Մալդիվյան դրախտային կղզիները ներկայացնում են իրենցից գեղատեսիլ ատոլներ՝ ողողված Հնդկական օվկիանոսի ջերմ ջրերով: Կղզին կազմված է ավելի քան 1100 տարբեր չափերի կղզյակներից, բայց յուրաքանչյուրը տարբերվում է իր հրաշալի բնությամբ, ջինջ ու կապուտակ ջրերով և լճակներով, և հանգստի համար ստեղծված լավագույն պայմաններով:


Այստեղ հնարավորություն կա ինչպես ընտանեկան և ռոմանտիկ հանգստի, այնպես էլ սպորտով և սյորֆինգով զբաղվելու համար: Դայվինգը այստեղ հետաքրքիր և զվարճալի զբաղմունք է, քանի որ Մալդիվյան կղզիների ստորջրյա աշխարհը հարուստ ու աննկարագրելի են:


Մալդիվներում հանգստանալու լավագույն տարբերակը
Մալդիվյան կղզիները հասարակածային գոտում են գտնվում, այդ պատճառով այստեղ եղանակը ավելի քիչ է ենթարկվում սեզոնային փոփոխություններին: Անգամ երբ Հայաստանում սկսվում է սառնամանիքը, իսկ Երևանում առատ ձյուն է, Մալդիվները դիմավորում են Ձեզ վառ արևով և իրական ամառային տաք եղանակով: Օդի ջերմաստիճանը այստեղ կլոր տարին 28-30 oC-ի սահմաններում է տատանվում: Սովորաբար, ակտիվ շրջան է համարվում աշնան սկզբից մինչև գարնան վերջը ընկած ժամանակահատվածը: Ամառը Մալդիվներում համարվում է պասիվ շրջան, քանի որ եղանակը ավելի քամոտ է, և հնարավոր են տրոպիկական անձրևներ: Այդ թվում, անձրևները հազվադեպ են և չեն կարող հանգիստը փչացնել, տուրիստական գործակալությունները զգալի իջեցնում են գները:


Մալդիվներում լավագույն հյուրանոցները, գները
Մալդիվյան կղզիներում կան բազմաթիվ հյուրատներ և միջազգային մակարդակի հյուրանոցներ, որոնցից Դուք կարող եք ընտրել Ձեզ առավել հարմարավետ տարբերակը: Գները կարող են զգալիորեն տարբեր լինել, սկսած մոտ 150 դոլարից: Ամենահայտնի հյուրանոցներից են «Sheraton Maldives Full Moon Resort & Spa», «Kuredu Island Resort & Spa», «Vakkaru Maldives», «Kurumba Maldives», «Fihalhohi Island Resort» եւ այլն:


All inclusive տարբերակով հանգիստը Մալդիվներում
All inclusive փաթեթները տարեց տարի ավելի մեծ հայտնիություն են ձեռք բերում, և դա զարմանալի չէ, քանի որ այս տեսակ փաթեթները ոչ միայն հարմար և պրակտիկ են, այլ նաև գնի առումով շահավետ են: Առաջարկելով All inclusive փաթեթը, տուրիստական գործակալությունը, փաստացի, իր պատասխանատվության տակ է վերցնում զբոսաշրջիկի հարմարավետության խնդիրը, և Ձեզ մնում է միայն վայելել ձեռք բերած հանգիստը: Մալդիվյան կղզիների All inclusive փաթեթների արժեքը սկսվում է 150-200$- ից:


Տուրիստական փաթեթները 2021 թվականին
2021 թվականին ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է փաթեթների լայն ընտրություն դեպի Մալդիվյան կղզիներ: Մեր տուրիստական փաթեթները ներառում են ավիատոմսը Երևանի, օդային կան ջրային տրանսֆեր դեպի հյուրանոց, գիշերակացը, նախաճաշն ու ճաշը: Վիզան տրամադրվում է միանգամից օդանավակայանում: Դուք կարող եք ընտրել Ձեզ առավել հարմար ուղևորության տարբերակը (այդ թվում և գնային տեսանկյունից )՝ «Դրախտային հանգիստ Մալդիվներում» 2050$-ից սկսած, «Յուրահատուն Մալդիվներ» 2150$-ից սկսած, կամ «Արձակուրդը Մալդիվյան կղզիներում” 2150$-ից սկսած:


Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը: