wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՆԳԻՍՏ ՔՈԲՈՒԼԵԹԻՈՒՄ

      17.06.19

      Երազու՞մ եք ծովում հանգստի մասին: Ոզու՞մ եք մեկ շաբաթ անցկացնել լողափին՝ հեռու հոգսերից ու քաղաքային կյանքից: Այդ դեպքում առանց վարանելու ընտրեք տուր դեպի Քոբուլեթի, որտեղ դուք կարող եք հանգստանալ ամենամատչելի գներով՝ միաժամանակ հետևելով ձեր առողջությանը:

      Լողափ Քոբուլեթիում

      Սև ծով

       

      Հանգիստ Քոբուլեթիում

      Վրաստանը արժանիորեն հռչակված է իր ծովային հանգստավայրերով, որոնց թվում հատուկ տեղ են գրավում Աջարիայի քաղաքներն ու ավանները: Տեղային  կլիման  իզուր չէ, որ համարվում է բուժիչ: Բարենպաստ ազդեցությունը  հանգստի վրա Աջարիայի ծովափնյա շրջաններում լայնորեն հայտնի է դեռևս Խորհրդային Միության  տարիներից: Քոբուլեթին հարմարավետ, կանաչ քաղաք է, որը տեղակայված է ծովի ափին և մարզկենտրոն Բաթումիից գտնվում է 30կմ հեռավորության վրա: Եթե դուք փնտրում եք խաղաղ  անկյուն՝ լավ հնարավորություններով  լողափնյա կամ ընտանեկան հանգստի համար, ապա Քոբուլեթին կդառնա հիանալի  ընտրություն:

      Լողափ Քոբուլեթիում

      Սև ծով

       

      Եղանակը Քոբուլեթիում

      Քոբուլեթիում կլիման բավական փափուկ է, ջերմ ձմեռներով եւ տաք ամառներով: Առանձնահատուկ կողմը՝ օդի բարձր խոնավությունն է, որն, իմիջիայլոց, բավականին հեշտությամբ  փոխանցվում է շնորհիվ կանաչապատ տարածքների: Ծովափից ոչ հեռու, ափի երկայնքով  ձգվում է սոճիների պուրակը, որը ևս թողնում է իր բարերար ազդեցությունը: Լողափերի սեզոնը այստեղ սկսվում է մայիսի վերջին, սակայն ծովն ամբողջությամբ տաքանում է հունիսի կեսերին: Հանգստի կարելի է մեկնել  մինչև աշնան կեսերը, քանի որ մինչև այդ շրջանը ջուրը բավական տաք է՝  հարմար լողանալու  համար: Ամառվա ամիսներին  օդի միջին  ջերմաստիճանը ցերեկային ժամերին 25-27 աստիճան է, իսկ գիշերը՝ մոտ  20 աստիճան:

      Քոբուլեթիի արգելոց

      Վրաստան

       

      Տեսարժան վայրեր

      Քոբուլեթիի արգելոցը գտնվում է քաղաքի կենտրոնում եւ նմանվում է մեծ անտառի: Քոբուլեթիի արգելավայրում արշավը ձեր ուղևորությունը կդարձնի ավելի բազմազան եւ թույլ կտա զգալ բնության հետ միասնություն բարձրահասակ ծառերի ստվերում: Թերեւս առավել սիրված տեսարժան վայրը (հատկապես երեխաների կարծիքով) Քոբուլեթիի ծայրամասում գտնվող Ցիցինաթելայի զվարճանքի պուրակն է: Մեկ այլ բնական տեսարժան վայրէ Մտիրալա ազգային պարկը: Այստեղ դուք կարող եք տեսնել բույսերի էնդեմիկ տեսակներ, հանդիպել բուժիչ աղբյուրների  և հիանալ գեղատեսիլ ջրվեժներով:

      Քոբուլեթիի արգելոց

      Քոբուլեթիի արգելոց

       

      Քոբուլեթիի հյուրանոցները, պայմաններ և գներ

      Քոբուլեթիի տոմս գնելիս կարող եք ընտրել  հանգստի օրեր հյուրանոցում, որոնց մեծ մասը գտնվում է լովափին եւ ունի լողափի սեփական տարածք: Հյուրանոցային համարների գները մի փոքր ավելի բարձր են, քան մասնավոր հատվածում. մնալը կարող է արժենալ՝ օրական 15-20 դոլար: Բոլոր ներառական տուրերը նույնպես մատչելի են: Եթե ​​դուք հետաքրքրված եք որակյալ հանգստով առավել մատչելի գնով, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել երեք աստղանի LAZI G հյուրանոցին, որն առաջարկում է ժամանակակից կահավորված սենյակներ, որոնք ունեն օդորակման համակարգեր, անվճար Wi-Fi եւ ծովի ափին նայող բաց պատշգամբներ: LAZI G-ն գտնվում է ծովից  ընդամենը 10 մետր հեռավորության վրա եւ առաջարկում է 7 եւ 10 օրյա զբոսաշրջային փաթեթներ անհամեմատ ցածր գներով:

      Հյուրանոց Քոբուլեթիում

      Սև ծով

       

      Բնակարաններ եւ սեփական տներ, պայմաններ եւ գներ

      Քոբուլեթիի մասնավոր հատվածը նույնպես լավ զարգացած է: Շատ տներ կենտրոնացած են զբոսաշրջիկների ընդունելության վրա, հատկապես շատ են հյուրանոցային տները՝ լողափի գոտում (առաջին գծի) մոտ գտնվող փողոցում: Քոբուլեթիի մասնավոր հատվածում գները նույնպես շատ են տարբերվում եւ կախված են ծովի հարեւանությամբ եւ առաջարկվող հարմարություններից: Միջին հյուրատներում  բնակվելու համար օրական արժեքը 8-10 դոլար է:

      Lazi G հյուրանոց

      Քոբուլեթի

       

      Տուրեր դեպի Քոբուլեթի, լավագույն առաջարկները

      Հանգստյան ընտրանքները Քոբուլեթիում շատ են, և մեր աշխատակիցները ուրախ կլինեն օգնել ձեզ գտնել  հատկապես այն, ինչ ձեզ հարկավոր է: Դուք նաև կարող եք օգտվել մեր հատուկ առաջարկից` 7-օրյա տուր դեպի Քոբուլեթի, որը արժեքը մեկ անձի համար սկսվում է ընդամենը 39900 դրամից (մոտ 80 ԱՄՆ դոլար): Փաթեթը ներառում է երկկողմանի ուղևորափախդրում,  հյուրանոցի ծառայություն և երկուանգամյա սնունդ հյուրանոցում՝ շվեդական սեղանի տարբերակով: 6-11 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ, 0-5 տարեկան երեխաների համար փաթեն անվճար է: Մանրամասները կարող եք գտնել կայքում կամ զանգահարել մեզ: Մաղթում ենք ձեզ հաճելի հանգիստ:

      Lazi G հյուրանոց

      Lazi G հյուրանոց

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024