Վերջապես որոշել եք իրականացնել Ձեր վաղեմի երազանքը և վայելել հանգիստը Մալդիվներում: Հոդվածը կպատմի լողափնյա հանգստի լավագույն ուղղությունների և առանձնահատկությունների մասին:
Լողափնյա հանգստի լավագույն վայրերը Մալդիվներում
Մալդիվյան կղզիներ՝ իսկական դրախտ լողափնյա հանգստի սիրահարների համար: Ավելի քան 1100 կղզիներ պատրաստ են տրամադրել Ձեզ հանգստի հիանալի հնարավորություններ: Այստեղ կգտնեք նորաձև ժամանակակից հյուրանոցներ բոլոր հարմարավետություններով, ինչպես նաև լուռ ու հանգիստ անկյուններ ջրի վրայի փոքրիկ տնակներով, և իհարկե անվերջանալի ավազոտ լողափներ: Մալդիվները կտա Ձեզ հնարավուրություն անցկացնելու Ձեր ժամանակը հնարավորինս ակտիվ՝ սերֆինգ, դայվինգ, ընտանեկան հանգստ կամ ռոմանտիկ հանգիստ երկուսով: Եկեք ավելի մանրամասն ծանոթանանք Մալդիվներում հանգստանալու ուղղությունների առանձնահատկություններին:
Նալադխու
Նալադխու՝ անթերի հանգստի իրական երազանքի արտացոլումը: Գողտրիկ անկյուն, որտեղ Ձեզ ոչինչ չի խանգարի վայելեյու պայծառ արևը, ավազը և ծովը: Այստեղ հյուրերի համար կան ճոխ բնակարաններ և հարմարավետ քոթեջներ: Գեղեցիկ լողափերը թավշյա սպիտակ ավազով և Հնդկական օվկիանոսի նուրբ, ջերմ ալիքներով սպասում են Ձեզ: Ժամանցի ընթացքում կարող եք ճամփորդել, սուզվել կամ ձկնորսությամբ զբաղվել: Կան բացօթյա ճաշարաններ և գինու մառաններ, գինիների մեծ ընտրություն:
Բանյան Տրի
Banyan Tree Vabbinfaru Resort- ն առաջարկում է շքեղ վիլլաներ սեփական լողավազաններով: Այստեղ Դուք կարող եք պատվիրել մերսման կամ կոսմետիկ ընթացակարգեր կամ զբաղվել յոգայով պրոֆեսիոնալ ուսուցչի հետ: Banyan Tree — ում Դուք կարող եք զբաղվել ջրային սպորտով կամ պատվիրել դայվինգ տուր Հյուրանոցում գործում են մալդիվյան և միջազգային խոհանոցով ռեստորաններ, որտեղ կարելի է համտեսել տեղում պատրաստված թարմ ծովամթերքները:
Սան
Sun Island- ը հարմարավետ հյուրանոց է, որը ընկղմված է տրոպիկական բնության մեջ, բառից բուն իմաստով: Այստեղ դուք կգտնեք հիանալի պայմաններ լողափնյա հանգստի համար, ինչպես նաև հսկայական լողավազան (1800 ք.մ), որը շրջապատված է արմավենիներով: Այգին ունի բացօթյա ճաշասենյակ, որտեղ մատուցվում են տեղական ծովամթերքներ: Այստեղ Դուք կարող եք մասնակցել էքսկուրսիաների կամ կատարել թռիչք հիդրոինքնաթիռով: Սան կղզու մոտ կան կորալային խութեր, որտեղ կարող եք սուզվել և հայտնաբերել էկզոտիկ ստորջրյա բուսական և կենդանական աշխարհը:
Նիկա
Nika Island Resort & Spa, Մալդիվների 5 աստղանի շքեղ սպա հյուրանոցն է առանձին վիլլաներով, որը գտնվում է լողափին կամ հենց ջրի վրա: Գեղեցիկ ինտերիերը բնական փայտի տարրերով և բունգալոների փոքրիկ տնակների ծղոտե տանիքները հյուրանոցին պարգևում են հատուկ հմայք: Այստեղ Դուք կարող եք լիովին հանգստանալ մերսոման սրահում կամ մարզվել մարզադահլիճում: Կա հնարավորություն զբաղվելու ջրային սպորտով, թիավարությամբ և այլն: Ինչպես նաև կա բացօթյա ռեստորան, որտեղ մատուցվում են մալդիվյան, իտալական և միջազգային ճաշատեսակներ:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: