Շատերը քաղաքից կամ երկրից դուրս ուղևորություն են նախատեսում ձմռան և ամանորյա տոների շրջանում: Տվյալ հոդվածը կպատմի արտերկրյա մատչելի ուղղությունների մասին, ինչպես նաև պայմանների և գների մասին:


Ձմեռային հանգիստ արտերկրում
Ձմեռային արձակուրդները և տոները հրաշալի ժամանակ են ինչպես մոտ, այնպես էլ հեռու ճամփորդության մեկնելու համար: Դուք հնարավորություն կունենաք վայելելու ծովը և արևայրուք ընդունել շիկացած ավազի վրա այն ժամանակ, երբ Երևանում ձմեռ է և ձյուն: Կարող եք մասնակցել հետաքրքրաշարժ էքսկուրսիաների, ծանոթանալ այլ երկրների տոնական և գաստրոնոմիկ ավանդույթներին և Նոր Տարին դիմավորել նոր ու տարբերվող միջավայրում:


Լավագույն ուղություններ ձմեռային հանգստի համար
Այսօր տուրիստական գործակալությունները առաջարկում են ձմեռային հանգստի բազմազան ուղղություններ: Վերջնական ընտրությունը կախված է Ձեր նախասիրություններից: Մատչելի տարբերակ է ծովափնյա և կուրորտային հանգիստը, տարբեր երկրների տեսարժան վայրերի այցելությունները, հատուկ տոնական տուրերը, որոնք առաջարկում են Ամանորը և Սուրբ Ծնունդը դիմավորել արտերկրում: Ծովափնյան հանգստի համար կարող ենք խորհուրդ տալ այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Թաիլանդը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը, Շրի Լանկան, Ինդոնեզիան կամ Մալդիվները: Ընդհանրապես, յուրահատուկ ձևով Ամանորը կարող եք դիմավորել Չեխիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում և այլ Եվրոպական երկրներում, այդ թվում, հարևան Վրաստանը առաջարկում է բազմաթիվ հետաքրքիր ուղղություններ, բավականին մատչելի գներով:


Ամանորյա տոները արտերկրում
Ամանորը արտերկրում դիմավորելը իսկապես վառ իրողություն է, որի մասին հիշողությունները դեռ երկար կմնան Ձեզ հետ: Մեր գործակալությունը ուրախությամբ Ձեզ կօգնի ընտրել համապատասխան ամանորյա տուր և կազմակերպել ուղևորությունը: Դուք կարող եք կուրորտային հանգսիտը համատեղել Ամանորի հետ, ձեռք բերելով ամանորյա տուր դեպի Դուբայ, Եգիպտոս և Պաթայա: Հնարավոր է, ցանկանաք անցնել Պրահայի ամանորյա տոնավաճառով կամ զմայլվել Աթենքի հրաշալի հրավառություններով:


Առաջարկվող պայմաններ և գներ
Մեր ձմեռային ուղևորության տուր փաթեթների մեծ մասը արժեքի մեջ ներառում է ավիատոմսը, տրանսֆերը դեպի օդանավակայան և հյուրանոց, տեղաբաշխումը հարմարավետ հյուրանոցում և նախաճաշը: Որոշ փաթեթներ, այդ թվում, կարող են ներառել ապահովագրությունը և ամանորյա ընթրիքի արժեքը:


Ինչ վերաբերում է վիզաներին և դրա հետ կապված ծախսերին, ամեն ինչ կախված է երկրից, ճանապարհորդության նպատակից: Ամեն դեպքում, վիզային հարցերը պետք է նախապես հոգալ (օրինակ, Եվրոպա կամ Միացյալ Արաբական Էմիրություններ այցելելիս):


Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը: