Ասյօր ոչ ոքի չես զարմացնի <<հինգաստղանի>> համարով և համապատասխան սերվիսով: Այս իսկ պատճառով շատ հյուրանոցների ղեկավարներ առաջ են գնացել: Այցելուներ գրավելու համար ի հայտ են եկել այնպիսի հյուրանոցներ, որոնց մասին առաջներում նույնիսկ չէինք էլ մտածի: Ի՞նչ կասեք ծառի վրայի հյուրանոցի, ժայռից <<կախված>> հյուրանոցային համարի կամ օվկիանոսի ջրերում թափանցիկ ապակինրով սենյակի մասին: Պատկերացրեք հյուրանոցների այս բոլոր տեսակներն արդեն գոյություն ունեն: Եվ սրանք դեռ ամենատպավորիչ տեակները չեն:


Սառցե հյուրանոց — «ICEHOTEL» (Շվեդիա, Յուկկասյարվի)
Փոքրի քաղաք տեղակայված Բևեռային շրջանից 200կմ դեպխի հյուսիս հայտնի է յուրահատուկ հյուրանոցով, որը կառուցվում է ամեն տարի: Այստեղ կարելի է ապրել իսկական սառցե սենյակում, որտեղ սենյակները, առաստաղը և նույնիսկ կահույքը ստեղծված են սառույցից: Դուք քնելու եք եղնիկի մորթու վրա, իհարկե տաք հագուստով և թերմոներքնազգեստով: Նշենք որ նույնիսկ ամենացուրտ եղանակին տարածքում ջերմաստիճանը չի իջնում -7 Ցելցիուսից: Ցավոք գարնանային օրերին այս շքեղությունը հալվում է:

Propeller Island City Lodge (Գերմանիա, Բերլին)
Անսվոոր հյուրանոց վառ երևակայությամբ մարդանց համար: Այստեղ դուք կարող եք լինել ամենատարբեր ժամանկաներում և հեքիաթային աշխարհներում, կանգ առնել միջանդարյան ամրոցում, կերպարանափոխվել անտառային Էլֆի կամ ռոք աստղի կամ մասնակցել վամպիրների հանդիսությանը: Հյուրանոցի սենյակներից ոչ մեկը մյուսին չի կրկնօրինակում, իսկ օրիգինալ կահավորումը լրացնում են ձայնային և լուսային հատուկ էֆեկտները:

Ստորջրյա հյուրանոց Poseidon Undersea Resort (Ֆիջի)
Հյուրանոցը կառուցվել է 12 մետր խորությամբ ստորջրյա սուզանավային բազայի վրա: Հյուրերին սպասում են սենյակի թափանցիկ պատերն ու առաստաղը, որտեղից ժամերով կարելի է հետևել օվկիանոսի հարուստ կենդանական աշխարհով և գեղեցկությամբ: Կապսուլա-սենյակները իրար հետ կապված են հերմետիկ միջանցքներով: Հյուրերին առաջարկվում է հեռակառավարման վահանակի միջոցով կերակրել ձկներին:


TREE HOTEL (Շվեդիա, Հարադս)
Այս հյուրանոց միանգամից չեք նկատի: Քանի որ սենյաներից յուրաքանչյուրը իրենց ներկայացնում է հայելապատ խորհանարդ, որը տեղակայված է ծառի վրա: Տարօրինակ խորանարդների ներսում բոլորովին ժամանակակից, հարմարավետ սենյակներ են, փայտե զարդարանքներով:


GREEN PLAZA SHINJUKU CAPSULE HOTEL (Ճապոնիա, Տոկիո)
Այս յուրահատուկ կապսուլային հյուրանոցը հիշեցնում է հայտնի <<Հինգերորդ էլեմենտ>> հայտնի ֆիլմի տիեզերանավը: Գոյություն ունի հյուրանոցային առանձին համալիր և անատական կապսուլա-սենյակներ բոլոր անհրաժեշտություններով(լուսավորություն, անկողին, հեռուստատեսություն, ինտերնետ և այլն):

ATTRAP’REVES MONTAGNAC (Ֆրանսիա, Վերին Ալպերի Պրովանս)
Այս յուրօրինակ հյուրանոցը Ձեզ առաջարկում է ժամանակ անցկացնել բնությունում՝ բաց երկնքի տակ: Միևնույն պահին Ձեզ համար վախենալու չեն ցուրտը, վատ եղանակը կամ միջատնները: Ի՞նչ կասեք: Հյուրանոցի յուրաքանչյուր համար իրենց ներկայացնում է թափանցիկ պղպջակ՝ էլաստիկ մատերիալից:

Skylodge Adventure Suites (Պերու, Ուրուբամբա)
Հյուրանոց իրական էքստրեմալների համար: Պատկերացրեք ապակեպատ կապսուլային սենյակներ, որոնք կախված են անդունդի եզրին: Ադրենալինը և անմոռանալի տպավորությունները երաշխավորված են:


Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: