Խոր Վիրապ, Էջմիածին, Մայր Տաճար, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Զվարթնոց տաճար

Խոր Վիրապ, Էջմիածին-Զվարթնոց

Անհատական տուր Երևանից (6–7 ժամ)՝ Արարատ լեռանը նայող Խոր Վիրապ, Էջմիածնի Մայր տաճար, Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներ և Զվարթնոց։

Կես օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 6-7 ժամ։

Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված: Մշակութային այս տուրի շրջանակում մենք կայցելենք հայերի հոգեւոր կենտրոն եւ գլխավոր եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ. Հռիփսիմե եւ սբ.Գայանե եկեղեցիներ եւ 7-րդ դարի տաճար Զվարթնոց։ Այս տուրը կհետաքրքրի միջնադարյան ճարտարապետությամբ, արվեստով, կրոնով եւ պատմությամբ հետաքրքրվող ամենահետաքրքրասեր զբոսաշրջիկին։ Այս երթուղու Էջմիածնի Մայր տաճարը, նրա եկեղեցիները եւ Զվարթնոցը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Երթուղի

1 Կանգառ 1 Խոր Վիրապ

"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։"

Խոր Վիրապ Խոր Վիրապ՝ լուսանկար 2 Խոր Վիրապ՝ լուսանկար 3
2 Կանգառ 2 Էջմիածնի Մայր տաճար

"Ըստ ավանդության, գլխավոր եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր իջավ միածինը, Էջմիածինը։ Գրիգորի տեսիլքում Քրիստոսը ոսկե մուրճով ցույց է տալիս գլխավոր տաճարի տեղը։
303 թվականին հիմնադրված այս եկեղեցուն վիճակված է դառնալ հայ ժողովրդի պատմության կարեւոր վկան, մասնակիցը։ Լինելով ամենակարեւոր կենտրոնը հայ եկեղեցու համաշխարհային ցանցի՝ Էջմիածնի Մայր տաճարն այժմ ներկայանում է մեծ տարածքով՝ ներառելով բազմաթիվ հին ու նոր եկեղեցիներ, աշխարհիկ կառույցներ, գրադարաններ, ճեմարան եւ այլն։"

Էջմիածնի Մայր տաճար Էջմիածնի Մայր տաճար՝ լուսանկար 2 Էջմիածնի Մայր տաճար՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Սուրբ Գայանե եկեղեցի

Յոթերորդ դարի փառահեղ եկեղեցիների շարքը շարունակում է սբ. Գայանեն՝ ընդամենը 12 տարով լինելով երիտասարդ սբ. Հռիփսիմեից։ 630 թվականին կառուցված այս եկեղեցին, կառուցվել է 3-րդ դարի վերջին եւ 4-րդի սկզբին Հայաստանում հանգրվանած քրիստոնյա կույսի գերեզմանի վրա, իր մահից շուրջ 3 դար անց։ Եկեղեցին վերականգնվել է 1652 թվականին։ Բակում կան բազմաթիվ տապաններ, որոնց թվում հայ ժողովրդի ռազմական, մշակության հայտնի գործիչներ։

Սուրբ Գայանե եկեղեցի Սուրբ Գայանե եկեղեցի՝ լուսանկար 2 Սուրբ Գայանե եկեղեցի՝ լուսանկար 3
4 Կանգառ 4 Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Ըստ մասնագետների գնահատականի սուրբ Հռիփսիմեի ճարտարապետությունը համարվում է հայկական լավագույն նմուշներից մեկը։ Այստեղ առաջին անգամ օգտագործվել են սեյսմակայանություն ապահովող հայկական խորշերը։ Հսկայական չափերի եկեղեցու կառուցումն ավարտվել է 618 թվականին, իր ետեւից թողնելով մեծ ճարտարապետական ժառանգություն, որի դետալներն առ այսօր կիրառվում են։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի՝ լուսանկար 2 Սուրբ Հռիփսիմե եկեղեցի՝ լուսանկար 3
5 Կանգառ 5 Զվարթնոցի տաճար

Ավերված լինելով հանդերձ՝ Զվարթնոցը շարունակում է մնալ բացառիկ, իր հոգեւոր, մշակութային եւ ճարտարապետական նշանակությամբ։ Հրեշտակների անունով կոչված այս հսկայական եկեղեցին կառուցվել է 9 տարի, եւ օծվել է 652 թվականին։ Մինչեւ 46-49 մետր բարձրությամբ հրաշալի տաճարը ավերվել է, հավանաբար, երկրաշարժի արդյունքում, ինչից հետո Հայաստանում այլեւս չեն կառուցվել նման եկեղեցիներ։ Զվարթնոցի իրական տեսքը երկար ժամանակ անհայտ է եղել, մինչեւ ճարտարապետ Թ. Թորամանյանը առաջարկեց եկեղեցու իրական նախնական ձեւը, ինչը հետագայում ապացուցվեց այլ պատմական փաստերով։

Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար՝ լուսանկար 2 Զվարթնոցի տաճար՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Ուղղություններ: Խոր Վիրապ, Էջմիածին-Զվարթնոց
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կտեսնեմ այս տուրի ընթացքում։

Տուրը նախ այցելում է Խոր Վիրապի վանք, ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հայերի հոգևոր կենտրոնը, որտեղ է գտնվում նրանց գլխավոր եկեղեցին՝ Մայր տաճարը։ Այնուհետև կայցելեք Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներ և 7-րդ դարի Զվարթնոց տաճար։

Ո՞ւմ համար է այս տուրը։

Տուրը հարմար է միջնադարյան ճարտարապետությամբ, արվեստով, կրոնով և պատմությամբ հետաքրքրվող ճանապարհորդների համար։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 29 757 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Ինչո՞վ է հայտնի Խոր Վիրապը։

Խոր Վիրապն այն վանքն է, որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը՝ հայոց առաջին կաթողիկոսը։

Որքա՞ն է տևում տուրը։

Տուրը տևում է մոտ 6-7 ժամ։

Ե՞րբ է անցկացվում տուրը։

Սա անհատական տուր է, ուստի այն անցկացվում է պատվերով՝ ձեր ընտրած օրը։

Որտեղի՞ց է մեկնում և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Տուրի արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը և մուտքավճարները ներառված չեն․ սնունդը կարող եք վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում, իսկ մուտքավճարները հիմնականում վճարվում են կանխիկ՝ տեղում։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։ Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են և լավ ծանոթ են պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և զեղչ կա՞ նրանց համար։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, 3-6 տարեկանները ստանում են 50% զեղչ, իսկ 7 տարեկանից գործում է լրիվ արժեքը։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Խոր Վիրապ 2Էջմիածնի Մայր տաճար 3Սուրբ Գայանե եկեղեցի 4Սուրբ Հռիփսիմե եկեղեցի 5Զվարթնոցի տաճար

Հանրաճանաչ ուղղություններ