Երբ ձմռան գալուստի հետ օրերը Հայաստանում ցրտում են, իսկ անցորդները փողոցում փաթաթված են տաք շարֆերով, ի՞նչը կարող է լինել ավելի լավ տարբերակ, քան ‹‹ փախչել ›› մոտեցող ցրտերից դեպի տրոպիկական հանգստավայրեր:
Կանաչ, փռված պալմաները, փափուկ ավազն ու ծովի տաք ջրերը պարզապես երազանք են, այնպես չէ՞: Այդ երազանքը կարող է դառնալ իրականություն, և իզուր չէ, որ ծովափնյա հանգիստը ձմռանը տարեցտարի ավելի մեծ հայտնիություն է ձեռք բերում:Կանաչ, փռված պալմաները, փափուկ ավազն ու ծովի տաք ջրերը պարզապես երազանք են, այնպես չէ՞: Այդ երազանքը կարող է դառնալ իրականություն, և իզուր չէ, որ ծովափնյա հանգիստը ձմռանը տարեցտարի ավելի մեծ հայտնիություն է ձեռք բերում:
Տուրեր դեպի Ինդոնեզիա Հայաստանից ձմռանը
Բալիի հեքիաթային կղզին այս ուղղության ամենահայտնի հանգստավայրն է: Այստեղ Ձեզ սպասում է ծովափնյա հանգիստ՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև զարմանալի բնությունը՝ ջունգլիների անտառապատ հատվածներով, գեղատեսիլ ջրվեժներով, էկզոտիկ բուսական և կենդանական աշխարհի հսկայական բազմազանությամբ, որը կարելի է տեսնել տեղական զբոսաշրջային զբոսայգում կամ թռչնի պուրակում: Հայաստանից դեպի Բալի տուրերի արժեքը սկսում են $1500-ից:
Տուրեր դեպի ԱՄԷ Հայաստանից ձմռանը
ԱՄԷ-ն այն ուղղությունն է, որն արագ զարգացում է ապրել և դարձել է համաշխարհային զբոսաշրջության հիմնական կենտրոններից մեկը: Այստեղ Ձեզ սպասում են հարմարավետ հյուրանոցները և միջազգային դասի լողափերը: Դուբայը կափշեցնի Ձեզ իր շքեղությամբ և ժամանակակից ճարտարապետությամբ, և Շարջան հնարավորություն կտա ավելի մոտից ծանոթանալ արաբական աշխարհի հարուտ պատմական և մշակութային ժառանգությանը: Տուրերի գները Երևանից դեպի ԱՄԷ սկսում են $580-ից:
Տուրեր դեպի Մալդիվներ Հայաստանից ձմռանը
Մալդիվյան կղզիները իրական դրախտ են երկրի վրա, մաքուր և թափանցիկ ջրով ու լավագույն լողափերով, որոնք հագեցած են ակտիվ ժամանցի, սպորտային զբաղմունքների և սյորֆինգի ինչպես նաև հատուկ ընտանեկան, այդ թվում նաև երեխաների հետ հանգստի համար նախատեսված հարմարություններով: Դեպի Մալդիվներ Հայաստանից տուր փաթեթների գները սկսում է $2050-ից:
Տուրեր դեպի Եգիպտոս Հայաստանից ձմռանը
Ձմռանը ծովափնյա հանգիստը անցկացնելու համար ամենամատչելի տարբերակներից է Եգիպտոսը: Բացի այդ, այստեղ Դուք կարող եք տեսնել աշխարհի չորս հրաշալիքներից մեկը՝ Եգիպտական բուրգերը, և այցելել ամբողջ աշխարհում հայտնի տեսարժան վայրեր: Դեպի փարավոնների խորհրդավոր երկիր փաթեթի արժեքը կկազմի $480:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը: