Հյուրանոցային դասակարգման մի քանի տարբեր տեսակներ կան, որոնց մի մասը կիրառվում է միջազգային պրակտիկայում, իսկ մյուսները՝ միայն որոշակի շրջաններում: Իմանալով, թե ինչ դասի է պատկանում հյուրանոցը, կարելի է պատկերացում կազմել իր գտնվելու վայրի, մասշտաբի, ենթակառուցվածքների, լրացուցիչ ծառայությունների մատչելիության և նույնիսկ սենկյակների մոտավոր չափսերի և կահավորանքի մասին:
Դասակարգումը ըստ աստղերի
Միջազգային հյուրանոցային դասակարգման ամենատարածված ստանդարտը աստղերի դասակարգումն է, ըստ որի հյուրանոցը նշանակվում է մեկից հինգ աստղ, կախված մի շարք գործոններից: Որքան բարձր է տվյալ հաստատության «աստղը» , այնքան հարմարավետ կլինի իր հյուրերին և համապատասխան ավելի թանկ: Եկեք ավելի մանրազննին նայենք, թե տարբեր աստղանի հյուրանոցները ինչ են առաջարկում իրենց հաճախորդներին:
5 աստղանի հյուրանոց
5 աստղանի հյուրանոցը՝ հարմարավետության, շքեղության, հարմար վայրի և առավելագույն լրացուցիչ ծառայությունների ամենաբարձր մակարդակն է: Համարները նմանատիպ հյուրանոցներում հագեցած են, կահավորանքը անթերի տեսք ունի, սենյակների չափը առնվազն 16 քմ է, համարները կարող են բաղկացած լինել ևս մի քանի սենյակներից: Համարներում կան՝ սառնարան, մինի-բար , հեռուստացույց, օդորակիչ: Լոգարանները համալրված են լոգախցիկով և ջակուզիով, հյուրանոցը ապահովում է հիգիենիկ և կոսմետիկ պարագաների ամբողջական տեսականի: Անկողնային սպիտակեղենը և սրբիչները փոխվում են ամեն օր: 5 աստղանի հյուրանոցներում Ձեզ կտրամադրվեն հանգստի կամ աշխատանքի բոլոր պայմանները, այստեղ կարող եք գտնել ավանդական կամ սովորական խոհանոցներ, գիշերային բարեր, մարզադահլիճներ և լողավազաններ, կոնֆերենց սրահներ և խորհրդակցությունների/ բանակցությունների սրահներ: Առողջարանային հյուրանոցները հաճախ կարող են տրամադրել մանկական և սպորտային հրապարակներ, թենիսի կորտեր, սեփական լավ պահպանված լողափ և այլն:
4 աստղանի հյուրանոց
4 աստղանի հյուրանոցը համարվում է հարմարավետության բարձր մակարդակի հաստատություն, որը նախատեսված է միջինից բարձր եկամուտ ունեցող հաճախորդների համար: Այս կարգի հյուրանոցը մի փոքր զիջում է 5 աստղանի հյուրանոցին, և ծառայությունների ցանկը մի փոքր ավելի սահմանափակ է, սակայն ընտրությունը բավականին բազմազան է: Հյուրանոցի այս տեսակը նաև տրամադրում է հանգստի, աշխատանքի և սպորտի բոլոր պայմանները: 4 աստղանի հյուրանոցների գտնվելու վայրը պետք է հարմար լինի, քաղաքի կենտրոնի, տեսարժան վայրերի և լողափի մոտ, սենյակների չափը՝ առնվազն 13քմ:
3 աստղանի հյուրանոց
Հյուրանոցների ամենատարածված և պահանջված տեսակն է , անհրաժեշտ հարմարություններով և ծառայություններ մատչելի գնով: 3 աստղանի հյուրանոցների համարները ունեն առնվազն 12քմ, յուրաքանչյուր համար պետք է ունենա լոգարան և ցնցուղ: Անկողնային պարագաները կարելի է փոխել շաբաթը մեկ անգամ: 3 ասղանի հյուրանոցում կարող է լինել սրճարան կամ բար, սակայն սեփական ռեստորան կարող է չլինել, 4 և 5 աստղանի հյուրանոցների համար ռեստորանի առկայությունը պարտադիր է:
2 աստղանի հյուրանոց
2 աստղանի հյուրանոցը մատչելի է, որը սովորաբար գտնվում է քաղաքի ծայրամասում: Համարները առանձնանում են համեստ հարդարանքով, կահույքից առկա է մահճակալ, զգեստապահարան և հնարավոր է մի քանի աթոռներ և փոքրիկ պահարաններ: Որոշ 2 աստղանի հյուրանոցների համարներում կան սանհանգույցներ, սակայն մեծամասնություններում սանհանգույցները ընդանուր օգտագործման են և կան հյուրանոցի յուրաքանչյուր հարկում:
1 աստղանի հյուրանոց
1 աստղանի հյուրանոցը որպես կանոն փոքրիկ հյուրանոց է ծայրամասում, տրամադրելով միայն անրաժեշտ ծառայություն գոնե գիշերակայցի համար: 1 աստղանի հյուրանոցները առանձնանում են շատ համեստ, Սպարտային մթնոլորտով, համարներում մահճակալից բացի կարող է լինել միայն աթոռ և փոքրիկ պահարան: Հաճախորդներին տրամադրվում է ընհանուր պետքարան և լոգարան:
Հյուրանոցների այլ դասակարգման տեսակներ
Հյուրանոցների դասակարգման չտարածված տեսակների շարքում է այբբենական տարբերակը, որտեղ հաստատությունների կարգը նշվում է A, B, C, D կամ D չորս տառերից մեկով, իսկ բարձրակարգ հյուրանոցները ունեն «դե – լյուքս» լրացուցիչ նշանակություն: Մեկ այլ դասակարգման տեսակ – թագ կամ բանալի համակարգն է, որը տարածված է Մեծ Բրիտանիայում: Այս համակարգի սկզբունքը նույնն է , ինչպես աստղերը, սակայն պետք է նշել , որ թագերը մեկ հատով ավելի շատ են քան աստղերը, օրինակ, 5 թագանի հյուրանոցը համապատասխանում է 4 աստղանի հյուրանոցի չափանիշներին: Աֆրիկայում, Ասիայում և Հնդկաստանում հաճախ գնահատվում են բալային/ միավոր համակարգով: Միավորները հատկանշվում են մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը, անձնակազմի բարեհամբույր և գրագետ լինելը և համարների հարմարավետությունը: Այս համակարգում 100 միավորը համապատասխանում է 1 աստղանի հուրանոցին, 210 միավորը՝ 3 աստղանի հյուրանոցին, իսկ 290-ը 5 աստղանի հյուրանոցին:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը: