Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Բլոգ
Աղվերանը խորհրդային տարիներին դարձել էր սիրված հանգստյան գոտի: Տեղական գեղատեսիլ բնության և բյուրեղային մաքուր օդի գեղեցկությունը թույլ է տալիս փախչել առօրյա կյանքից և քաղաքի թոհուբոհից: Աղվերանը կատարյալ վայր է նրանց համար, ովքեր նախընտրում են պասիվ հանգիստ բնության գրկում: Այսօր Աղվերանը շարունակում է մնալ հանրաճանաչ զբոսաշրջային վայր: Քաղաքն ունի ժամանակակից հյուրանոցներ, որտեղ կարող եք անցկացնել արձակուրդը առավել հարմարավետ պայմաններում: Ո՞ր հիմնական տեսարժան վայրերը արժե տեսնել Աղվերան ժամանելիս:

Իհարկե, Աղվերանի հիմնական գրավչությունը նրա գրեթե չմշակված, կույս բնությունն է: Ծաղկունյաց լեռները տեղակայված են հանգստավայրի հարևանությամբ, ինչը յուրահատուկ գեղեցկությամբ համեմում է բնապատկերը: Տաք սեզոններին լանջերը պատված են առատ ալպիական բուսականությամբ, իսկ ցուրտ ժամանակաշրջանում ձյունառատ գլխարկը պսակում է լեռան գագաթը:

Շքեղ լեռնային լիճը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայում ՝ 2450 մ բարձրության վրա: Եզակի լճակը սնուցվում է միայն ձյան հալոցքներով և անձրևաջրերով: Ծաղկունյաց լճի ջուրն այնքան մաքուր և թափանցիկ է, որ պարզ ու անամպ օրերին հնարավոր է տեսնել ավազանի հատակին գտնվող յուրաքանչյուր քար:

Աղվերանի մեկ այլ գրավիչ պայմաններից է հանքային ջրերը, որոնք հին ժամանակներից հայտնի են իրենց բուժիչ հատկություններով: Այսպիսով, հանգիստն ու բուժումը այստեղ հնարավոր է համադրել: Հանքային ջրերը, ինչպես նաև ջերմային լոգանքները հաջողությամբ օգտագործվում են աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, կանացի խնդիրների և տարբեր տեսակի ալերգիաների կանխարգելման համար:

Այս հյուրանոցը նույնպես կարելի է համարել իր տեսակի մեջ տեսարժան վայր: Այն գտնվում է քաղաքի տարածքում, բայց միևնույն ժամանակ շրջապատված է խիտ անտառային բուսականությամբ: Այստեղ հայտնվելով՝ Ձեզ մոտ կձևավորվի տպավորություն, որ բնության այս գողտրիկ անկյունը գտնվում է ժամանակակից քաղաքակրթությունից շատ հեռու:

Մեկ այլ յուրահատուկ հյուրանոց, որն կատարյալ է ինչպես ընտանեկան, այնպես էլ գործարար ժամանցի համար: «Արթուրս Աղվերան Ռիզորթ»- ը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից մեկի վրա. սենյակների պատուհաններից և պատշգամբներից բացվում է զարմանահրաշ տեսարան: Ի դեպ, ձմռանը Աղվերանը հիանալի վայր է լեռնադահուկային սպորտով զբաղվելու համար:
«Պանդա Պարկ»-ը հիանալի վայր է ընտանիքի կամ ընկերների հետ բացօթյա ակտիվ հանգստի համար: Արկածային պարկը նախատեսված է ֆիզիկական պատրաստվածության տարբեր մակարդակների համար հյուրերի համար` սկսնակներից մինչև փորձառու մարզիկներ: Այստեղ անցկացրած ժամանակը, անշուշտ, Ձեզ կպարգևի անմոռանալի զգացողություններ և վառ հիշողություններ:
Աղերանի մեկ այլ առավելություններից է մայրաքաղաքին և Հայաստանի այլ նշանակալի վայրերին մոտ գտվելը: Երևան հնարավոր է հասնել ընդամենը մեկ ժամվա ընթացքում, այնպես որ ձանձրանալու դեպքում միշտ կարող եք այցելել մայրաքաղաքի թանգարանները կամ պարզապես զբոսնել քաղաքի փողոցներով: Աղվերանից կարող եք նաև հեշտությամբ հասնել Սևանա լիճ, տեսնել շքեղ Սևանավանքը և հանգստանալ ավազային լողափում:
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Blog
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը Երբ խոսում ենք Հայաստանի բնության մասին, առաջին հերթին հիշում ենք լճերը, անտառներն ու բարձր լեռները։ Սակ...
Blog
Հայաստանի 7 ճանապարհ, որոնցով պետք է գոնե մեկ անգամ անցնել կյանքում
Ճանապարհորդության ընթացքում հաճախ նպատակակետն է գրավում ամբողջ ուշադրությունը, սակայն Հայաստանում կան ճանապարհներ, որոնց գեղեցկությունը ոչնչով չի զիջում վերջնակետին։ Լեռնանցքներ...