Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։
Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։
Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։
Խիստ վատ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։
Ինչպե՞ս ամրագրել այս տուրը։
Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները։ Ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը, սակայն խորհուրդ ենք տալիս ամրագրել նախապես։
Ինչպե՞ս կարող եմ վճարել։
Կարող եք վճարել գրասենյակում՝ քարտով կամ կանխիկ, ինչպես նաև բանկային փոխանցումով։ Վճարումը կատարվում է նախապես՝ ամրագրումը հաստատելու համար։
Հարցեր ունե՞ք?
Կարծիքներ
Спасибо большое за интересную экскурсию. Гид Георгий рассказал много интересных историй. Обязательно поедем еще.