Հայաստանի տեսարժան վայրերը Տավուշ
Քաղաք Դիլիջան
- ՄարզՏավուշ
- Հեռավորությունը Երևանից97.7 կմ
- ՏեսակԲնության արգելոց
Տավուշ
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Քաղաք Դիլիջան
-
Դիլիջան անվան առաջին հիշատակությունն արել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենն իր ուղեգրության մեջ, երբ նա 1664-1670 թթ. ճամփորդել է Անդրկովկասով։
-
Քաղաքում գործում են բազմաթիվ հանգստյան տներ, առողջարաններ: 1958 թվականից քաղաքի շուրջ տարածվող անտառներն արգելանոցի կարգավիճակ են ստացել։
-
Ասում են՝ տարիներ առաջ Դիլիջանի խիտ անտառներում մի հովիվ է ապրել, որը սիրահարվել է իշխանավորի դստերը: Իշխանը իմանալով այս մասին` հրամայել է Դիլիջանի խիտ անտառներում այնպես կորցնել հովվին, որ այլեւս ոչ ոք չգտնի: Իսկ հովվի մայրը օր ու գիշեր դառնացած փնտրել է որդուն՝ «Դի-լի՜, ջան… Դի-լի՜, Դի-լի՜ ջան» կանչելով: Ըստ մեկ այլ վարկածի՝ «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու» եւ տեղացիների անուշ բարբառի պատճառով տեղանքին տվել են Դիլիջան անվանումը:
Եղանակ՝ Տավուշ
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Դիիջան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Քաղաք Դիլիջան
Հաճախ տրվող հարցեր
Որտե՞ղ է գտնվում Դիլիջանը, և ինչո՞վ է այն հայտնի։
Դիլիջանը Հայաստանի նշանավոր զբոսաշրջային, առողջարանային և հանգստի կենտրոններից է․ այն գտնվում է Աղստև գետի ափին՝ ծովի մակերևույթից 1100–1510 մ բարձրության վրա։ Այստեղ է գտնվում Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan), իսկ 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դիլիջանը ներառել է Ուսման քաղաքների գլոբալ ցանցում։
Ի՞նչ տեսնել Դիլիջանում և նրա շրջակայքում։
Քաղաքի պատմական կենտրոնը Շարամբեյան փողոցն է՝ հայտնի իր ինքնատիպ ճարտարապետությամբ, արհեստանոցներով, պատկերասրահներով ու թանգարաններով։ Շրջակայքում են Պարզ լիճը, Գոշի լիճը, Ջուխտակ վանքը, Հաղարծինն ու Գոշավանքը, իսկ քաղաքը շրջապատող անտառները 1958 թվականից արգելանոցի կարգավիճակ ունեն։
Ինչպե՞ս է Դիլիջանը ստացել իր անունը։
Ավանդության համաձայն՝ Դիլիջանի անտառներում ապրող մի հովիվ սիրահարվել է իշխանավորի դստերը, և իշխանը հրամայել է նրան այնպես կորցնել խիտ անտառներում, որ այլևս ոչ ոք չգտնի։ Հովվի մայրն օր ու գիշեր փնտրել է որդուն՝ «Դի-լի՜, ջան…» կանչելով։ Ըստ մեկ այլ վարկածի՝ «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու», և անունը կապված է տեղացիների անուշ բարբառի հետ։
Ի՞նչ է հայտնի Դիլիջանի պատմությունից։
Հնում Դիլիջանի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ, և ենթադրվում է, որ այն պատմական Հովքն է՝ Արշակունիների ամառանոցն ու որսատեղին։ Դիլիջան անվան առաջին հիշատակությունն արել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենն իր ուղեգրության մեջ, երբ 1664–1670 թվականներին ճամփորդել է Անդրկովկասով։
Կարո՞ղ եմ Դիլիջան այցելել Երևանից մեկնող տուրով։
Այո՛, ONE WAY Tour-ի՝ Երևանից մեկնող տուրերը կանգ են առնում այստեղ․ դրանք ներկայացված են այս էջում։
Տավուշ
Պլանավորեք այցելությունը
Dilijan, Armenia
Տուրեր
Տուրեր դեպի Քաղաք Դիլիջան
Տուրեր դեպի Դիլիջան → Տուրեր դեպի Հին Դիլիջան →
Տավուշ
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Քաղաք Դիլիջան
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։