Մադրիդը զարմանահրաշ քաղաք է, ավելի քան 1000 տարվա պատմությամբ: Քաղաքը կարելի է անվանել թանգարան բաց երկնքի տակ: Տեղի պալատներին և այգիների հատուկ ճարտարապետությամբ և ժամանակակից շինություններով և փողոցները ստեղծում են քաղաքին յուրահատուկ միջավայր: Եկեք իմանանք, թե որոնք են Մադրիդի թոփ 10 գրավչությունները, որոնք պարտադիր պետք է այցելել:


Թագավորական պալատ(Palacio Real)
Քաղաքի արևմտան մասում տեղակայված Թագավորական պալատը(1764) ոչ միայն Մադրիդի գլխավոր գրվաչությունն է, ալև համարվում է իսպանական թագավորական ընտանիքի օֆիցյալ բնակության վայրը: Բոլոր հատուկ միջոցառումներն անցկացվում են պալատում, որտեղ կան 2500-ից ավելի զարդարված սենյակներ:


Գլխավոր հրապարակ(Plaza Mayor)
Կենտրոնական հրապարակը գոյություն է ունցել դեռևս 17-րդ դարում: Այդ ժամանակ հրապարակը գտնվում էր քաղաքի սահմաններից դուրս և օգտագործվել է ցլամարտերի անցկացման համար: Ավելի ուշ այստեղ իրականցվում էին ինկվիզիցիաներ: Այսօր Պլազա Մայորը ժամանակակակից Մադրիդի ամենահայտնի տեղերից մեկն է:

Պրադոյի թանգարան(Prado Museum)
Պրադոյի թանգարանը, որը հիմնադրվել է 18-րդ դարում, համարվում է իսպանական մայրաքաղաքի գրավչություններից մեկը: Այստեղ կարելի է տեսնել 7000 ցուցանմուշներից կազմված արվեստի գործերի հավքածու:

Պարկ Ռետիրո(Retiro Park)
Դել-Բուեն Ռետիրո պարկը ստեղծվել է դեռևս 1500-ական թվականներին: Սկզբում այստեղ տեղակայված էր Թագավորական պարկ, որը հետո դարձավ հասարակական պարկ: Պարկի տարածքում կան կանաչ տարծքներ, այգիներ, շատրվաններ և գեղեցիկ շինություներ:

Գրան Վիա փողոց(Gran Via)
Գրան Վիան(որը նաև կոչում են Մադրիդյան Բրոդվեյ) համարվում է թե՛ քաղաքի, թե՛ երկրի գլխվոր փողոցը: Այստեղ գլխավոր գրավչությունը համարվում է Telefónica, որը ժամանակին եղել է Եվրոպայի ամենաբարձր շինությունը:

Պուերտա-Դել-Սոլ հրապարակ(Puerta del Sol)
Պուերտա-Դել-Սոլը հրապարակ, որը նշանակում է «Արևի Դարպասներ», գտնվում է իսպանական մայրաքաղաի սրոտում: Այստեղ դուք չեք տեսնի մեքենաներ, այն հասանելի է միայն հետնիոտների համար: Հենց այս հրապարակում են հավաքվում հազարավոր մադրիդեցիների՝ Ամանորի գիշերը նշելու համար:

Պլասա-դե-Սիբելես հրապարակ (Plaza de Cibeles)
Պլասա-դե-Սիբելես հրապարակը Մադրիդի ամենագեղեցիկ և հայտնի գրավչություններից մեկն է: Հրապարակը շրջապատված է մի քանի հրաշագեղ շինություններով՝ կառուցված նեոկլասիցիզմյան ոճով: Պլասա-դե-Սիբելես հրապարակի կենտրոնում են գտնվում քաղաքի խորհրդանիշը համարվող շատրվանները:

Դեբոդի տաճարը (Temple of Debod)
Դեբոդը յուրօրինակ հին եգիպտական տաճար է՝ նվիրված Իսիդա աստվածուհուն: Կար ժամանակ, երբ Դեբոդը տեղակայված էր Նեղոս գետի ափին: Ավելի ուշ այս տարածքներն անցել են ջրի տակ և պատմական հուշարձանները տեղափոխվել են, իսկ Դեբոդը եգիպացիները նվիրել են Իսպանիային որպես շնորհակալություն պարիսպների կառուցման ժամանակ իրանց ցույց տված օգնության համար: Այժմ Դեբոդը տեղակայված է Օէստե հրապարակի կենտրոնում:

Ատոչա երկաթուղային կայարան
Ատոչա երկաթուղային կայարանը իրական տրոպիկակն դրախտ է, որտեղ մեծ հրապարկում աճել են էկզոտիկ ծառեր և թփեր, որոնք զբաղեցնումեն 3կմ տարածք: Այստեղ դուք կարող եք հանգստանալ և վայելել <<ձմեռային այգու>> գեղատեսիլ տեսարանները, ինչպես նաև տեսնել ահռելի կրիաներին, որոնք բնակվում են հենց այդտեղ՝ մի քանի արհեստական լճակներում:

Տոլեդո քաղաք(Toledo)
Եթե անգամ դուք անցկացնելու եք Մադրիդում մի քանի օր, ապա հարկավոր է մի քանի ժամ ծախսել և ուղևորվել ոչ այդքան հեռու գտնվող Տոլեդո՝ երկրի պատմական մայրաքաղաք: Այն միջնադարյան գեղատեսիլ քաղաք է ուր հասնելու ներկայիս մայրաքաղաքից տևում է 1 ժամ: Այստեղ կարելի է այցելել մի քանի ժամանկակակից գրավչություններ(Սբ. Մարիայի տաճարը, Ալասար բերդը, Էլ-Գրեկո և այլն), ինչպես նաև խորասուզվել Տոլեդոյի մթնոլորտի մեջ և զբոսնել քաղաքով:

Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: