Այժմ դեպի Չինաստան ուղևորվելու համար հարկավոր է Հայաստանի Հանրապետության անձնագիր: Երկու երկրների ԱԳՆ-ների միջև համաձայնագիրը ստորագրվել է դեռ 2019 թվականի մայիսի 26-ին: Համաձայնագիրն ուժի մեջ է սույն թվականի հունվարի 19-ից: Սակայն հունվարի 30-ին այն ժամանակվորապես կասեցվել է՝ 2 ամսով, կապված պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակի հետ(COVID-19):
Մարտի վերջին որոշվեց ևս 2 ամսով երկարացնել արգելքը մինչև մայիսի 31-ը: Այսպես հունիսի 1-ից երկու երկնրեի միջև կնքված համաձայնագիրը սկսեց գործել: Ինչևիցե, կապված երկրում և աշխարհում ստեղծված իրավիճակի հետ երկու երկրների կառավարությունները խորհորդ են տալիս ուղևորություններն իրականացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ուղևորությունից առաջ հարկավոր է լրացնել փաստաթղթեր՝ ներկա առոջական վիճակի մասին: Չինաստան հասնելուն պես հարկավոր է 14 օր մնալ կարանտինում: Ժամանողները կարանտին անցկացնում են նշված վայրում, ապրում և սնվում են իրենց հաշվին:
Եթե պատրաստվում եք Չինաստանում անցկանցել ավելի քան 90 օր, ապա հարկավոր է ստանալ վիզա, որի ձևակերպման մասին հարկավոր է հոգ տանել նախապես:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: