Հայտնի Բրազիլական կառնավալը Ռիո դե Ժանեյրոյում
Դժվար է հանդիպել որևէ մեկին ով երբևէ չի լսել Բրազիլական հայտնի կառնավալի մասին: Երգեր ու պարեր, անհավանական հագուստներ, վարպետորեն բեմադրված խմբային ցուցադրություններ, մրցույթներ աշխարհի ամենալավ սամբայի դպրոցների միջև, զարմանահրաշ միջավայր և գիշերը ցերեկ դարձնող հրավառություն: Սա է բրազիլական շքեղ կառնավալը:
Կառնավալի պատմությունը
Բրազիլական կառնավալի պատմության արմատները հասնում են վաղ անցյալ: Շատ հետազոտողներ կարծում են, որ կառնավալի արմատները կարելի է փնտրել Հին Հունաստանի կամ Հռոմի ավանդույթնորի մեջ, որտեղ այսպիսի տոնախմբությունը կոչվում էր <<սատուրնալիյամի>>: Ըստ մեկ այլ վարկածի բրազիլական այս կառնավալը պորտուգալական <<զվարճանքի օր>> ավնդական տոնի շարունակությունն է, որը անցկացվում է հենց նույն ժամանակ ՝ Մեծ պասից առաջ:
Երբ է անցկացվում կառնավալը Ռիո դե Ժանեյրոյում
Ամենամյա կառնավալն անցկացվում է Զատկից 40 օր առաջ՝ փետրվարի վերջին: Այն համարվում է Բրազիլիայի ամենակտիվ զբոսշրջային շրջանը: Կառնավալն ինքնին տևում է մի քանի օր, սակայն մարդկանց ուրախությունը նախատոնական տրամադրությունը սկսվում են կառնավալից մոտ մեկ ամիս առաջ: Ինքնաթիռների տոմսերի և հյուրանոցների գները << հասնում են երկինք>>, սակայն բարձր արժեքների դեպքում էլ տոսմերը ձեռք բերելը շատ դժվար է:
Հիմնական իրադարձությունները
Կախարդական տոնի նախապատրաստությունները սկսում են ավելի վաղ: Հատուկ կառնավալի համար կարվում են հագուստներ, դեկորացիաների նախապատրաստումը և հազարավոր փորձերը շատ ժամանակ և մեծ ջանքեր են պահանջում: Տարբերվում է յուաքանչյուր պարային շարժում, չէ որ բոլոր պարային դպրոցները պորձում են փայլել՝ խամրեցնելով մյուսներին: Բոլոր անհրաժեշտ դեկորացիաների կազմումը, պարահրապարակի և գլխավոր Սամբադրոմայի ձևավորումը, որը տեղավորում է 88 հազար մարդ:
Ինչպես մասնակցել կառնավալին
Եթե դուք ցանկանում եք մասնակցել կառնավալին ապա հարկավոր է նախապես ամրագրել Ձեր տոմսերը և հյուրանոցը: Հիմնականում բոլոր տոմսերը և հյուրանոցային համարները վաճառված են լինում Ռիոի կառնավալից 1-2 ամիս առաջ, այդ իսկ պատճաով հարկավոր է տոսմերը ձեռք բերել ավելի շուտ: Ի դեպ, կառնավալի օրերին փողոց դուրս գալը առանց կոստյումի համարվում է ծաղրանք, այնպես որ գնալուց առաջ հարկավոր է նախապատրաստել կոստոյումներ: Եվ հավատացած եղեք Ձեր բոլոր ծախսերը արդարացված կլինեն վառ հիշողությունների և պոզիտիվ էմոցիաների շնորհիվ:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: