wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՆԳԻՍՏ ՇԱՐԺԱՈՒՄ 2024

      16.08.18

      Արաբական Էմիրությունների ըստ մեծության երրորդ քաղաքը՝ Շարժան, համարվում է արաբական աշխարհի մշակութային մայրաքաղաքը: Շարժան հարուստ է թանգարաններով, որտեղ կարող եք հիանալ արևելյան արվեստի գլուխգործոցներով: Այստեղ կարող եք զգալ ծովափնյա ավազի փափկությունը, և լողալ Պարսից Ծոցի ջրերում, ժամանակավորապես մոռանալով առօրյա գործերն ու Երևանյան եռուզեռը:

      Կենտրոնական շուկա

      Al Qasba ջրանցք

       

      Շարժա գնալու ամենալավ ժամանակը

      Լողափնյա սեզոնը Շարժայում տևում է գրեթե կլոր տարի, որը կարելի է բաժանել չորս հիմնական շրջանների: Ակտիվ շրջանը՝ դեկտեմբերից մարտը, տուրիստական գործակալությունների համար ամենազբաղված շրջանն է, և գները բարձր են: Սակայն, այս շրջանի սառը եղանակային պայմանները ոչ բոլոր զբոսաշրջիկներին է դուր գալիս: Այս շրջանում օդի ջերմաստիճանը կազմում է 22 oC , իսկ ջրի ջերմաստիճանը տաքանում է մինչև 22 oC:

      Ալ-Նոր մզկիթ

      City Center, Շարժա

      Եթե Դուք նախընտրում եք ավելի շոգ եղանակ ծովափնյա հանգստի համար, կարող եք ձեռք բերել փաթեթներ՝ Հուլիսից մինչև Հոկտեմբեր ամիսներին: Այս շրջանում օդի ջերմաստիճանը, որպես կանոն, հասնում է մինչև 30 oC (հաճախ նաև 40 oC), իսկ ջրի ջերմաստիճանը հաճելի է լողալու համար: Այդ թվում, սա պասիվ շրջանն է, և կարելի է հանգստի կազմակերպման մեջ գումար տնտեսել: Կան նաև երկու այլ անցումային շրջաններ՝ գարունը և ուշ աշունը, որի ընթացքում եղանակը համեմատաբար ավելի մեղմ է, իսկ գները շատ չեն տարբերվում ակտիվ շրջանում գործող գներից:

      Էմիրությունների աչքը

      Կենտրոնական շուկա

       

      Շարժայի լողափերը

      Շարժայի լողափերը փափուկ, սպիտակ ավազի և Պարսից Ծոցի տաք ու պարզ ջրերի իդեալական համադրություններ են: Շարժայում գործում են ինչպես վճարովի, այնպես էլ անվճար լողափոր, բացի այդ, շատ հյուրանոցներ ունենք սեփական լողափերը: Եթե որոշել եք այցելել հասարակական լողափ, ապա անհրաժեշտ է հիշել տեղի բավականին խիստ կանոնների մասին, որոնք կարող են վերաբերել, օրինակ, լողազգեստի և ալկոհոլի սահմանափակումներին:

      Արվեստ թանգարան, Շարժա

      Media City, Շարժա

      Շարժայի ամենաերկար լողափը Ալ- Կորնիշն է: Իր երկարության շնորհիվ Ալ-Կորնիշում հնարավոր է գտնել բոլոր հանգստացողներից հեռու մի վայր՝ հանգստի համար:

      Շերատոն հյուրանոցի հարևանությամբ գտնվում է Աշ-Շարիկա հարմարավետ լողափը: Այս լողափը հարմար է ընտանեկան հանգստի համար:

      Շարժայի ամենահայտնի լողափը՝ Ալ- Խանը, գտնվում է ծովային թանգարանի և ակվարիումին մոտ: Ալ-Խանը վճարովի լողափ է, չնայած որ, մուտքի համար վճարելով ոչ մեծ գումար, Դուք կարող եք անվճար օգտվել հովանոցից և այլ ծառայություններից:

      Ծովային թանգարան

      Heritage թաղամաս

       

      Շարժայի լավագույն հյուրանոցները, գներ

      Շարժան հայտնի է հանգստի մատչելի առաջարկների բազմազանությամբ: Այստեղ կարելի է գտնել հարմարավետ հյուրանոցներ՝ բյուջետային տարբերակներից մինչև շքեղ ու թանկը: Ամենահայտնիներից կարելի է նշել Sheraton Sharjah-ը և Tulip Inn Al Khan Hotel-ը, իհարկե, կան շատ այլ տարբերակներ ևս: Հյուրանոցային գները շատ տարբեր են: Պասիվ շրջանում կարելի է գտնել հյուրանոցային համար մինչև $20-30 արժողությամբ:

      Ալ-Նոր մզկիթ

      Հնագիտական թանգարան

       

      Տուրիստական ուղեգրեր 2024 Երևանից

      ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը ուրախ կլինի օգնել Ձեզ ընտրելու հարմար փաթեթ Երևանից 2024 թվականին դեպի Շարժա ուղևորության համար՝ ամենահարմար պայմաններով: Մեր ուղղեգրերը ներառում են ավիատոմսը, օդանավակայանից հյուրանոց տրանսֆերը, գիշերակացը և նախաճաշտ հյուրանոցում, և վիզան: Հայաստանի քաղաքացիների համար վիզան ձևակերպվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտ է նաև բժշկական ապահովագրություն: ՈՒղեգրի արժեքը դեպի Շարժա 2024 թվականին կազմում է $590 անձի համար:

      Ծովամթերքի խանութ

      Կալբա

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024