Հայաստանից ժամանած զբոսաշրջիկները և ճանապարհորդները պետք է հստակ իմանան, թե ներկայումս ինչ սահմանափակումներ կան իրենց ընտրած ուղղություններում։ Նման բոլոր սահմանափակումների, ինչպես նաև տարբեր երկրների մուտքի և ելքի կանոնների մասին տեղեկատվությունը հրապարակվում է ՀՀ ԱԳՆ-ի կայքում և պարբերաբար թարմացվում է։ Եկեք պարզենք, թե 2021 թվականի նոյեմբերի դրությամբ ինչ սահմանափակումներ են գործում ամենահայտնի ուղղությունների համար ։


Ռուսաստանի քաղաքներ
Ռուսաստանի քաղաքների այցելելության համար Հայաստանի քաղաքացիները պետք է անցնեն COVID-19-ի համար ՊՇՌ թեստ ուղևորությունից ոչ շուտ, քան երեք օրացուցային օր առաջ և ներկայացնեն բացասական պատասխան։ Որոշ դեպքերում ժամանելուն պես կարող է պահանջվել կրկնակի թեստ, որն իրականացվում է 72 ժամվա ընթացքում: Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստանի տարածք իրականացվում է հետևյալ 20 սահմանային կետերով՝
- Անապա (Վիտյազևո)
- Վլադիվոստոկ (Կնևիչի)
- Գրոզնի (Հյուսիսային)
- Եկատերինբուրգ (Կոլցովո)
- Ժուկովսկի
- Կազան
- Կալինինգրադ (Խրաբրովո)
- Կրասնոդար (Պաշկովսկի)
- Կրասնոյարսկ (Եմելյանովո)
- Մոսկվա (Վնուկովո)
- Մոսկվա (Դոմոդեդովո)
- Մոսկվա (Շերեմետևո)
- Նիժնեկամսկ (Բեգիշևո)
- Նովոսիբիրսկ (Տոլմաչևո)
- Դոնի Ռոստով (Պլատով)
- Սամարա (Կուրումոչ)
- Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո)
- Սոչի
- Ուֆա
- Չկալովսկի


Եվրոպա
2021 թվականի աշնանը Եվրոպայի որոշ երկրներ համաճարակաբանական տեսանկյունից դասել են Հայաստանը որպես բարձր ռիսկայնությամբ երկիր. «նարնջագույն գոտու» կամ «E» դասի երկիր: Ուստի, նախքան ուղևորություն պլանավորելը, անհրաժեշտ է ճշտել, թե արդյոք Հայաստանի քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել կոնկրետ այդ շրջան: Օրինակ՝ Շվեդիան կամ Իսպանիան մուտքի թույլտվություն են տալիս միայն ամենաբացառիկ դեպքերում: Նաև պարտադիր պետք է ծանոթանալ ընդունելի պատվաստանյութերի ցանկի հետ, որը եվրոպական տարածաշրջանի տարբեր երկրներում կարող է տարբեր լինել: Երկրների մեծամասնությունը ընդունում է պատվաստումների վկայագիր հետևյալ պատվաստանյութերով՝ Pfizer-BioNTech, Moderna, Astra-Zeneca, Janssen / Johnson & Johnson:
Առանձնահատուկ են այն երկրների սահմանափակումները, որոնց սահմանները բաց են Հայաստանի քաղաքացիների համար: Օրինակ՝ Հունաստան մուտք գործելու համար անհրաժեշտ է միայն ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Այնուամենայնիվ, եթե դուք ունեք ոչ ուշ, քան 14 օր առաջ կազմված ամբողջապես ավարտված պատվաստման վկայագիր, ապա ձեզ հարկավոր չէ կատարել թեստ:


ԱՄՆ
ԱՄՆ-ի օդային սահմանը բաց է օտարերկրյա քաղաքացիների համար: Սակայն, մուտքը չի թույլատրվում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր պլանավորված ուղևորությունից առաջ 14 օրվա ընթացքում այցելել են հետևյալ երկրները և տարածաշրջանները՝ Շենգենյան երկրներ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իրան, Չինաստան, Բրազիլիա, Հարավային Աֆրիկա: Որոշ մասնավոր դեպքերում կարող են բացառություններ արվել: Նոյեմբերի 8-ից սկսած երկիր մուտք գործող 2 տարեկանից բարձր բոլոր անձիք պետք է ամբողջությամբ պատվաստված լինեն և իրենց մոտ ունենան համապատասխան վկայագիր։ Նաև, ուղևորությունից 3 օր առաջ պետք է անցնել COVID-19-ի թեստ և տրաամդրել բացասական պատասխանի հաստատում։ Թեստի արդյունքների փոխարեն կարելի է ներկայացնել COVID-19-ից ապաքինման վկայագիր վերջին 90 օրվա ընթացքում:


Այլ երկրներ
Որոշ հայտնի զբոսաշրջային ուղղություններ մնում են բաց Հայաստանի քաղաքացիների համար: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկիր այցելելիս կարող են գործել անհատական կանոններ և սահմանափակումներ, որոնք նույնպես կարող են ենթարկվել փոփոխությունների՝ կախված ներկա իրավիճակից: Օրինակ՝ Եգիպտոս մուտք գործելու համար բավական է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան, իսկ պատվաստումն ավարտած զբոսաշրջիկները կարող են երկիր այցելել առանց սահմանափակումների։


Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: