Տաթևի վանք, «Տաթևեր» ճոպանուղի, Խնձորեսկ, Շաքիի ջրվեժ, Արենի
Անհատական տուր Երևանից (13–14 ժամ)՝ Տաթև և «Տաթևեր» ճոպանուղի, Խնձորեսկի քարանձավային գյուղ, Շաքիի ջրվեժ և Արենիի գինու գործարան։
Տուրի մասին
Տևողություն 13-14 ժամ։
"Հայաստանի հարավը ներկայացնող տուրի շրջանակներում այցելում ենք Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր, որտեղ մեր զբոսաշրջային խումբն այցելում է Տաթեւի վանք, «Տաթեւեր» ճոպանուղի, Խնձորեսկ, Շաքիի ջրվեժ եւ Արենիի գինու գործարան։
Զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող այս տուրի էքսկուրսիոն ծրագրի ընթացքում մեր զբոսաշրջիկները ծանոթանում են շատ տարբեր, եւ միաժամանակ միմյանց փոխլրացնող տեսարժան վայրեր։ "
Երթուղի
1 Կանգառ 1 Տաթև
Հայաստանի մշակույթի, ճարտարապետության եւ պատմության մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար Տաթեւի վանք այցելությունը պարտադիրներից է։ 906 թվականին կառուցված սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին համարվում է ժամանակի լավագույն կառույցներից մեկը։ Հսկայական եկեղեցին կանգնած է կիրճի հենց եզրին, անդունդի պռնկին։ Հայերի ամենասիրելի վայրերից մեկը եղել է նաեւ համալսարան, մի քանի դար անց, նույնիսկ, ազատագրական շարժման կենտրոն, որի առաջնորդը Գարեգին Նժդեհն էր` հայ ժողովրդի ողջ պատմության մեծագույն հերոսներից մեկը։
2 Կանգառ 2 Խնձորեսկ
Վայր, որտեղ դուք կտեսնեք ժայռերի կուտակում եւ դժվարությամբ կհավատաք, որ այդտեղ եղել են բնակելի թաղամասեր, իսկ Խնձորեսկի բնակչությունը հասնում էր 10-15 հազարի դեռ նախորդ դարի սկզբին։ Մարդիկ ժայռափոր տներում ապրում էին մինչեւ 1950-ական թվականները։ Լինելով պատմական նշանակության գյուղ` Խնձորեսկը հաճախ է հիշատակվում ազգային պայքարի էջերում: Այստեղ է նաեւ Մխիթար Սպարապետի գերեզմանը, որն ազատագրական շարժման ղեկավարներից էր 18-րդ դարում։ Քարանձավե գյուղի ամբողջականությունը լրացնում է կիրճի վրա կառուցված ճոճվող կամուրջը՝ մինչեւ 63 մետր բարձրությամբ եւ 160 մետր երկարությամբ։ Ի դեպ, անվանումը եւս կապված է կիրճի խորության հետ, որն ի սկզբանե եղել է Խորձորեսկ։
3 Կանգառ 3 Շաքիի ջրվեժ
Բնության աննկարագրելի տեսարանները եզրափակում է Շաքիի ջրվեժը։ 16 մետր բարձրությամբ ջրվեժը պատմում է մի գեղեցիկ լեգենդ, ըստ որի Շաքի անունով աղջիկը փրկվում է ջրվեժի ջրերի շնորհիվ։ Հայաստանի հարավում գտնվող այս բնության զարդը սիրելի վայր է թե' տեղացիների, թե' զբոսաշրջիկների համար։
4 Կանգառ 4 Արենի
Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Տրանսպորտ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ կտեսնեմ այս տուրի ընթացքում։
Տուրն անցնում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում, որտեղ կայցելեք Տաթևի վանք, կօգտվեք «Տաթևեր» ճոպանուղուց և կտեսնեք Խնձորեսկն իր քարանձավներով ու Շաքիի ջրվեժը։ Վերջին կանգառը Արենիի գինու գործարանն է։
Որքա՞ն է տևում տուրը։
Տուրը տևում է 13-14 ժամ և անցկացվում է մեկ երկար օրում։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Արժեքը՝ 78 868 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։
Ե՞րբ կարող եմ մասնակցել այս տուրին։
Սա անհատական տուր է, որը կազմակերպվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։
Որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում տուրը։
Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։
Ի՞նչ է ներառված տուրի արժեքում։
Արժեքում ներառված է տրանսպորտը։ Ճոպանուղու տոմսը և մյուս մուտքավճարները ներառված չեն և սովորաբար վճարվում են տեղում՝ կանխիկ։ Սնունդը նույնպես ներառված չէ, սակայն կարող եք ձեզ հետ սնունդ վերցնել կամ վճարել տեղում։
Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։
Տուրն անցկացվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։
Այո, տուրը տարիքային սահմանափակումներ չունի։
Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։
Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։
Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։
Խիստ վատ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։
Ինչպե՞ս ամրագրել այս տուրը։
Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները։ Ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը, սակայն խորհուրդ ենք տալիս ամրագրել նախապես։
Ինչպե՞ս կարող եմ վճարել։
Կարող եք վճարել գրասենյակում՝ քարտով կամ կանխիկ, ինչպես նաև բանկային փոխանցումով։ Վճարումը կատարվում է նախապես՝ ամրագրումը հաստատելու համար։
Հարցեր ունե՞ք?