Հայաստանի տեսարժան վայրերը Արմավիր

Զվարթնոցի Տաճար

  • ՄարզԱրմավիր
  • Հեռավորությունը Երևանից20.5 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Արմավիր

Վայրի մասին

Զվարթնոցի տաճարը հայկական ճարտարապետության եւ հայ ժողովրդի այն եզակի կառույցներից է՝ իր մեջ ամփոփելով հայկական ճարտարապետության առանձնահատկություններն ու գիտելիքները: Տաճարը գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի եզրին։  Տաճարի Զվարթնոց անվանմանը կարելի է հանդիպել միայն պատմիչ Սեբեոսի հիշատակման մեջ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սբ. Գրիգոր անվամբ։ Զվարթնոցի տաճարը 7-րդ դարի կառույց է՝ իր մեջ ամփոփելով դեռեւս 4-րդ դարին բնորոշ որոշ ճարտարապետական լուծումներ: Այն իր ճարտարապետական ոճով եւ հորինվածքներով մեծագույն ազդեցություն է ունեցել նաեւ հետագա դարերի ընթացքում: Տաճարի օծման արարողությանը ներկա է եղել բյուզանդական Կոստանդին 2-րդ կայսրը, ինչը խոսում էր նաեւ ժամանակի քաղաքական դրության մասին:     Զվարթնոցի տաճարը բացահայտել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը։ Ըստ նրա, Զվարթնոցի տաճարն ունեցել է 45 մ բարձրություն՝ լինելով եռահարկ, կենտրոնակազմ եւ կենտրոնագմբեթ շինություն:

Հետաքրքիր

Փաստեր՝ Զվարթնոցի Տաճար

  1. Զվարթնոցի Մայր Տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

  2. Զվարթնոցի տաճարն ու ֆրանսիական Սենտ Շապել եկեղեցին ունեն մի յուրահատակ, սակայն անբացատրելի կապ: Ֆրանսիական գոթական ոճի եկեղեցին, որը հիմնադրվել է 13-րդ դարում՝ Զվարթնոցի տաճարի կառուցումից 6 դար անց: Զարդաքանդակներում գերակշռող են աստվածաշնչյան թեմաները, որոնցից երեքում պատկերված են նաեւ Նոյան տապանն ու ենթադրյալ Զվարթնոցի տաճարը:

Եղանակ՝ Արմավիր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Զվարթնոցի տաճար տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Զվարթնոցի Տաճար

Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ է գտնվում Զվարթնոցի տաճարը։

Զվարթնոցի տաճարը գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի եզրին։

Ե՞րբ է կառուցվել Զվարթնոցի տաճարը։

Զվարթնոցը 7-րդ դարի կառույց է, որն իր մեջ ամփոփում է նաեւ 4-րդ դարին բնորոշ որոշ ճարտարապետական լուծումներ։ Տաճարի օծմանը ներկա է եղել բյուզանդական Կոստանդին 2-րդ կայսրը, իսկ իր ոճով ու հորինվածքով տաճարը մեծ ազդեցություն է ունեցել հետագա դարերի ճարտարապետության վրա։

Զվարթնոցի տաճարը հայտնի՞ է նաեւ այլ անունով։

Այո։ Զվարթնոց անվանումը հանդիպում է միայն պատմիչ Սեբեոսի մոտ, իսկ մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սբ. Գրիգոր անվամբ։

Ինչպիսի՞ն է եղել Զվարթնոցի տաճարը։

Տաճարը բացահայտել է ճարտարապետ Թորոս Թորամանյանը։ Ըստ նրա՝ Զվարթնոցն ունեցել է 45 մ բարձրություն՝ լինելով եռահարկ, կենտրոնակազմ եւ կենտրոնագմբեթ շինություն։

Զվարթնոցն ընդգրկվա՞ծ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Այո, Զվարթնոցի տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն յուրահատուկ, սակայն անբացատրելի կապ ունի ֆրանսիական Սենտ Շապել եկեղեցու հետ․ 13-րդ դարի այդ գոթական եկեղեցու զարդաքանդակներից երեքում պատկերված են Նոյան տապանն ու ենթադրյալ Զվարթնոցի տաճարը։

Արմավիր

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Zvartnots Cathedral, Vagharshapat, Armavir Province, Armenia

Արմավիր

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Զվարթնոցի Տաճար

Բլոգ

Կարդացեք նաև

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Զվարթնոցի Տաճար, Հայաստան
1 / 3 · Զվարթնոցի Տաճար