Գառնի, Գեղարդ, Ազատի կիրճ, Լավաշի թխում

Քարերի սիմֆոնիա և Ազատի կիրճ, Չարենցի կամար, Գառնի-Գեղարդ

Անհատական տուր Երևանից (5–6 ժամ)՝ Չարենցի կամար, Գառնու տաճար, Քարերի սիմֆոնիա Ազատի կիրճում, Գեղարդի վանք և լավաշի թխում։

Կես օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 4-5 ժամ։

Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների եւ կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն եւ դեպի Արարատ լեռը բացվող լավագույն տեսարաններից մեկը։ Այս տուրի էսքկուրսիոն ծրագրում ընդգրկված վայրերից երկուսը ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս են կազմում։

Երթուղի

1 Կանգառ 1 Չարենցի կամար

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Ողջաբերդ գյուղով անցնելիս հաճախ նկատում էր, որ մոտակա բլուրից հիասքանչ տեսարան է բացվում է դեպի Արարատ լեռը։ Եւ ահա, 1957 թվականին, Իսրայելյանն ավարտում է իր նախագծած կառույցը, որն անվանվում է Արարատ լեռան տաճար։ Ճակատային մուտքի վրա տեսանելի մեծ տառերով փորագրվում է Եղիշե Չարենցի բանաստեղծության վերջին տողը. «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Շատ շուտով վայրը ստացավ իր՝ նոր, ժողովրդական եւ ավելի հայտնի անունը՝ Չարենցի կամար։ Տուրը սկսում ենք հենց Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան դիտակետ այցելությամբ։

Չարենցի կամար Չարենցի կամար՝ լուսանկար 2
2 Կանգառ 2 Գառնու հեթանոսական տաճար

Առաջին դարում վեր խոյացած, երկար դարեր անցած, ավիրված եւ ապա նորից վեր հառնած տաճարը պատմում է նախաքրիստոնեական Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Միհրին՝ արեւի աստծուն նվիրված տաճարը միակ պահպանված հեթանոսական տաճարն է թե' Հայաստանում, թե' նախկին ԽՍՀՄ տարածքում։ Տաճարն ավիրվել է 1679 թվականին ավերիչ երկրաշարժից եւ վերականգնվել է շուրջ 8 տարի, 1968-75 թթ.։

Գառնու հեթանոսական տաճար Գառնու հեթանոսական տաճար՝ լուսանկար 2 Գառնու հեթանոսական տաճար՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Քարերի Սիմֆոնիա

Հաջորդ կանգառն արդեն բազալտե երգեհոնն է՝ Քարերի սիմֆոնիան։ Հրաշալի հավասարաչափությամբ, բնական ճանապարհով կտրտված քարերի կուտակումն իրական բնության հրաշք է եւ եւս ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Հիմնականում, վեցանկյուն քարերը մեկը մյուսի ողջ կիրճով մեկ ձգված, նմանվում են երգեհոնի, որտեղից էլ առաջացել է Քարերի սիմֆոնիա անվանումը։

Քարերի Սիմֆոնիա Քարերի Սիմֆոնիա՝ լուսանկար 2
4 Կանգառ 4 Գեղարդ վանական համալիր

Ժայռափոր այս վանքի հին անունը եղել է Այրիվանք՝ ի հաշիվ շրջակա լեռներում եղած մոտ 140 քարայրների։ Այս քարայրները բնակեցված են եղել վանականներով։ Հետագայում այստեղ բերված սրբագույն մասունք Գեղարդը վանքին տվեց իր՝ ներկայիս Գեղարդավանք անունը։ Հռոմեացի հարյուրապետ Լոնգիանոսի զենքը՝ սուրբ մասունք Գեղարդը, որով խոցվել է Քրիստոսը, այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Գեղարդ վանական համալիր Գեղարդ վանական համալիր՝ լուսանկար 2 Գեղարդ վանական համալիր՝ լուսանկար 3
5 Կանգառ 5 Լավաշի թխում

Ճանաչողական տուրը եզրափակվում է լավաշի մաստեր-կլասով, որտեղ կտեսնեք թե ինչպես է թխվում հայտնի հայկական հացը՝ լավաշը։

Լավաշի թխում Լավաշի թխում՝ լուսանկար 2 Լավաշի թխում՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Ներառված չէ

  • Լավաշի թխման վարպետաց դաս

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է ներառում այս տուրը և որոնք են հիմնական կանգառները։

Սա մասնավոր տուր է Երևանից՝ դեպի Չարենցի կամար, հեթանոսական Գառնու տաճար, «Քարերի սիմֆոնիա», Գեղարդի վանք և լավաշի թխման վարպետաց դաս։ Տուրի ընթացքում կարելի է տեսնել տարբեր ժամանակաշրջանների ու կրոնների հուշարձաններ, բնական բազալտե օրգան և Արարատ լեռան տեսարաններից մեկը։

Որքա՞ն է տևում տուրը։

Տուրը տևում է 5-6 ժամ։ Սա կեսօրյա տուր է։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 22 325 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Ե՞րբ է անցկացվում այս տուրը։

Տուրը կազմակերպվում է ըստ հարցման՝ ճանապարհորդի ընտրած ամսաթվին։

Որտե՞ղ է տուրի մեկնարկի և ավարտի վայրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։ Խնդրում ենք ժամանել մեկնարկից 15 րոպե առաջ։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրը անցկացվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Ի՞նչ է ներառված և ի՞նչը ներառված չէ արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Լավաշի թխման վարպետաց դասը, սնունդը և մուտքի տոմսերը ներառված չեն։

Կարո՞ղ եմ չմասնակցել վճարովի մուտքով վայրերից որևէ մեկին։

Այո, կարելի է բաց թողնել վճարովի մուտքով այցը և սպասել խմբին դրսում։ Մուտքի տոմսերը սովորաբար տեղում վճարվում են կանխիկ։

Կա՞ն տարիքային սահմանափակումներ կամ երեխաների համար պայմաններ։

Տուրի համար տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7+ տարիքի համար գործում է ամբողջական արժեքը։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Խիստ վատ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել կամ վերադարձվել գումարը։

Ինչպե՞ս է գործում չեղարկումը։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ինչպե՞ս կարող եմ ամրագրել և վճարել։

Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների ամբողջական անունները։ Վճարումը կատարվում է նախապես՝ ամրագրումը հաստատելու համար, և հնարավոր է քարտով գրասենյակում, բանկային փոխանցմամբ կամ կանխիկ՝ գրասենյակում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Չարենցի կամար 2Գառնու հեթանոսական տաճար 3Քարերի Սիմֆոնիա 4Գեղարդ վանական համալիր 5Լավաշի թխում

Հանրաճանաչ ուղղություններ