Ընտրո՞ւմ եք ռոմանտիկ շրջագայության հանգստավայր երկուսի համար, ցանկանո՞ւմ եք զբաղվել սերֆինգով, կամ գուցե փնտրո՞ւմ եք այնպիսի վայր, որը կգոհացնի և լիարժեք հանգիստ կպարգևի ամբողջ ընտանիքին: Այս բոլոր դեպքերում Շրի Լանկան կատարյալ ընտրություն է: Դուք երկար կհիշեք այս դրախտային կղզու սպիտակ ավազով լողափերը, երփներանգ կորալային խութերը, ջերմ, նուրբ օվկիանոսային ջուրը, թեյի կանաչ պլանտացիաները, հինավուրց տաճարներն ու արձանները:
Շրի Լանկայի լավագույն հանգստավայրերը
Այժմ տուրիստական գործակալությունները ուղեգրեր ու տուրիստական փաթեթներ են առաջարկում Շրի Լանկայի գրեթե բոլոր հանգստյան վայրերում: Սակայն ի՞նչպես կատարել ճիշտ ընտրություն: Լավագույն հանգստավայրերի մեր հակիրճ նկարագիրը կօգնի Ձեզ կազմակերպել Ձեր երազանքների հանգիստը: Հիկկադուվա – կատարյալ հանգստավայր սերֆինգի սիրահարների համար: Նարիգամա տեղական լողափը հայտնի է իր բարձր ալիքներով, մինչդեռ Հիկկադուվայի լողափում ջուրը սովորաբար հանգիստ է և հարմար լողի համար: Այստեղ դուք կարող եք զբաղվել դայվինգով:
Ունավատունա – աշխարհի լավագույն լողափերով հանգստավայր, որտեղ գրեթե բացակայում են բարձր ալիքները և կան ցածր խորությամբ շատ տեղեր: Հիանալի ընտրություն ընտանեկան հանգստի համար: Բենտոտա – ռոմանտիկ ուղևորության կամ մեղրամսի կատարյալ հանգստավայր: Միրիսսա – ունիվերսալ հանգստավայր, որը հարմար է գրեթե բոլորի համար: Փաստն այն է, որ Միրիսսայի լողափը Parrot Rock ժայռով բաժանված է երկու մասի: Երբ մի կողմում կարելի է տեսնել բավականին բարձր ալիքներ, մյուս կողմը մնում է հանգիստ և հարմար լողալու համար: Պասսիկուդա – էլիտար առողջարան, մեկուսի հանգստի սիրահարների համար: Հիանալի ընտրություն զույգերի կամ նորապսակների համար:
Երբ է ավելի լավ գնալ Շրի Լանկա
Շրի Լանկայում հանգստի ակտիվ սեզոնը համարվում է նոյեմբերից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածը: Այս ամիսներին եղանակը բավականին չոր է, իսկ օդի ջերմաստիճանը պահպանվում է +240C-ի և +280 C-ի սահմաններում: «Չոր» սեզոնը համարվում է առավել բարենպաստ երկրի տեսարժան վայրերով հիանալու համար: Եթե դուք մտադիր եք հանգստանալ 2020 թ. Շրի Լանկայի գեղեցիկ լողափերում, կարող եք վստահորեն ճանապարհորդել ոչ ակտիվ սեզոնի ժամանակ, այսինքն` մայիսից մինչև ուշ աշուն:
Այդ ամիսներին օդի ջերմաստիճանը միջինում +320 C է, իսկ Հնդկական օվկիանոսում ջուրը մնում է անփոփոխ ջերմ և հաճելի լողալու համար: Մուսոնային անձրևները մի փոքր բարձրացնում են օդի խոնավությունը, սակայն տեղումները հիմնականում լինում են գիշերը և ընդհանրապես չեն խանգարի Ձեր հանգստին: Բացի այդ, ոչ ակտիվ սեզոնի ընթացքում էքսկուրսիաների և հյուրանոցների գները ավելի մատչելի են, և Դուք կարող եք զգալիորեն կրճատել Ձեր ծախսերը:
Շրի Լանկա վիզա
Հայաստանի քաղաքացիների համար Շրի Լանկայի վիզան անվճար է: Սովորաբար, վիզայի ստանդարտ վավերականությունը 30 օր է: Վիզա տրամադրվում է ուղևորության ժամանակ, հենց օդանավակայանում՝ Երևանից մեկնելիս: Կարևոր նրբություններ.
• անձնագրի վավերականությունը պետք է լինի առնվազն 3 ամիս (վերադարձի օրը ներառյալ)
• Շրի Լանկա մուտք գործելու ժամանակ զբոսաշրջիկներից պահանջվում է վերադարձի տոմսեր և հաստատված հյուրանոցային ամրագրում (կամ մեկ անձի համար օրական 15 դոլար գումար):
Հանգիստ Շրի Լանկայում, գներ
Մեր տուրիստական գործակալությունը 2024 թ. առաջարկում է մատչելի ուղեգրեր դեպի Շրի Լանկա: Հարմարավետ «all inclusive» փաթեթը թույլ չի տա Ձեզ անհանգստանալ տնտեսական մանրուքների և անհարմարությունների մասին, և Դուք կստանաք լավագույն տպավորությունները ճամփորդությունից: Կախված Ձեր ընտրած տուրից, մեկ անձի գինը կազմում է $ 690:
Տուրիստական փաթեթներ 2024 Երևանից
ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է ուղեգիր, որը ներառում է.
• ավիատոմս
• ուղևորափոխադրում օդանավակայան և հյուրանոց (թե մեկնելիս և թե Երևան վերադառնալիս)
• տեղակայում հարմարավետ հյուրանոցում
• նախաճաշ
Պետք է հաշվի առնել, որ տուր փաթեթի արժեքը չի ներառում բժշկական ապահովագրություն: Բացի այդ, ուղեգիրը չի ներառում տեղական էքսկուրսիաների վճարները, սակայն, ցանկության դեպքում, Դուք միշտ հնարավուրություն կունենաք տեղում ընտրել Ձեր հնարավորություններին համապատասխան ցանկացած տուրեր:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը: