Վերջին տարիներին բժշկական զբոսաշրջությունը մեծ տարածում է ձեռք բերում: Առողջարանային շրջագայությունները հնարավորություն են տալիս կապվել բժշկության այս կամ այն ոլորտի լավագույն բժիշկների հետ՝ անկախ հիվանդի բնակության վայրից: Բժշկական զբոսաշրջության բարձր պահանջարկի պատճառներից մեկը ցանկացած բժշկական ծառայության հետ գնային տարբերությունն է, որը տարբեր երկրներում կարող է լինել նշանակալից: Ինչ վերաբերվում է ժամանակակից բժշկական զբոսաշրջության ամենահայտնի ուղղություններին, այստեղ ամեն բան կախված է առանձին դեպքի և հիվանդի կարիքներից: Օրինակ, եթե Ձեզ սպասվում է բուժում առողջարանում և վերականգնողական կենտրոններում, ապա ուղղությունը կարող է լինել մեկը, իսկ եթե պահանջվում է ուռուցքաբանության հետ կապված վիրաբուժական միջամտություն, ապա դա բոլորովին այլ է: Հոդվածը կօգնի հասկանալ, թե ինչով կարող են օգնել հիվանդին բժշկական զբոսաշրջության ամենապահանջված ուղղությունները:
Գերմանիա
Գերմանիան համարվում է աշխարհի առաջատար երկրներից մեկը քաղցկեղի բուժման հարցում: Գերմանական կլինիկաներում իրականացվում է չարորակ գոյացությունների ամբողջական ախտորոշում և բուժում սկսած անհետաձգելի և շտապ վիրահատություններից, ավարտած վերականգնողական բուժմամբ: Գերմանիայում կարելի է գտնել ընհանուր ուղղության ուռուցքաբանական կլինիկաներ (օրինակ «Cancer Center Germany») և նաև այնպիսի կլինիկաներ, որոնք մասնագիտացված են ուռուցքաբանության որոշակի տեսակի մեջ: Օրինակ, քաղաքային կլինիկական հիվանդանոցում` «Neuperlach», որը գտնվում է Մյունխենում, մատուցում են ծառայություններ հաստ և ուղիղ աղիքների քաղծկեղով հիվանդներին:
Իսրայել
Իսրայել համարվում է բժշկական զբոսաշրջության առաջատար ուղղություններից մեկը քաղցկեղով հիվանդների համար: Իսրայելական կլինիկաները շատ դեպքերում կարող են առաջարկել բուժման նորագույն և փորձարարական մեթոդներ, ուստի այստեղ հաճախ գալիս են ուռուցքաբանության անսովոր և հազվագյուտ կամ էլ ծանր և ագրեսիվ տեսակներով հիվանդներ: Այդպիսի հիվանդներին ընդունում է Թել-Ավիվի աշխարհահռչակ «Assuta» կլինիկան: Հանրաճանաչ է նաև «Sheba» բժշկական կենտրոնը, որտեղ կատարվում են ոսկրածուծի փոխպատվաստում, ցողունային բջիջների թերապիա և քաղցկեղի դեմ պայքարի այլ գերագույն ընթացակարգեր:
Արաբական Միացյալ Էմիրություններ
Արաբական Միացյալ Էմիրությունները կարողացավ համբավ ձեռք բերել որպես մի շարք բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցող երկիր: Շատ հաճախ նրանք բուժում են իրականացնում գաստրոէնտերոլոգիայի, օրթոպեդիայի և որովայնի վիրաբուժության ոլորտում (որովայնի խոռոչի օրգանների և պատերի վիրաբուժություն): «Abuhamour» բժշկական կենտրոնը Դուբայում, օրինակ, մասնագիտանում է գաստրոէնտերոլոգիայի ոլորտում և համարվում է աշխարհի առաջատար հաստատություններից մեկը:
Հունաստան
Հունաստանի կլինիկաները արտասահմանից հիվանդներին առաջարկում են բժշկական ծառայությունների լայն տեսականի: Այստեղ կարելի է դիմել ոչ միայն վիրաբուժական հարցերով, այլև վերականգնողական բուժման հարցերով՝ ստանալով բժշկական ծառայույուններ խելամիտ գնով; Օրինակ, «Eveksia» բժշկական կենտրոնը քաղցկեղով հիվանդներին առաջարկում է վերականգնողական բուժման ծառայությունների ամբողջական հավաքածու՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հիվանդի բոլոր անհատական հատկությունները և կարիքները:
Շվեյցարիա
Շվեդացի բժիշկները խորհուրդ են տվել իրենք իրենց՝ պրոֆեսիոնալ և որակյալ մասնագետների: Շվեյցարիայի կլինիկաներում նույնպես կարելի է ստանալ բժշկական ծառայությունների ամբողջական հավաքածու: Ամենապահանջված բժշկական կենտրոններից մեկը Շվեյցարիայում համարվում է «Genolier» կլինիկան: Հաստատությունը մասնագիտանում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գինեկոլոգիան, օրթոպեդիան, սպորտային բժշկությունը:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: