wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՆԳԻՍՏ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ 2024

      10.10.18

      Պորտուգալիան Եվրոպայի հնագույն պետություններից է: Տեղի մշակույթը ինքնին համարվում է այստեղ բնակված ազգերի հարուստ ժառանգությունը, որը ներդաշնակորեն ձուլված է տեղի սովորույթներին: Պորտուգալացիները հնուց եղել են ծովագնացներ և ճանապարհորդներ, իրենց են պատկանում աշխարհագրական մի շարք կարևոր բացահայտումներ: Պորտուգալիայի մշակույթը սերտ կապված է ծովի հետ: Ծովային ճանապարհորդությունների պատմությունը արտացոլվել է և պորտուգալական պոեզիայի, և ֆադույի հոգևոր երաժշտության, և թե տների ու եկեղեցիների ճակատային մասը զարդարող կապույտ ու սպիտակ ազուլեժուների մեջ:

      Almafa փողոց, Լիսաբոն

      Aveiro, Պորտուգալիա

       

      Պորտուգալիային է պատկանում ավելի քան երկու տասնյակ օբյեկտներ, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ժամանակակից Պորտուգալիան հայտնի է իր առողջարաններով և սպիտակաթույր ավազի անեզր լողափերով: Առանձնակի անհրաժեշտ է նշել պորտուգալական խոհանոցի յուրահատկությունը, որտեղ միջերկրածովյան ճաշատեսակները ներկայացված են օրիգինալ ձևով: 2024-ին կազմակերպելով ուղևորություն դեպի Պորտուգալիա, Դուք կարող եք հրաշալի հանգիստ ունենալ ծովի ափին, ինչպես նաև մասնակցել հետաքրքիր էքսկուրսիաների, որպեսզի ավելի մոտից ծանոթանաք այս հրաշալի երկրի հետ:

      Kelouch պալատ, Լիսաբոն

      Լիսաբոն

       

      Պորտուգալիայում հանգստանալու լավագույն ժամանակը

      Չնայած իր համեմատաբար ոչ մեծ չափերի, Պորտուգալիան տարբերվում է եղանակային պայմանների բազմազանությամբ տարբեր շրջաններում: Երկրի տարածքը պայմանականորեն կարելի է բաժանել երեք հիմնական կլիմայական գոտիների, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առանձնահատկությունը: Պորտուգալիի հյուսիսային մասն այցելելու լավագույն ժամանակն ապրիլից — հոկտեմբերն է: Աշնանան վերջին այստեղ եղանակը անձրևային և քամոտ է, ինչը հնարավոր է փչացնի հանգստի տրամադրությունը: Կենտրոնական շրջանում և մայրաքաղաք Լիսաբոնում եղանակային պայմանները մի փոքր մեղմ են, տաք օրերը այստեղ երկար են տևում, իսկ ձմեռները անձրևային չեն: Ոչ ակտիվ շրջանը շարունակվում է նոյեմբերից մարտ ընկած շրջանում, գները այդ շրջանում բավականին մատչելի են: Պորտուգալիայի հարավային շրջաններն ու կղզիները ունեն ավելի տաք կլիմա: Չնայած այն հանգամանքին, որ զբոսաշրջիկների մեծ մասը այստեղ է գալիս ապրիլից մինչև նոյեմբեր ամիսներին, այս տարածաշրջանում լողափերի սեզոնը տևում է ամբողջ տարվա ընթացքում:

      Լիսաբոն

      Oceanarium, Լիսաբոն

       

      Պորտուգալիայի ամենահայտնի հանգստավայրերը

      Պարտուգալիան զբոսաշրջիկներին առաջարկում է հանգստավայրերի լայն ընտրություն: Բացի ծովափնյա հանգստից, այստեղ կարելի է հրաշալի անցկացնել արձակուրդը, առողջությունը բարելավվելու համար կարելի ՝ է այցելել տեղի ջերմային հանգստավայրերից մեկը, որոնք հայտնի են դեռ հին Հռոմի ժամանակաշրջանից: Ամենահայտնին համարավում է Շավիշը, Ժերեշը, Կալդաշ դը Սաուդը: Վերնշվածներից յուրաքանչյուրը ունի իր յուրահատկությունը, և օգտակար են տարբեր հիվանդությունների բուժման համար: Պորտուգալիայի լեռնադահուկային հանգստավայրերը գրավում են մատչելի գներով, ինչպես նաև հարմարեցված են տարբեր ֆինանսական պայմաններում գտնվող մարդկանց համար: Տաք շրջանում այստեղ կարելի է զբաղվել նաև պարապլայնինգով:

      Պենեդա Գուինչո, Պորտուգալիա

      Քաղաքային տրանսպորտ

       

      Ծովային հանգիստը Պորտուգալիայում

      Պորտուգալիայի լողափերը տարբերվում են իրենց մաքրությամբ և բազմազանությամբ, այստեղ կարելի է գտնել փափուկ թավշյա ավազ, փոքր քարեր և գեղատեսիլ ժայռոտ տարածքներ: Կարելի է ծովափնյան հանգիստը համատեղել Պորտուգալիայի մայրաքաղաքի այցելությամբ, վերցնելով ամբողջական հանգիստի տարբերակը Կոշտա Դու Սոլի «Լասաբոնյան Ռիվիերա»-ում, այն հանգստավայր է Լիսաբոնի ծայրամասում: Այստեղ է գտնվում Գինշու լողափը, որտեղ անցկացվում են սերֆինգի համաշխարհային չեմպիոնադները: Հարավային Ալգարվայի նահանգի լողափեր այցելությունները շատ տարածված են, որտեղ լողավնյա շրջանը տևում է ամբողջ տարվա ընթացքում՝ առանց ընդմիջման: Մեյդիրա կղզին առանձին փոքրիկ աշխարհ է, որտեղ բացի փոքրիկ լողափերից, կարող եք գտնել հինավուրց մեռած հրաբուխներ, գեղատեսիլ ջրվեժներ և բուրավետ էվկալիպտ ծառեր:

      Ազգերի զբոսայգին

      Pena Ազգային պալատը

       

      Պորտուգալիայի լավագույն հյուրանոցները

      Պորտուգալիան ունի հարմարավետ հյուրատների և հյուրանոցների մեծ ընտրություն: Ծառայությունների համակարգը 4 և 5 աստղայնությամբ որակավորված հյուրանոցնրում, իսկապես, բարձր մակարդակի վրա է, առավելապես հարմարեցված հյուրերի կարիքներին: Այդ թվում, Պորտուգալիայի հյուրանոցների գները համեմատաբար շահավետ են Իսպանիայի, Իտալիայի կամ Ֆրանսիայի նմանատիպ հյուրանոցների համեմատ: Բարձր վարկանիշ ունեցող առավել շքեղ հյուրանոցներից են Cliff Bay, Olissippo Lapa Palace, Reid’s Palace 5 * Deluxe, Avenida Palace, Bairro Alto, Enotel Lido- Conference Resort & Spa եւ այլն:

      Բելեմի աշտարակը

      Սուրբ Ենթրիիսի եկեղեցի

       

      Տուրիստական փաթեթներ Հայաստանից, գներ

      Մեր կայքում դուք կարող եք գտնել առավել հարմարավետ և շահավետ տարբերակներ 2024 թ. Պորտուգալիայում հանգստի համար: Որպես կանոն, ուղեգիրը ներառում է ավիատոմս, օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան տեղափոխում, հարմարավետ հյուրանոցային համարը, նախաճաշ կամ նախաճաշն ու ճաշը, էքսկուրսիաները, ուղեկցողի ծառայություններ, բժշկական ապահովագրություն, վիզաների օժանդակություն:

      Պորտուգալիայի Հին քաղաք

      Տրամվայի թանգարանը Պորտոյում

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024