wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՆԳԻՍՏ ԲԱԼԻՈՒՄ 2024

      10.09.18

      Բալին ինդոնեզական ամենահայտնի և զարգացած կուրորտն է, որը տրամադրում է հանգստի հրաշալի պայմաններ: Իրականում, կղզին հիշեցնում է իսկական հեքիաթային անկյուն: Բալիում կարելի է տեսնել շլացուցիչ գեղեցկություն ունեցող ջրվեժներ, զարմանալի հին տաճարներ՝ ջունգլներում թաքնված, և իհարկե, կարող եք այցելել կարծես ձեռքով նկարված անմոռանալի լողափերը՝ բարձրահասակ արմավենիներով և սպիտակաթույթ փափուկ ավազով:

      Հրաշալի Բալին

      Հրաշալի Բալին

       

      Երբ է ավելի լավ հանգստանալ Բալիում

      Բալին համարվում է այն շրջաններից, որոնք կարող են հպարտանալ կլոր տարին շարունակվող տուրիստական սեզոնով: Քանի որ, Բալին շատ մոտ է հասարակածին, անգամ այն ժամանակ, երբ Հայաստանում թեժ ձմեռ է, իսկ Երևանի փողոցները ձնառատ են, այստեղ շարունակվում է ծովափնյա շրջանը: Այդ թվում, Բալիում եղանակը հստակորեն բաժանվում է երկու հիմնական մասերի՝ չոր և խոնավ: Չոր շրջանը համարվում է բաձր տուրիստական շրջան, ձգվում է ապրիլից մինչև հոկտեմբեր-նոյեմբեր և եղանակը շոգ չէ:

      Հրաշալի Բալին

      Երեկոյան Բալին

      Օդի ջերմաստիճանը այդ շրջանում հասնում է 25-28 oC, հենց այդ ջերմաստիճանին է նաև ջրի ջերմաստիճանը: Խոնավ շրջանում ( նոյեմբերի սկզբից եւ մարտի վերջ ), Բալիում օդի ջերմաստիճանը փոքր-ինչ բարձրանում է (մինչև 30 o C աստիճան), ժամանակ առ ժամանակ կարող են լինել արևադարձային ցնցումներ, որոնք սովորաբար կարճ են տևում: Այս շրջանը համարվում է պասիվ տուրիստական շրջան, և գները ավելի մատչելի են: Խոնավ սեզոնը համընկնում է տեղի արևադարձային բուսականության ծաղկման շրջանի հետ, որը ինքնին անմոռանալի պատկեր է:

      Փղերով զբոսանք Բալիում

      Ծովափնյա Բալին

       

      Տուրիստական փաթեթներ դեպի Բալի Հայաստանից

      Ձեռք բերելով ուղեգրեր դեպի Բալի մեր տուրիստական գործակալությունից 2024 թվականին, կկարողանաք ընտրել մի քանի փաթեթների մեկը, ըստ Ձեր նախասիրությունների: Փաթեթի գինը ներառում է օդանավակայանից հյուրանոց ուղևորափոխադրումը, ավիատոմսը, տեղաբաշխումը հարմարավետ հյուրանոցում 5 կամ 4 աստղանի և նախաճաշը: Ապահովագրությունը և տեղի էքսկուրսիաները տուրիստները վճարում են առանձին: Բալի գնալու վիզան տրվում է միանգամից օդանավակայանում:

      Ընտանեկան հանգիստը Բալիում

      Հանգիստը Բալիում

       

      Հանգիստ Բալիում գներ

      «Դրախտային կղզում » հանգստի գները կարող են տատանվել կախված սեզոնից: Ակտիվ տուրիստական շրջանում գները բարձր են, քանի որ եղանակը այս շրջանում ավելի հարմար և համապատասխան է հանգստի համար: Հենց ակտիվ շրջանում Բալիում կարող եք զբաղվել սյորֆինգով: Իսկ եթե կազմակերպեք Ձեր հանգիստը պասիվ շրջանում, կարող եք բավականին գումար խնայել բացառությամբ Նոր Տարվա ու Սուրբ ծնունդի տոների: ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է շրջագայության մի քանի տարբերակներ Հայաստանից դեպի Բալի, ուղեգրի արժեքը՝ սկսած $1500-ից:

      Հարշալի Բալին

      Բալի

       

      Հանգիստ երեխաների հետ

      Բալին հրաշալի տարբերակ է ընտանեկան հանգստի համար, իհարկե հաշվի առնելով մի քանի կանոններ: Այսպիսով, երեխաների հետ այցելելով ծովափ, անհրաժեշտ է ընտրել այնպիսի անկյուն, որը հեռու կլինի սյորֆինգի համար նախատեսված շրջաններից, և նախապատվությունը տալ ավելի մեղմ  և  հանդարտ ալիքներով շրջանների, որտեղ ալիքների թափը մեղմացվում է բնական ճանապարհով՝ ջրային մարգարիտների միջոցով: Այդպիսի շրջանները, բարեբախտաբար, Բալիում շատ են: Ինչը վերաբերում է մանկական ժամանցին, այստեղ Ձեզ սպասում է բավական մեծ ընտրություն: Բալիում Դուք կգտնեք մի քանի խոշոր ակվապարկեր հատուկ մանկական ատրակցիոններով և խաղահրապարակներով: Կարելի է նաև դիտարկել տեղի կենդանական աշխարհը սաֆարի պարկում, կամ զմայլվել էկզոտիկ թռչուններով “Bali Bird Park” թռչունների պարկում:

      Ծովափնյա հանգիստը Բալիում

      Ծովափնյա հանգիստը Բալիում

       

      Օգտակար խորհուրդներ հայաստանցի զբոսաշրջիկների համար

      Որպեսզի Ձեր հանգիստը անցնի լավագույն ձևով անհրաժեշտ է ծանոթանալ հասարակական վայրերում վարքի մի քանի կանոնների

      • Բալիում ընդունված լողափնյա հագուստ կրելը, երբ Դուք լողափին չեք, ինչպես նաև հագուստը չպետք է լինի շատ բաց և անկեղծ: Շոգից պաշտպանվելու համար կարող եք նախապատվությունը տալ բամբակյա կտորից լայն հագուստներին:
      • Տաճարներ այցելելուց անթույլատրելի է կարճ շորտերը: Հարգելով տեղի սովորույթները, անհրաժեշտ է կրել հագուստ, որը կծածկի ոտքերը:
      • Որպեսզի խուսփեք արևահարվելուց, անհրաժեշտ է ունենալ արևապաշտպան կրեմ՝ պաշտպանության բարձր աստիճանով:
      • Մի մոռացեք գլխարկների մասին, թե երեխաների, թե մեծահասակների համար:
      • Ցանկանում եք ուսումնասիրել շրջապատը: Բալիի շատ շրջաններում դուք կարող եք գտնել մատչելի էքսկուրսիով ավտոբուսներ, իսկ էկզոտիկայի սիրահարների համար հնարավորություն կա օգտվել ռիկշաների ծառայությունից:
      • Ռոմինգի հեռախոսային ծառայությունը գործում է կղզու ամբողջ տարածքում, այնպես որ կարող եք ապահով օգտվել բջջային հեռախոսից:

      Ծովափնյա հանգիստը Բալիում

      Ծովափնյա հանգիստը Բալիում

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024