wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՖՈՐԲՍԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ 2020-Ի ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ

      11.07.20

      Forbes Travel Guide-ը համարվում է աշխարհի ամենաթրենդային րեյտինգը հյուրանոցնեի համար: Այսնտեղ հայնտվելը ադեն իսկ մեծ հաջողություն է, իսկ 4 կամ 5 աստղ ստանալը համարժեք է պրեմիում դասի հաստատություն լինելուն: Ինչպե՞ս են ընտրվում ցուցակում ընդգրկված «հաջողակ հյուրանոցները»: Իրականում Forbes-ի գնահատականը ամենախիստ, բայց ամենաարժանիներից մեկն է: Ընկերության ներկայացուցիչները գաղտնի այցելում են հյուրանոցները՝ առնվազն 2 գիշեր: Այդ ընթացքում յուրաքանչյուր մասնագետ հետևում է հիմնարկի աշխատանքին և սպսարկման որակին: Ամբողջությամբ հյուրանոցը գնահատում են 900 տարբեր կրիտերիաներով:

      COMO The Treasury

      Park Hyatt Saigon

       

      Forbes-ի չորս աստղ ստանում են այն հյուրանոցները, որոնք ունեն մասնագիտացված անձնակազմ, մատուցում են ամենաբարձր որակի ծառայություններ և ամբողջությամբ համապատսխանում են բոլոր ստանդարտներին: Հինգ աստղ ստանալու համար հյուրանոցը ոչ միայն պետք է ունենա լրացուցիչ ծառայությունների ցանկ, այլև պետք է մատուցի որոշ բացառիկ ծառայություններ: Հաճախ նման գնահատական ստանում են իսկապես հայտնի հյուրանոցները: Եկեք ավելի մանրամասն ծանոթանանք այն հինգ հյուրանոցներին, որոնք 2020 թվականին հայտվել են  «Լավագույններից լավագույնը» ցուցակի մեջ:

      The Chedi Muscat

      The Resort at Paws Up

       

      «FOUR SEASONS RESORT THE BILTMORE SANTA BARBARA»

      Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ

      Հյուրանոցի շենքը կառուցվել է 1927 թվականին: Այն շրջապատված է հարմարավետ այգիներով և

      տեղակայված է Խաղաղ օվկիանոսի ափին: Վերջին տարիներին հյուրանոցը ամբողջովին վերակառուցվել է և վերանորոգվել ներսից, որպեսզի համապատասխանի ժամանակակից հյուրանոցներին ներկայացված պահանջներին: Այս ամենի հետ մեկտեղ պահպանվել է շինության արտաքին տեսքը և յուրահատուկ հմայքը:

      «FOUR SEASONS RESORT THE BILTMORE SANTA BARBARA»

      «FOUR SEASONS RESORT THE BILTMORE SANTA BARBARA»

       

      «FOUR SEASONS HOTEL AT THE SURF CLUB»

      Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ

      Հյուրանոցը կառուցվել է 1930 թվականին: Սակայն մեր օրերում հյուրանոցը ամբողջովին վերափոխվել է՝ ամերիկյան արտ-դեկո ոճով: Շքեղ հյուրանոցը ստեղծվել է հանրաճանաչ ճարտարապետ Ռիչարդ Մեյերի և ֆրանսիացի դիզայներ Ժոզեֆ Դիրանի կողմից: Հյուրանոցը բացվել է 2017 թվականաին:

      «FOUR SEASONS HOTEL AT THE SURF CLUB»

      «FOUR SEASONS HOTEL AT THE SURF CLUB»

       

      “WYNN LAS VEGAS”

      Լաս Վեգաս, Նեվադա, ԱՄՆ

      “WYNN LAS VEGAS” հյուրանոցային հսկայական համալիրը զբաղեցնում է 87 հեկտար տարածք և տեղակայված է Լաս-Վեգաս-Ստրիպ բուլվարի վրա: Այս հյուրանոցը կյանքի է կոչում ամենահետաքրքիր, քաջ և գրավիչ բաները, դուք կարող եք պատկեացնել մտածելով Լաս Վեգասի կյանքի մասին:

      “WYNN LAS VEGAS”

      “WYNN LAS VEGAS”

       

      “MONTAGE LOS CABOS”

      Լոս կաբոս, Մեքսիկա

      Օվկիանոսի ափին տեղակայվածը այս հյուրանոցը ունի ոչ այդքան սովորական տեսք: Կառույցները ամֆիթատրոնի տեսքով իջնում են դեպի հարմարավետ ափով փոքր ծոցը: Այստեղ լողալը շատ անվտանգ է և հարմար, քանի որ մի քանի ժայռեր պաշտպանում են ծոցը ուժեղ ալիքներից և այստեղ միշտ հանգիստ է:

      “MONTAGE LOS CABOS”

      “MONTAGE LOS CABOS”

       

      «THE ST. REGIS BORA BORA RESORT»

      Հյուրանոցը տեղակայված է մի քանի փոքր կղզիների վրա, որոնք շրջապատված են բյուրեղյա մաքուր կապույտ ջրերով: Տարածքին հատուկ ամառանոցները ընկղմված փարթամ այգիների մեջ: Ամբողջ հյուրանոցի տարածքում կան մոտ հարյուր առանձին ամառանոցներ: Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի տեղի Օտեմանու լեռ:

      «THE ST. REGIS BORA BORA RESORT»

      «THE ST. REGIS BORA BORA RESORT»

       

      «JUMBY BAY ISLAND»

      Անտիգուա, Կարիբյան կղզիներ

      Այս հյուրանոցը կարելի է համարել յուրահատուկ, քանի որ այն զբաղեցնում է առանձին կղզի: Հյուրանոցի տարածքում տեղակայված է մոտ հիսուն մասնավոր վիլաներ, որոնցից յուրաքանչյուրը կարող են տեղավորել մեկից մինչև ութ հյուր: Այս հիասքանչ հյուրանոցը կարող է պարծենալ ոչ միայն գեղեցիկ բնյությամբ, այլև գրագետ մտածված ենթակառուցվածքներով և բարձր մակարդակի սպասարկումով:

      «JUMBY BAY ISLAND»

      «JUMBY BAY ISLAND»

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024