2021 թ. ճանապարհորդությունը դեպի Եգիպտոս հրաշալի հնարավորություն է մատչելի գներով լիովին հանգստանալու և հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար: Հոդվածում Դուք կգտնեք օգտակար տեղեկություններ՝ հյուրանոցների արժեքների, զբոսաշրջային գործակալությունների մատչելի ծառայությունների և շատ այլ ծառայությունների մասին:
2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆԻՑ ԵԳԻՊՏՈՍ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Եգիպտոսը զարմանահրաշ երկիր է, որտեղ ժամանակակից կյանքը և մեծ քաղաքները զարգանում են աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկի հետ համահունչ: Սա նշանակում է, որ հանգիստը Եգիպտոսում ոչ միայն հաճելի ժամանց է ծովի ափին՝ սպիտակ ավազով պատված լողափերում, այլև հնարավորություն՝ ծանոթանալու երկրի հարուստ պատմական ժառանգությանը, անձամբ տեսնելու հին ժամանակների անկրկնելի հուշարձանները և հայտնի եգիպտական բուրգերը, որոնք աշխարհի յոթ հրաշալիքներից միակն են, որ պահպանվել են մինչև մեր օրեր:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԱՍԻՆ
2021 թվականին Հայաստանից Եգիպտոս ճանապարհորդելու համար օր ընտրելիս և ուղևորվելիս խորհուրդ է տրվում հաշվի առնել երկրի եղանակային և կլիմայական առանձնահատկությունները: Զբոսաշրջային գործակալությունները կլոր տարին առաջարկում են փաթեթներ դեպի Եգիպտոս, ինչը զարմանալի չէ, քանի որ այստեղ ծովափնյա շրջանը չի ավարտվում: Ճանապարհորդության համար ընտրված ժամանակից կախված, օդի ջերմաստիճանը Եգիպտոսի հանգստավայրերում կարող է տատնվել +25-ից մինչը +35 աստիճան և ավել: Այստեղ ամենացուրտ ժամանակը ձմեռն է, սակայն ձմռանը և գարնանը ևս հնարավոր է Երևանից դեպի Եգիպտոս մատչելի արժեքով ճանապարհորդություն ձեռք բերել: Ամառն ամենաթեժ ժամանակն է արձակուրդը պլանավորելու համար: Եգիպտոս այցելելու ամենատարածված ժամանակը աշնանային ամիսներն են, սակայն այս դեպքում գները նույնպես մի փոքր ավելի բարձր են:
ԴԵՊԻ ԵԳԻՊՏՈՍ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ, ՏՈՄՍԵՐ
2021 թվականին դեպի Եգիպտոս ուղևորության արժեքները կարող են տարբերվել ոչ միայն կախված տարվա տարբեր եղանակներից, այլ նաև շաբաթվա օրերից կամ իրականցվող թռիչքների ժամանակից: Եթե Դուք գումար խնայելու նպատակ ունեք, ապա կարող եք գնել գիշերային կամ վաղ առավոտյան թռիչքների տոմսերը: Ինչպես նաև, դեպի Եգիպտոս ուղևորություն պլանավորելիս խորհուրդ է տրվում ժամանակը ընտրել աշխատանքային օրերին, այլ ոչ թե հանգստյան: Երկկողմանի տոմսի նախնական ձեռք բերումը թույլ է տալիս զգալիորեն գումար խնայել:
ԵԳԻՊՏՈՍԻ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ
Մի քանի տարի է ինչ Եգիպտոսը համարվում է այն երկրներից մեկը, որտեղ կարելի է մատչելի գներով լավ հանգիստ կազմակերպել: Այնուամենայնիվ, նույնիսկ հյուրանոցում կացարանի, սննդի և ժամանցի համար վճարվող գումարը` կախված ընտրված հանգստավայրից, կարող է տարբերվել: Առավել հայտնի են Շարմ էլ Շեյխը, Հուրգադան, Էլ Գունան, Մակադի ծոցը: Այստեղ դուք կգտնեք հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար լավագույն պայմանները: Այն առաջարկում է ջրաշխարհ/ակվապարկեր, մանկական զվարճանքի այգիներ և գեղատեսիլ վայրեր, որտեղ կարող եք ջրային սպորտով զբաղվել: Ավելի բարձր եկամուտների տեր զբոսաշրջիկները սովորաբար նախընտրում են Էլ — Գունա հանգստավայրը: Այն համարվում է ամենաշքեղ պայմաններ առաջարկող և որակյալ սպասարկում ունեցող հանգստավայր:
2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆԻՑ ԴԵՊԻ ԵԳԻՊՏՈՍ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ
2021 թվականին համաճարակային սահմանափակումների թեթևացման հետ մեկտեղ աճել է նաև Հայաստանից և Երևանից դեպի Եգիպտոս ուղևորությունների պահանջարկը: Եթե որոշեք հանգիստն անցկացնել այս զարմանահրաշ երկրում, կարող եք նախապես ընտրել այն զբոսաշրջային փաթեթը, որն առավելապես կհամապատասխանի Ձեր կարիքներին ու սպասելիքներին: Ընտրելով մեր գործակալության փաթեթը՝ կարող եք տվյալ ուղևորությունը ձեռք բերել 550 ԱՄՆ դոլարով (7 օր ՝ մեկ անձի համար): Գինը ներառում է ավիատոմս, տրանսֆեր, կացարանի տրամադրում և սնունդ: Ցանկության դեպքում, տեղում կարող եք ընտրել էքսկուրսիաներ՝ վճարելով դրանց համար առանձին:
Բարի ճանապարհ և հաճելի հանգիստ ենք մաղթում Ձեզ:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: