Երուսաղեմը աշխարհի ամենահին քաղաքների մեկն է, որը համարվում է կենտրոն երեք կրոնների համար՝ քրիստոնեության, իսլամի և բուդդիզմի: Առաջին րոպեից քաղաքը աչքի է զարնում իր միստիկ մթնոլորտով և կոնտրաստների բազմազանությամբ:
Հինավուրց հուշարձանների ավերակները գտնվում են նոր շենքերի հարևանությամբ, իսկ դարավոր սովորույթները հարմոնիկ կերպով համադրվում են ժամանակակից կյանքի ռիթմին:
Երուսաղեմի առանձնահատկությունները
Երուսաղեմ այցելությունը լիարժեք հանգիստը վայելելու, այդ թվում այս զարմանալի քաղաքի հարուստ պատմական ժառանգությանը ծանոթանալու հրաշալի հնարավորություն է: Երուսաղեմը պայմանականորեն բաժանվում է Հին և Նոր քաղաքների: Նոր քաղաքում Դուք կարող եք գտնել հարմարավետ հյուրանոցներ, առևտրային կենտրոններ, խանութներ և էթնիկ ռեստորաններ: Հին քաղաքը իր հերթին բաժանվում է 4 հիմնական շրջանների (Եվրոպական, Մուսուլմանական, Հայկական և Քրիստոնյա), և հենց այստեղ են կենտրոնացված տեսարժան վայրերը, ինչպես նաև կրոնական, ճարտարապետական և մշակութապատմական հուշարձաններ:
Ե՞րբ է ավելի լավ գնալ Երուսաղեմ
‹‹Սուրբ քաղաքը›› ընդունում է տուրիստների կլոր տարին: Սովորաբար, Երուսաղեմում հանգստի համար ակտիվ շրջան է համարվում գարունն ու աշունը, երբ բավական տաք է, բայց չկա ամռան ճնշող տոթը: Այդ թվում, ձմեռը նույնպես բավականին մեղմ է, օդի ջերմաստիճանը կտրուկ իջնում է 10oC-ից, և գները այդ շրջանում ավելի մատչելի են: Ձեռք բերելով փաթեթներ դեպի Երուսաղեմ, արժի նաև հաշվի առնել խոշոր կրոնական տոները: Այդ շրջանում լինում է ուխտագնացների մեծ հոսք, իսկ գները կարող են զգալի բարձրանալ:
Երուսաղեմի հիմնական տեսարժան վայրերը
Հավանաբար, մի ամբողջ գիրքը չի բավականացնի Երուսաղեմի հուշարձանները հակիրճ ներկայացնելու համար, որտեղ գրեթե ամեն մի քար ունի հազարամյակների պատմություն: Նշենք միայն մի քանի հիմնական տեսարժան վայրեր, որոնք, անկասկած, արժե այցելել: Կրոնական կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Սուրբ Հարության տաճարը, գտնվում է Քրիստոնյա շրջանի հենց կենտրոնում: Այստեղ պահպանվում են խաչափայտից և Քրիստոսի ծաղկեպսակից մասունքներ: Մուսուլմանական շրջանի գլխավոր կառույցներից մեկն է Ալ-Ակսա մզկիթը, որն իր նշանակությամբ երրորդն է աշխարհում հայտնի մզկիթներից: Այստեղ է գտնվում նաև Երուսաղեմի հայտնի խորհրդանիշերից մեկը՝ ‹‹Ժայռե գմբեթ››-ի ոսկե գմբեթը, որը կարելի է տեսնել քաղաքի ցանկացած կետից: Եվրոպական շրջանի դիտարժան վայրերից մեկը՝ Լացի պատը, հանդիսանում է հինդուիզմի գլխավոր սրբավայրերից մեկը:
Տուրիստական փաթեթներ Հայաստանից, գներ
Մեր տուրիստական գործակալությունը առաջարկում է Ձեզ փաթեթներ Հայաստանից դեպի Երուսաղեմ մատչելի գներով: Գները սկսում են 780$-ից՝ անձի համար: Փաթեթը ներառում է Երևանից ավիատոմսը, չորսաստղանի հյուրանոցում տեղավորումը, նախաճաշն ու ընթրիքը, վիզային հարցերը, տրանսֆերը: Գինը ներառում է նաև էքսկուրսիաներ հիմնական տեսարժան վայրերով, եկեղեցական արարողություններին մասնակցություն և գիդի ծառայությունները: Կարևոր է. Իսրայել այցելելու համար Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա և բժշկական ապահովագրություն, որոնց ձևակերպման համար անհրաժեշտ է հոգալ նախապես:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը: