Մարմաշեն, Գյումրի քաղաքային տուր

Գյումրի

Մեկօրյա խմբային տուր Երևանից դեպի Մարմաշենի վանք և Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի՝ քաղաքային զբոսանք, քաղաքի եկեղեցիներ և Սև բերդ։

09:00 – 19:00 · Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Այս անգամ հրավիրում ենք ծանոթանալու Գյումրու պատմությանը և մշակութային կոթողներին, ոտքով շրջելու քաղաքի ամենակոլորիտային փողոցներով: Մեր առաջին կանգառը կլինի այցելություն դեպի Գյումրու Յոթ Վերք, Սբ. Նշան, Սբ. Ամենափրկիչ եկեղեցիներ և Սև Բերդ: Օրվա ընթացքում կհատկացվի ազատ ժամանակ. ցանկության դեպքում կարող եք այցելել թանգարաններ: Հայրաքաղաքի հին փողոցները՝ իրենց յուրահատուկ ճարտարապետական լուծումներով և շենքերով, անշուշտ կտպավորեն Ձեզ: Տուրի շրջանակներում կայցելենք նաև Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի միջնադարյան վանք։ Այստեղ է գտնվում Հեղնարի կախարդական աղբյուրը:

«Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կըրնա խմե էդ ջրեն»։

Երթուղի

1 Կանգառ 1 Մարմաշենի միջնադարյան վանք

Ախուրյան գետի ձախ ափին է գտնվում Մարմաշեն վանական համալիրը, որը դարեր շարունակ եղել է Շիրակ գավառի կարևորագույն մշակութային ու հոգեւոր կենտրոններից մեկը։ Մարմաշենը կառուցվել է X դարում՝ Վահրամ Պահլավունու օրոք, որի մասին վկայում է պատմիչ, աշխարհագրագետ Ստեփանոս Ասողիկը։ Վանքը բաղկացած է եղել չորս եկեղեցուց, գավիթ-ժամատնից, զանգակատնից և գերեզմանոցից: Դարերի ընթացքում Մարմաշեն վանական համալիրը բազմիցս է ենթարկվել օտար նվաճողների՝ սելջուկ-թուրքերի, մոնղոլների հարձակումներին։ Ցավոք, այս հարձակումները հանգեցրել են վանական համալիրի երբեմնի նշանակության եւ արտաքին տեսքի կորստին։ Այստեղ է գտնվում Հեղնարի կախարդական աղբյուրը:

Մարմաշենի միջնադարյան վանք Մարմաշենի միջնադարյան վանք՝ լուսանկար 2 Մարմաշենի միջնադարյան վանք՝ լուսանկար 3
2 Կանգառ 2 Գյումրի, քաղաքային տուր

Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին, որը նաեւ կոչվել է Լենինական, Ալեքսանդրապոլ, իսկ նախնական հայկական տարբերակում Կումայրի, բնակեցված է եղել դեռևս 3-րդ հազարամյակից։ Շատ երկար պատմական ճանապարհ անցնելով՝ Գյումրին այսօր ներկայանում է իր Հին քաղաքով, որը լավագույնս պահպանվել է քաղաքի կենտրոնում։ Գյումրիի ամեն մի շենք ունի իր պատմությունը՝ հարուստ հայկական, միջնադարյան ճարտարապետական ոգով։ Կոլորոիտային քաղաքը գրավում է իր գեղեցիկ շենքերով, փողոցներով, եկեղեցիներով և, իհարկե, իր չկրկնվող, յուրահատուկ գյումրվա տրամադրությամբ. չէ որ Գյումրին է Հայաստանի հումորի, արվեստի ու արհեստների կենտրոնը։ Քաղաքային տուրի մեջ ընդգրկված են նաև Գյումրիի երեք հայտնի եկեղեցիները և Սև բերդը։

Գյումրի, քաղաքային տուր Գյումրի, քաղաքային տուր՝ լուսանկար 2 Գյումրի, քաղաքային տուր՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Յոթ Վերք եկեղեցի

Գյումրիի բազմաթիվ եկեղեցիներից ամենամեծ սբ. Աստվածածին եկեղեցին է կամ Յոթ վերքը։ Ասիմետրիկ ձևով կառուցված Յոթ վերք եկեղեցին օծվել է 1886 թվականին, իսկ իր յուրօրինակ ժողովրդական անունը ստացել է Մարիամ Աստվածածնի սրբապատկերից, որում պատկերված են Տիրամոր յոթ վերքերը։ Սրբապատկերը բերվել է այստեղ Արևմտյան Հայաստանից, հետո անվտանգության նպատակով որոշվել է տեղափոխել Հառիճավանք, բայց գյումրեցիները թույլ չեն տվել՝ պահելով իրենց քաղաքում։ Քաղաքի գլխավոր հրապարակը զարդարող Յոթ վերքը երկու մեծ եկեղեցիներից մեկն է, երկրորդը սբ. Ամենափրկիչն է։

Յոթ Վերք եկեղեցի Յոթ Վերք եկեղեցի՝ լուսանկար 2 Յոթ Վերք եկեղեցի՝ լուսանկար 3
4 Կանգառ 4 Սբ. Նշան եկեղեցի

Սուրբ Նշանը երրորդ մեծ եկեղեցին է Գյումրիում։ Եվս 19-րդ դարի եկեղեցի է, որը կրկնում է հայկական ոճը։ Սովետական տարիներին, եկեղեցին վերածված է եղել պահեստի, իսկ երկրաշարժը քանդել է գմբեթները, որոնք, բարեբախտաբար, հետո վերականգնվել են։

Սբ. Նշան եկեղեցի
5 Կանգառ 5 Սբ. Ամենափրկիչ եկեղեցի

1873 թվականին կառուցված եկեղեցին կրկնում է Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անիի գլխավոր տաճարը։ Հետագայում, սովետական տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 36 մետր բարձրությամբ հսկա տաճարը վնասվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այժմ վերականգնվում է։

Սբ. Ամենափրկիչ եկեղեցի Սբ. Ամենափրկիչ եկեղեցի՝ լուսանկար 2 Սբ. Ամենափրկիչ եկեղեցի՝ լուսանկար 3
6 Կանգառ 6 Սև Բերդ

Սև քարից կառուցված պաշտպանական ամրոցը հենց այդպես էլ կոչվում է՝ Սև բերդ։ 1834 թվականին կառուցվել է բերդը, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո։ Յուրահատուկ ուշադրության է արժանի ջրահեռացման համակարգը, որը պաշտպանում էր ամրոցի պատերը անձրևներից։ Այժմ զբոսաշրջային կենտրոնի վերածված Սև բերդը այցելուներին հիշեցնում է իր մարտական անցյալի մասին։

Սև Բերդ Սև Բերդ՝ լուսանկար 2 Սև Բերդ՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ
  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Շշալցված ջուր

Ներառված չէ

  • Սնունդ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Ուղղություններ: Գյումրի
Մեկնման ժամ: 09:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է ներառում այս տուրը։

Սա մեկօրյա խմբային տուր է Երևանից դեպի Շիրակի մարզ։ Ծրագրում ներառված են Մարմաշենի միջնադարյան վանական համալիրը և Գյումրիի քաղաքային շրջայցը։

Ո՞ր կանգառներն են նախատեսված երթուղու ընթացքում։

Կանգառները հերթականությամբ են՝ Մարմաշենի միջնադարյան վանք, Գյումրի քաղաքային տուր, Յոթ Վերք եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և Սև բերդ։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 6 000 AMD է հայախոս գիդով և 10 000 AMD՝ ռուսախոս կամ անգլիախոս գիդով։

Որքա՞ն է տևում տուրը և ե՞րբ է սկսվում ու ավարտվում։

Տուրը տևում է մեկ օր։ Մեկնումը՝ 09:00, վերադարձը՝ 20:00։

Ո՞ր օրերին է անցկացվում այս տուրը։

Տուրն անցկացվում է յուրաքանչյուր շաբաթ, երեքշաբթի և հինգշաբթի մինչև 2027-05-01։

Որտե՞ղ է հավաքի վայրը և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Հավաքի վայրը՝ Sayat-Nova Ave 1, Yerevan 0010, Armenia։ Տուրն ավարտվում է նույն հասցեում՝ Sayat-Nova Ave 1, Yerevan, Armenia։

Ի՞նչ է ներառված և ի՞նչը ներառված չէ արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված են տրանսպորտը, գիդի ծառայությունը և շշալցված ջուրը։ Սնունդը ներառված չէ։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրը անցկացվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Եթե խմբում լինեն օտարերկրյա մասնակիցներ, տուրը կարող է անցկացվել երկու լեզվով։

Քանի՞ հոգանոց է խումբը։

Խմբի առավելագույն չափը 12 մասնակից է։

Կա՞ն տարիքային սահմանափակումներ կամ երեխաների համար կանոններ։

Տուրի համար տարիքային սահմանափակումներ չկան։ Օրվա տուրերի դեպքում 0-3 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7+ տարիքի մասնակիցների համար կիրառվում է ամբողջական արժեքը։

Ինչպե՞ս կարելի է ամրագրել և վճարել։

Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների լրիվ անունները։ Վճարումը կատարվում է նախապես՝ ամրագրումը հաստատելու համար, և հնարավոր է վճարել քարտով գրասենյակում, բանկային փոխանցմամբ կամ կանխիկ գրասենյակում։

Մինչև ե՞րբ կարելի է ամրագրել և ե՞րբ պետք է գալ մեկնարկի վայր։

Ամրագրումները ընդունվում են մինչև նախորդ օրը։ Խորհուրդ է տրվում ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Մարմաշենի միջնադարյան վանք 2Գյումրի, քաղաքային տուր 3Յոթ Վերք եկեղեցի 4Սբ. Նշան եկեղեցի 5Սբ. Ամենափրկիչ եկեղեցի 6Սև Բերդ

Հանրաճանաչ ուղղություններ