Ի՞նչը կարող է լինել ավելի լավ, քան հեքիաթային հանգիստը Եգիպտոսում, երբ Երևանում՝ պատուհանից այն կողմ, խորը ձմեռ է: Անկասկած, հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի նվիրեք ինքներդ Ձեզ ամռան, արևի և տաքության մի կտոր: Եթե որոշել եք ձեռք բերել ուղեգիր Երևանից 2021 թվականին և ուսումնասիրում եք լավագույն առողջարանների ցանկը, ապա անպայման արժե կանգ առնել Շարմ Էլ Շեյխի տարբերակի վրա: Շարմ Էլ Շեյխը ունի գեղեցիկ լողափեր՝ փափուկ ավազով, մաքուր, թափանցիկ ջրով, յուրահատուկ և էկզոտիկ կորալներով հարուստ ծովային ֆաունայով, ի վերջո, զարմանալի չէ, որ այն համարվում է դրախտ դայվինգի համար:
Շարմ Էլ Շեյխ գնալու ամենալավ ժամանակը
Շարմ Էլ Շեյխում, սովորաբար, ակտիվ է համարվում ամանորյա տուրերի շրջանը, այդ թվում գարունն ու աշունը, քանի որ հանգստի ամենահարմար սեզոնը հենց այս երկու եղանակների մեջտեղում է: Ակտիվ շրջանը տուրիստական գործակալությունների համար ծանրաբեռնված է, քանի որ ուղեգրերի գներն ավելի բարձր են: Այդ թվում, Շարմ Էլ Շեյխում ծովափնյա հանգստի շրջանը տևում է կլոր տարին, անգամ ավելի ցուրտ ամիսներին ջրի ջերմաստիճանը պահպանվում է 20oC — ում: Ամառային շրջանը շատ պահանջարկ չունի շոգի պատճառով, բայց տոթը համեմատաբար թեթև տանելի է չոր կլիմայի շնորհիվ, իսկ ծովի ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է մինչև 28-29 oC-ի: Նշենք, որ պլանավորելով Ձեր հանգիստը պասիվ շրջանում, Դուք կարող եք շահել գների հարցում:
Շարմ Էլ Շեյխի լողափերը
Շարմ Էլ Շեյխի լողափերը հիմնականում լցված են մարջաններով: Հանգստի ընթացքում ծովափին կարելի է տեսնել բազմաթիվ ջրային կենդանիներ, և նմանատիպ վայրերում լողալու համար անհրաժեշտ է հատուկ պաշտպանական հագուստ: Այստեղ կան ինչպես ավազային, այնպես էլ բուսական տարածքներ (Շարմ էլ Մայա ծովածոցը), կան նաև արհեստականորեն մարջանից մաքրված լողափեր (Նոա Բեյի լողափերը): Որոշ լողափերի մուտքը վճարովի է (գները սկսած 2 USD-ից), այդ թվում որոշ հյուրանոցներ ունեն լողափին մոտ հատուկ տարածքներ, որոնցից կարող են հյուրանոցի բնակիչները հանգիստ օգտվել: Շարմ Էլ Շեյխի առավել հայտնի լողափերն են՝ Էլ Ֆանար, Տերազինա, Վալենտինո, Համմա Բեյի հանրային լողափը և այլն:
Շարմ Էլ Շեյխի լավագույն հյուրանոցները, գներ
Շարմ Էլ Շեյխում ավելի քան 200 հյուրանոցներ և հյուրատներ տուրիստներին պատրաստ են ծառայություններ մատուցել, որոնց ճնշող մեծամասնությունը 4 և 5 աստղանի հյուրանոցներ են: Բնակության տեղն ընտրելուց առաջ անհրաժեշտ է շեշտը դնել մոտակա լողափերի և հանգստի նպատակի վրա: Որոշ հյուրանոցներ և լողափեր ավելի հարմապատասխանում են ակտիվ հանգստի կամ դայվինգի համար, մնացածը հարմար են երեխաների հետ ընտանեկան հանգստի համար:
Առաջարկվող հյուրանոցներն են՝ Sharm Inn Amarein (4 աստղ), Sea Beach Aqua Park Sharm El Sheikh (4 աստղ), Sharm El Sheikh Marriott Resort, Movenpick Resort Sharm El Sheikh Naama Bay և այլն: Շարմ Էլ Շեյխի հյուրանոցներում համարի արժեքը սկսում են 25-30 AMD-ից՝ օրվա համար:
Տուրիստական ուղեգրեր 2024 Երևանից
ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է ուղեգրեր Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ 2024 թվականին, ամենահարմար գներով: Ուղեգրերի մեծ մասի դեպքում գինը ներառում է ավիատոմսը, տրանսֆերը, սնունդը all inclusive տարբերակով և ապահովագրությունը: Վիզան ձեռք է բերվում միանգամից օդանավակյանում ժամանման պահին:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը: