Արևմտյան Հայաստանը Պատմական Հայաստանի արևմտյան հատվածն է: Այժմ այդ շրջանը գտնվում է Թուրքայի տարծքում: Սակայն այստեղ պահպանվել են Հելենիստական Հունաստանի, Հին Հռոմի և Բաբելոնյան թագավորության ժամանակաշրջանի պատմական հուշարձաններ և համալիրներ: Դուք կարող եք այցելե այնպիսի լեգենդար վայրեր, որոնք հիշատակվել են Աստվածաշնչում և հին մատյաններում և Ձեր աչքերով կարող եք տեսնել հուշարձաններ, որոնք մեզ են հասել հնագույն կայսրությունների:


Անի քաղաք
Իր ծաղկուն տարիներին (9-11 դարեր) Անին եղել է հայակական թագավորության մայրաքաղաքը: Քաղաքը տեղակայված է Եվրոպայի և Ասիայի «խաչմերուկին»: Անին հանդիսանում էր մշակութային և առևտրային կենտրոն և հեցն այստեղ է անցել Մեծ մետաքսի ճանապարհը: Այսօր Անիի տարածքում պահպանվել են շատ շինություններ, տներ, եկեղեցիներ և մկզիթներ, որոնք կանգուն են եղել դարեր շարունակ:

Վանա լիճ
Վանա լիճը համարվում է Պատմական Հայաստանի ամենամեծ լիճը: Լճի մոտ է գտնվում Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Տուշպա ամրոցը, որը թվագրվում է մ.թ.ա. 9-րդ դարով: Այցելելով Վանը հարկավոր է փորձել տեղական «տառեխ» ձուկը, որը տարբերվում է իր նուրբ համով: Ինչպես նաև կարելի է այցելել արգելոցը, որտեղ բուծում են վանա տեսակի կատուներ: Այս յուրօրինակ կենդանիները տարբերվում են ոչ միայն իրենց գույնով և բազմերանգ աչքերով այլև նրանով, որ պաշտում են լողալ և ձուկ բռնել:

Ախթամար կղզի
Ախթամար կղզին գտնվում է Վանա լճում: կղզին հայտնի է ռոմանտիկ և տխուր լեգենդով՝ արքայադուստր Թամարի և լճափի բնակավայրում ապրող երիտասարդի մասին: Ամեն գիշեր տղան լողում էր իր սիրելիի մոտ, իսկ ճանապարհը նրան ցույց էր տալիս կրակը, որը վառում էր Թամարը: Եվ մի չարաբաստիկ գիշեր չար մարդիկ հանգցրել էին կրակը: Ալիքների մեջ խորտակվող երիտասարդի վերջին հառաչն է եղել. «Ա՜խ, Թամար» արտահայտությունը, որտեղից էլ առաջացել է կղզու անունը: Ախթամար կղզին նաև հայտնի է Սուրբ Խաչ եկեղեցով:

Բերկրիի ջրվեժ
Աննկարագրելի գեղեցիկ Բերկրիի ջրվեժը գտնվում է Բերկիր գետի վրա: Այնպիսի տպավորություն է, որ ջրվեժը բաղկացած է ջրի մի քանի առանձին շիթերից: Ջրվեժին կարելի է հետևել կից տեղակայված կախովի կամուրջից:

Քաղաք Կարս
Կար ժամանակ, երբ կարսը մեծ և զբաղված քաղաք էր, որտեղով անցնում էին առևտրային ուղիներ: 10-րդ դարում Կարսը համարվում էր հայկական Բագրատունյաց արքայատոհմի մայրաքաղաքներից: Իսկ Կարսի բերդը համարվում էր անթափանց, որը կանգուն էր երկիրը պաշտպանելու համար և ուներ կարևոր ռազմավարական նշանակություն:

Սասնա բերդ (Սասունյան ամրոց)
Ըստ լեգենդի Սասնա ամրոցը կառուցվել է անհիշելի ժամանկաներում՝ հայկական հայտնի «Սասնա Ծռեր» էպոսի հերոսների կողմից և դարձել է նրանց տունը: Ժողովրդի կողմից էպոսի ամենասիրելի հերոսը՝ Սասունցի Դավիթը, դարձել է զավթիչների հետ հայ ժողովրդի պայքարի խորհրդանիշ: Երևանում կարող եք տեսնել Սասունցի Դավթի արձանը և նրա անունն է կրում արձանին կից մետրոյի կայարանը:

Մհերի դուռը
Մհերի դուռը խորհրդավոր շինություն է, որը հիշեցնում է ժայռի մեջ փակ դուռ: Ըստ լեգենդի քարանձավի դռան ետևում անթիվ գանձեր կան: Բայց Մհերի դուռը բացվում է միայն նրանց համար ովքեր գիտեն գախտնի խոսքերը: Իսկ մոռանալու դեպքում կարող եք հավերժ մնալ ժայռի գերին: Դա մի անգամ պատահել է մի անհաջող հովվի հետ, և նրա հեկեկոցները դեռ կարելի է լսել դռան հետևից:

Էրզրում(Կարին)
Էրզրումը հարուստ և ողբերգական պատմությամբ քաղաք է: Էրզրումը բազմիցս հիշատակվել է պատմաբանների, ինպչես նաև մշակույթի և գրականության այլ գործիչների աշխատություններում: Էրզրումի հայկական բնակչությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է ցեղասպանության ժամանակ: Սակայն հիմա կարող եք տեսնել պահպանված հայկական եկեղեցիները:

Այաս
Կիլիկիան Հայաստանի ժամանակ Այասը համարվում էր խոշոր առևտրային կենտրոն(11-14 դարեր: Քաղաքը շրջապատված էր բերդերով ինչպես ցամաքի կողմից, այնպես էլ ծովի կողմից: Կար ժամանակ, երբ այստեղ էր տեղակայված հայկական դրամահատարան:

Արարատ լեռ
Արարատ լեռը համարվում է Հայաստանի սիմվոլներից մեկը և աշխարհով մեկ սփռված հայերի հայրենիքի յուրատեսակ մարմնավորում: Այժմյան Թուրքիայի կողմից սարը լրիվ այլ տեսք ունի: Ինչևէ նրա տեսքը մնում է փառահեղ;

Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: