Եգիպտոսը զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող երկրներից է: Այդ զբոսաշրջիկների ոչ քիչ մասն են կազմում Հայաստանից մեկնող այցելուները: Եվ դա զարմանալի չէ, քանի որ բարձրորակ ծառայությունից, սննդամթերքի և մի շարք ծառայությունների գների մատչելիությունից բացի այցելուներին սպասվում է հանգիստ տեղի խորհրդավոր տեսարժան վայրերում, ինչպես նաև ծովը, որ պատրաստ է այցելուներին տարվա ցանկացած ամսին պարգևել ամառ: 2021 թ դեպի Եգիպտոս ուղեգիրը բացառիկ հնարավորություն է ծանոթանալու աշխարհի հնագույն ազգերից մեկի հետ և սեփական աչքով տեսնելու համաշխարհային հռչակ վայելող ճարտարապետական կոթողները:


Եգիպտոս գնալու լավագույն ժամանակը
Քանի որ Եգիպտոսի տարածքի մեծ մասում չոր կլիմայական պայմաններ են, հանգստի սեզոնն այստեղ տևում է կլոր տարի: Եղանակը սովորաբար արևոտ է, այդ իսկ պատճառով 2021 թ Եգիպտոսում հանգիստ անց կացնելն ավելի շատ կապված է այն փաստի հետ, թե որքանով տանելի է այցելուի համար շոգը: Օդի ջերմաստիճանը որպես կանոն +20°С — +35°С է: Ոչ շատ շոգ լինում է ձմռան ամիսներին: Այդ ժամանակ տուրիստական գործակալություններն առաջարկում են ուղեգրեր ամենամատչելի գներով: Եգիպտոսում ամռանը եղանակային պայմանները կապված են այն փաստից, թե որտեղ է գտնվում հանգստավայրը: Առավել շատ այցելուներ դեպի Եգիպտոս լինում են աշնանը:


Գները Եգիպտոսում 2021-ին
Դեպի Եգիպտոս ուղեգրի գինը մեծապես կախված է հանգստի վայրից: Ամենահայտնի հանգստավայրերն են Հուրդագան, Էլ Գունան, Շարմ էլ Շեյխը, ինչպես նաև Մակադի Բեյը: Այս վայրերից յուրաքանչյուրն առանձնանում է իր գեղատեսիլ վայրերով և որակյալ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարությունների առկայությամբ՝ ներառյալ ժամանցային և զվարճանքի վայրերի, որտեղ կարելի է ծովում զբաղվել ջրասուզմամբ: Էլ – Գունա հանգստավայրը, որ հայտնի է որակյալ հանգստի համար առանձնահատուկ պայմաններով և բարձրորակ ծառայություններով, գնային առումով համեմատաբար թանկ է: Եգիպտոսում համեմատաբար ցածր գնով հանգիստ կազմակերպելու համար խորհուրդ է տրվում հետևել տուրիստական գործակալության շահավետ առաջարկներին: Եգիպտոսի ազգային արժույթը ֆունտն է, սակայն մի շարք վայրերում կարելի է վճարել դոլլարով կամ եվրոյով:


Եգիպտոսի հյուրանոցները
Եգիպտոսում հյուրանոցային ծառայությունը բավականին զարգացած է: Այդ իսկ պատճառով հանգստի մեկնողները շատ հեշտ կկարողանան կողմնորոշվել հյուրանոցի ընտրության հարցում: Միջազգային բրենդ հանդիսացող և լյուքս մակարդակի հյուրանոցներից են Հուրգադան, Լուքսորը, Կահիրեն, ինչպես նաև Շարմ էլ Շեյխը: Լողափից ոչ շատ հեռու տեղակայված են հյուրանոցներ, որտեղ կարելի է համեմատաբար ավելի մատչելի գնով ամրագրել համար, որտեղ ևս կլինեն հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:


Տուրիստական փաթեթներ 2021 Երևանից
2021 թ Հայաստանից դեպի Եգիպտոս ուղեգրի գինը կապված է ոչ միայն հանգստավայրի այլև այն փաստի հետ, թե երբ է իրականացվելու թռիչքը դեպի Եգիպտոս: Օրինակ՝ երեկոյան և վաղ առավոտյան թռիչքի տոմսի գինն ավելի ցածր է: Բացի այդ խորհուրդ է տրվում ձեռք բերել շաբաթվա կեսին իրականացվող Երևան – Եգիպտոս թռիչքի տոմսը: Երևան – Եգիպտոս – Երևան, այսինքն՝ հետադարձով տոմսի գնումը կօգնի զգալի խնաողություն անել: Խորհուրդ է տրվում տոմսը նախապես ձեռք բերել տուրիստական գործակալությունում:


Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը: