Տաթևի վանք, «Տաթևեր» ճոպանուղի, Շաքիի ջրվեժ, Արենի

Տաթև, Շաքիի ջրվեժ, Արենի

Անհատական մեկօրյա տուր Երևանից (12–13 ժամ) դեպի Տաթևի վանք և «Տաթևեր» ճոպանուղի, նաև Շաքիի ջրվեժ և Արենի գինու գործարան։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 12-13 ժամ։

"Հայաստանի հարավը ներկայացնող տուրի շրջանակներում այցելում ենք Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր, որտեղ մեր զբոսաշրջային խումբն այցելում է Տաթեւի վանք, «Տաթեւեր» ճոպանուղի, Շաքիի ջրվեժ եւ Արենիի գինու գործարան։
Զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող այս տուրի էքսկուրսիոն ծրագրի ընթացքում մեր զբոսաշրջիկները ծանոթանում են շատ տարբեր, եւ միաժամանակ միմյանց փոխլրացնող տեսարժան վայրեր։ "

Երթուղի

1 Կանգառ 1 Տաթևի վանական համալիր

Հայաստանի մշակույթի, ճարտարապետության եւ պատմության մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար Տաթեւի վանք այցելությունը պարտադիրներից է։ 906 թվականին կառուցված սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին համարվում է ժամանակի լավագույն կառույցներից մեկը։ Հսկայական եկեղեցին կանգնած է կիրճի հենց եզրին, անդունդի պռնկին։ Հայերի ամենասիրելի վայրերից մեկը եղել է նաեւ համալսարան, մի քանի դար անց, նույնիսկ, ազատագրական շարժման կենտրոն, որի առաջնորդը Գարեգին Նժդեհն էր` հայ ժողովրդի ողջ պատմության մեծագույն հերոսներից մեկը։

Տաթևի վանական համալիր Տաթևի վանական համալիր՝ լուսանկար 2 Տաթևի վանական համալիր՝ լուսանկար 3
2 Կանգառ 2 Շաքիի ջրվեժ

Բնության աննկարագրելի տեսարանները եզրափակում է Շաքիի ջրվեժը։ 16 մետր բարձրությամբ ջրվեժը պատմում է մի գեղեցիկ լեգենդ, ըստ որի Շաքի անունով աղջիկը փրկվում է ջրվեժի ջրերի շնորհիվ։ Հայաստանի հարավում գտնվող այս բնության զարդը սիրելի վայր է թե' տեղացիների, թե' զբոսաշրջիկների համար։

Շաքիի ջրվեժ Շաքիի ջրվեժ՝ լուսանկար 2
3 Կանգառ 3 Արենի գինու գործարան

Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։

Արենի գինու գործարան Արենի գինու գործարան՝ լուսանկար 2 Արենի գինու գործարան՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Ուղղություններ: Տաթև, Շաքիի ջրվեժ, Արենի
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կտեսնեմ այս տուրի ընթացքում։

Տուրը ներկայացնում է Հայաստանի հարավը. նախ՝ Տաթևի վանքը և «Տաթևեր» ճոպանուղին, ապա՝ Շաքիի ջրվեժը, և վերջում՝ Արենիի գինու գործարանը։

Որքա՞ն է տևում տուրը։

Սա մեկօրյա տուր է, որը տևում է 12-13 ժամ։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 73 386 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։

Ե՞րբ կարող եմ մասնակցել այս տուրին։

Սա անհատական տուր է, որն անցկացվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։

Ի՞նչ է ներառված արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը և մուտքի վճարները ներառված չեն։ Ուտելիքը կարող եք վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում, իսկ մուտքի վճարները սովորաբար վճարվում են կանխիկ՝ տեղում։

Ի՞նչ լեզուներով է հասանելի տուրը։

Տուրը հասանելի է հայերեն, անգլերեն և ռուսերեն։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Խիստ վատ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։

Ինչպե՞ս ամրագրել և վճարել։

Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները, իսկ ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախապես՝ քարտով կամ կանխիկ գրասենյակում, կամ բանկային փոխանցումով։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Տաթևի վանական համալիր 2Շաքիի ջրվեժ 3Արենի գինու գործարան

Հանրաճանաչ ուղղություններ