Եգիպտոսի լավագույն ակվապարկերը
Եգիպտոսի ակվապարերը ծովափնյա ժամանցին հիանալի փոխարինող միջոց են: Այստեղ կարելի է հետաքրքիր ձևով ժամանակ անցկացնել, ինչպես ընկերների խմբով այնպես էլ ընտանիքի հետ: Ակվապարկը շատ հարմար է երեխաների հետ այցելլելու համար, քանի որ այստեղ կան ջրային ատրակցիոններ ցանկացած տարիքային խմբի պատկանող այցելուների համար: Ժամանցի հսկայական տարբերակները և լավ զարգացած ենթակառուցվածքը վերափոխում են պարկը մի վայրի որտեղ կարող եք անցացնել Ձեր օրն առանց մի գրամ իսկ ձանձրանալու:
Ակվապարկեր Շարմ էլ Շեյխում
Եթե պլանավորում եք ճանապարհորդություն դեպի Շարմ Էլ Շեյխ, ապա հարկավոր է անպայման այցելել տեղի ակվապարկերից մի քանիսի այցելությունը:
Կլեո պարկ
Օրիգինալ ակվապարկ Հին Եգիպտոսի ոճով: Այստեղ ջրային բլուրներից շատերն անցնում են <<փարավոնի բուրգի>> միջով: Կլեո պարկում դուք կգտնեք բլուների լայն ընտրանի, փոքրից և մանկականից սկսած, մինչև այնպիսինները որից օգտվելու համար մեծ համարձակությունը է հարկավոր:
Սանրայզ Տիրանա
Սանրայզ Տիրանան 8 մեծ լողավազններով և ջրային բլուրների մեծ քանակով ակվապարկ է: Այստեղ կա հատուկ լողավզանները երեախաների համար, ապահով ջրային բլրակներով և հեքիթային ջրվեժիկներով:
Ալբատրոս
<<Ալբատրոս-ը>> հայտնի ակվապարկ է, որտեղ Ձեզ են սպասում 17 տարբեր ջրային բլուրներ, որոնց մաքսիմալ բարձրությունը 11.5 մետր է: Որոշ ջրային բլրակների անվանումները իրենց փոխարեն խոսում են: Օրինա, Դուք վստա՞հ եք որ կհամարձավեիք օգտվել <<Կամիկաձեից>>: Ալբատրոսը հարմար չէ փոքրերի համար, քանի որ մուտքը այստեղ 4 տարեկանից բարձրերի համար է:
Հուրգադայի ակվապարկերը
Հուրգադայի ակվապարկերը կզարմացնեն Ձեզ ջրային ատրակցինների լայն ընտրանիով:
Ջանգլ
<<Ջանգլ>> ակվապարկը տեղակայված է “Albatros Jungle Aqua Park” 4* հյուրանոցի տարածքում: Այս կապույտ ջրային դրախտը բաղկացած է 14 լողավազններից, 22 ջրային գլրակներից և 14 մանկական բլրակներից: Այստեղ կարելի է տեսնել մի ամբողջական արհեստաակն լճակ, ամենագեղեցիկ ջրվեժները և ժայռերի տեսքով դեկորացիաներ:
Տիտանիկ
<<Տիտանիկը>> ոչ միայն Հուրգադայի այլև Եգիպտոսի ամենամեծ ակվապարկն է: <<Տիտանիկը>> Ձեզ առաջարկում է 20 լողավազաններ՝ հոսող ջրով, սերֆինգի համար նախատեսված լողավազաններ, ջրապտույտի տեսոքով լողավազան, որտեղ կարելի է շրջել նավակներով: Ակվապարկի այցեքարտը շքեղ ակվարիումը, որտեղ կարելի է տեսնել Կարմիր ծովի ձկների շատ տեսակներ:
Սինդբադ
Սինդբադը տրոպիկական ոճով կազմված ակվապարկ է, որն այցելուներին առաջարկում է 10-ից ավելի ջրային բլրակներ: Կան նաև արհեստական ալիքներով լողավազաններ, իսկ նրանք ովքեր ցանկանում են արեվայրուք ընդւոնել կարող են այցելել ավազե ափը: Ակվապարկի տարածքում գործում են 2 ռեստորաններ: Նշեմ նաև, որ մուտքավճարը ներառում է ճաշը և անսահմանափակ խմիչքներ:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: