Լիսաաբոնը արևմտյան Եվրոպայի ամենահին և աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է: Երփեմնի հզոր նավատորմ ունեցող երկրի մայրքաղաքը այժմ դարձել է գեղեցիկ և հարմարավետ զբոսաշրջային կենտրոն: Շատ տարածաշրջաններ և հին շինություններ պահպանում են դարերի պատմություն և հիշեցնում են իր վեհության մասին: Լիսաբոնի բոլոր տեսարժան վայրերը այցելելու համար բավական է ընդամենը 1 շաբաթը: Սակայն եթե Ձեր ժամանակը սուղ է հոդվածում կտեսնեք պորտուգալակն մայրաքաղաքի 10 ամենահայտնի այցելության վայրերը:
Սբ. Գեորգիի ամրոց
Սբ. Գեորգիի ամրոցը համարվում է Լիսաբոնի <<սիրտը>>: Փառահեղ ամրոցը տեղակայված է բլրի վրա և այն կարելի է տեսնել քաղաքի ցանկացած կետից: Հայտնի չէ թե որ թվականին է կառուցվել ամրոցը, բայց ըստ պատմաբանների պաշտպանողական բնույթի առաջին կառույցները ի հայտ են եկել այստեղ դեռ Հռոմեկան կայսրության ժամանակաշրջանում: Սբ. Գեորգիի ամրոցը բաց է զբոսաշրջիկների այցելության համար, իսկ ամրոցից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաք:
Ժերոնիմուշ վանք
Ժերոնիմուշ վանք(1502) կառուցվել է յուրահատուկ պորտուգալական <<մանուլինո>> ոճով և գոթական, ռենեսանսի և մավրիտանյան ոճերի համադրություն է: Վանական համալիրի պատմութունը կապված է հայտնի ծովագնացների և բացահայտումների հետ: Ժերոնիմուշ վանական համալիրը կառուցվել է աշխարհահռչակ ճանապարհորդ Վասկե Դա Գամայի դեպի Հնդաստան գիտահետազոտկան այցի պատվին: Հենց այստեղ է գտնվում հայտնի ծովագնացի գերեզմանը: Այս պահին վանական համալիրը չի գործում, իսկ տարծքու կարող եք այցելել հնագիտական թանգարանը և գեղեցիկ այգին:
Տորրի դի Բելեն
Տեժու գետի ափին տեղակայված ձյունաճերմակ աշտարակը(16դ) ի սկզբանե ունեցել է պաշտպանողական նշանակություն: Հետագայում այն դարձավ կետ, որտեղից ուղղևորվում են ծովագնացները, ինչպես նաև փարոս՝ ծովագնացների համար: Դեպի աշտարակը տանող ճանապարհը անցնում է փոքրիկ կախովի կամրջակով, իսկ վերևի հատվածում տեղակայված է դիտակետ:
Լիսաբոնի մայր տաճար
Լիսաբոնի մայր տաճարի կառուցումը սկսվել է 12-րդ դարում: Ի կսզբանե շենքը գծագրվել էր տվյալ ժամանակաշրջանին հատուկ գոթական ոճով: Սակայն ժամանակի ընթացքում ավելացվել են այլ ոճերին հատուկ էլեմենտներ: Շինությունը վերականգնվել է 1775 թվականի երկրաշարժից ավերվելուց հետո:
Լիսաբոնյան Օվկիանարիում
Լիսաբոնյան Օվկիանարիումը զբաղեցնում է 20 քառ. մետր տարածք, որտեղ տեղակաված են 30 հսկայական ակվարիումներ: Այստեղ կարելի է տեսնել 500-ից ավելի տարբեր ձկներ և ծովային կենդանիներ, ներառյալ հազվագյուտ և յուրահատուկ տեսակներ: Տարբեր ակվարիումներ ներկայացնում են աշխարհի տարբեր հատվածների բնական միջավայրը՝ տրոպիկական ծովերից սկսված մինչև Անտարկտիդայի սառցե ջրերը:
Կառքերի միջազգային թանգարան
Ցանկանում եք տեսնել թե ի՞նչ տեսք ունի թագավորական <<ավտոկայանատեղին>>: Այդ դեպքում բարի գալուստ Կառքերի միջազգային թանգարան: Յուրահատուկ, զարդարված ցուցանմուշները, որ դուք այստեղ կտեսնեք ասես դուրս եկած լինեն կախարդական հեքիաթի էջերից: Տեսարանը ավելի քան տպավորիչ է:
Սանտա Ժուշտա վերելակ
Սանտա Ժուշտա վերելակը ինժիներական մտքի օրիգինալ ստեղծագործութուն է, որը միասցնում է տարբեր բարձրությունների վրա գտնվող փողոցներն ու հրապարակը: Ի դեպ եթե երկաթե կոնստրուկցիայի դիզայն Ձեզ ծանոթ թվա ապա չզարմանաք: Բանն այն է, որ Լիսաբոնի նախագծի հեղինակը Ռաուլ Մեսնյերն ՝ Գուստավ Էյֆելի աշակերտը:
Քրիստոսի արձանը
Լիսաբոնում տեղկայված 28 մետր բարձրություն ունեցող Քրիստոսի արձանը ընդամենը 2 մետրով է զիջում Ռիո Դե Ժանեյրոյում տեղակայված Քրիստոսի արձանին: Հուշարձանը տեղակայված է 75 մետր բարձրություն ունեցող պատվանդանի վրա և տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր կետերից: Արձանը կառուցվել է պորտուգալացի կանանց նվիրատվությամբ ի նշան շնորհակալության, որ 2-րդ համաշխարհային պատերազմը չի վնասել իրենց երկրին:
Կոմերցիայի հրապարկը և Հաղթական կամարը
Տեժու գետի ափին տեղակայված Կոմերցիայի հրապարկը համարվում է Լիսաբոնի կենտրոնը: Առաջներում այստեղ էր տեղակայված թագավորական ամրոց Ռիբեյրան, որը մինչև հիմնադրումը ավերվել էր 1755 թվականի երկրաշարժից: Հրապարակի զարդը համարվում է 1875 թվականին կառուցված Հաղթական կամարը:
Տրամվայ №28
Տրամվայի երթուղին համարվում է քաղաքի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը և շատ տարածված է զբոսաշրջիկների շրջանակում: Ոչ մեծ վճարով վառ հնաոճ տրամվայը Ձեզ կտանի քաղաքի ամենագեղեցիկ պատմական հատվածներով, որոնք կհետաքրքրեն յուրաքանչյուր զբոսաշրջիկի:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: