wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      ՀԱՆԳԻՍՏ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ 2022

      24.05.24

      Երազու՞մ եք հայտնվել Հունաստանի՜ սպիտակ ավազով պատված ծովափում, ժամանակավորապես մոռանալով բոլոր գործերը և Երևանի իրարանցումը: Այցելե՛ք հեքիաթային Հունաստան, որը ոչ միայն կնվիրի Ձեզ հրաշալի և լիրաժեք հանգիստ, այլ միշտ կմնա Ձեր սրտում:

      Հռոդոս կղզի

      Կրետե կղզի, Հունաստան

       

      Հունաստանը բազմերանգ երկիր է: Հունաստանում, ծովային հանգստավայրերի հետ միասին, Ձեզ կառաջարկեն ճանաչողական ուղեգրեր մեծ ընտրություն՝ թանգարանների և տեսարժան վայրերի այցելություններով, որոնք ներկայացնում են Հին Հունաստանի հարուստ ժառանգությունը: Այցելելով տեղական սրճարաններ և ռեստորաններ, Դուք կկարողանաք ծանոթանալ հունական յուրահատուկ խոհանոցին, որը առանձնանում է խոտաբույսերի և համեմունքների բազմազանությամբ: Դրանք օգտագործվում են ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Հունաստանը հայտնի է նաև ծովամթերքների բազմազանությամբ:

      Կրետե կղզի

      Սանտորինի կղզի

       

      Երբ է ավելի լավ հանգստանալ Հունաստանում

      Հունաստանը այն զարմանալի երկրներից է, որտեղ հանգստի սեզոնը տևում է կլոր տարի: 2021 թվականի զբոսաշրջային ուղեգիր ընտրելիս, առաջին հերթին, անհրաժեշտ է հստակ իմանալ Ձեր այցելության նպատակը, և ընդ այդմ ընտրել փաթեթը: Ձմռանը Հունաստանում կարելի է հրաշալի անցկացնել ամանորյա տոները, մասնակցել ավանդական փառատոններին, այցելել լեռնադահուկային կուրորտներ, ինչպես նաև թանգարաններ ու այլ տեսարժան վայրեր: Ծովափնյա հանգստի սեզոնը Հունաստանում (Կրետե, Ռոդոս) սկսվում է ապրիլի վերջից և շարունակվում է մինչև նոյեմբերի սկիզբ: Հանգստի համար ավանդական ակտիվ սեզոնը համընկնում է հուլիս և օգոստոս ամիսներին, և փաթեթների գները այդ ընթացքում համեմատաբար բարձր են: Եթե պլանավորում եք Ձեր հանգիստը հունիսին, ապա այն կարող եք կազմակերպել մեղմ եղանակին և մատչելի գներով::

      Միկոնոս, Հունաստան

      Chania, Կրետե կղզի

       

      Հունաստանի վիզա

      Հայաստանի քաղաքացիներին Հունաստան այցելության համար անհրաժեշտ է շենգեն վիզա: Քանի որ, տվյալ վիզան ստանալու համար պահանջվում է բավականին շատ փաստաթղթեր, թղթաբանությունը անհրաժեշտ է կարգավորել նախապես: Վիզայի ստացման հայտ կարելի է լրացնել Հունաստանի դեսպանատանը կամ Երևանում գտնվող վիզային կենտրոնում: ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը կաջակցի Ձեզ վիզային հարցերում: Տուրիստական գործակալության ծառայությունների արժեքը չի ներառում վիզայի գումարը: Կարևոր է, որ Ձեր անձնագրի վավերացման ժամկետը երկարաձգված չլինի:

      Սանտորինի կղզի

      Agios Nikolaos, Կրետե

       

      Հունաստանի լավագույն լողափերը և հյուրանոցները

      Հունաստանի շատ լողափեր արժանացել են բարձր գնահատականի և միջազգային պարգևատրումների, փափուկ և սպիտակ ավազի, թափանցիկ, մաքուր ջրի, անկրկնելի գեղեցիկ բնատեսակների շնորհիվ: Լավագույն լողափերից են Սուպեռ Պարադայզը (Միկոնոս), Լալարիան (Սկիատոս), Կոլիմբիտրեսը (Պարոս), Վոյդոկիլիան (Պելոպոնես): Առանձնահատուկ ուշադրության է արժանի Բալոս ծովափը, իսկ Ռոդոսի Ագաթի ծովափը ընտանեկան հանգստի հրաշալի տարբերակ է:

      Սամոս կղզի

      Կորֆու կղզու քաղաքը

       

      Մեր տուրիստական գործակալությունը համագործակցում է մի շարք հունական հյուրանոցերի հետ, որոնք պատրաստ են տրամադրելու հարմարավետ հյուրանոցային համարներ: Փաթեթը կազմելիս, մեր աշխատակիցները սիրով կօգնեն ընտրել Ձեր նախասիրություններին համապատասխան հյուրանոցներ:

      Աթենքի Panathenaic մարզադաշտը

      Պարթոնոն

       

      Հունաստանի կղզիները

      Հունաստանի մեծ մասը կազմված է ցրված, փոքր ու մեծ կղզիներից, որոնցից շատերը առանձնանում են գեղեցիկ բնությամբ և համարվում են հանգստի առանձին շրջաններ: Հունաստանի խոշոր կղզիներից է Կրետեն՝ գրավիչ լողափերով, երեխաների հետ հանգստի հարմարավետ վայրերից մեկը՝ Ռոդոսը, առեղծվածային Սանտորինին իր հրաբխային սպիտակաթույր քաղաքներով, Կոս կղզին՝ հնագույն հուշարձաններով, և շատ այլ վայրեր:

      Լասիթի, Կրետե կղզի

      Էլունդա, Կրետե կղզի

       

      Տուրիստական փաթեթների գները

      Լրիվ պանսիոնը ներկայացնում է համակարգ, որի մեջ ներառված է բոլոր անհրաժեշտ ծառայությունները՝ հարմարավետ գներով: ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է Ձեզ փաթեթ դեպի Հունաստան 2021 թվականին: Մեկ անձի համար փաթեթի արժեքը կազմում է մոտավոր €550:

      Chania թաղամաս, Կրետե

      Agios Nikolaos, Կրետե

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024