Մեղրամիսը նոր ընտանիքի պատմության սկիզբն է, որը պետք է լինի վառ, հիշարժան և լի ամենալավ տպավորություններով: Իհարկե, յուրաքանչյուր զույգի ցանկությունները կարող են տարբեր լինել:


Նորապսակներից մեկը կարող է նախընտրել հանգիստ փափուկ և տաք ավազի վրա՝ վայելելով ծովի ալիքների մեղեդին, իսկ մյուսին կարող են գրավել երեկոյան ռոմանտիկ զբոսանքները՝ Եվրոպական քաղաքների գողտրիկ անկյուններով: Ամեն պարագայում, մեղրամիսը Ձեզ համար կդառնա ընտանեկան կյանքի համար հրաշալի և հիշարժան սկիզբ:


Ինչպե՞ս պլանավորել անմոռանալի մեղրամիս արտերկրում
Արտերկրյա հարսանեկան ճամփորդությունները անհրաժեշտ է մանրամասն ծրագրել: Սկզբի համար արժե կողմնորոշվել ուղղության և տուր փաթեթի հարցում: Եթե երազում եք պալմաների հովի տակ հանգիստն ու ծովի մեղմ ջրերում լողալը, կարելի է նախապատվությունը տալ ԱՄԷ-ին, Թայլանդին, Շրի Լանկային կամ Եգիպտոսին: Այս ուղղությունները համեմատաբար հարմար են գնային առումով: Եթե միջոցները թույլ են տալիս, մեղրամիսը անցկացնելու համար Դուք կարող են մեկնել հեքիաթային Մալդիվներ կամ էկզոտիկ Բալի: Ձեզ սպասվում են նաև հետաքրքիր եվրոպական ուղղություններ:


Ձեր ուղևորությունը անմոռանալի կդարձնեն Պրահայի բնապատկերները, Հռոմի հարմարավետ անկյունները կամ սիրո և ռոմանտիկայի մայրաքաղաք Փարիզի աշտարակի ֆոնին համբույրը:Դեպի եվրոպական մի քանի երկրներ այցելության համար անհրաժեշտ կլինի վիզա և բժշկական ապահովագրություն, որոնց համար անհրաժեշտ է նախապես հոգալ: Օրինակ Եվրոպայի վիզային հարցերը կարող են պահանջել մի քանի օր:


Լավագույն ուղություններ նորապսակ զույգերի
Բոլորին հայտնի է, որ ամանորյա պատրաստությունները շատ ժամանակ և ուժեր են պահանջում, իսկ մեղրամիսը արտերկրում կազմակերպելը հրաշալի տարբերակ է իրավիճակը փոխելու, և լիովին լիցքաթափվելու համար: Այս հրաշալի շրջանը նորապսակների համար հիշարժան դարձնելու համար շատ հյուրանոցներ առաջարկում են յուրահատուկ պայմաններ, ծառայություններ և բոնուսներ՝ ֆոտոսեսիաներ, ռոմանտիկ ընթրիք, կացության համար զեղչեր, ինչպես նաև շատ այլ ծառայություններ:


Տուր փաթեթեներ և գներ
Ինչքան էլ զարմանալի լինի, մեղրամիսը կարելի է անցկացնել արտասահմանում բավականին մատչելի գներով: Օրինակ, տուր փաթեթները դեպի Եգիպտոս կարժենան $480, իսկ դեպի Դուբայ կարժենա $480, դեպի Մալդիվներ գները սկսում ենք $2050-ից:Մաղթում ենք Ձեզ հաճելի ուղևորություն, և թող Ձեր մեղրամիսը դառնա երկար և երջանիկ կյանքի սկիզբ:


Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը: