wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԱՄԵՆԱՕԳՏԱԿԱՐ ԿԱՅՔԵՐՆ ՈՒ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

      30.10.21

      Մեր օրերում ճանապարհորդություն պլանավորելն և կազմակերպելը դարձել է բավականին հեշտ և հարմար։ Գրեթե բոլոր ճանապարհորդության հետ կապված հարցրերը հնարավոր է լուծել` տնից դուրս չգալով, և նույնիսկ բազմոցից վեր չկենալով։ Ավիատոմսեր պատվիրելը, բնակեցման վայրեր ուսումնասիրելը, հոթելում կամ հյուրանոցում սենյակ ամրագրելը, այս ամենը հնարավոր է անել սմարթֆոնի համար նախատեսված կայքերի կամ հավելվածների օգնությամբ։ Իսկ Google maps կայքի հատուկ ծրագրով նույնիսկ հնարավոր է այցելել նախնական վիրտուալ «էքսկուրսիա» դեպի ընտրված վայրեր։ Եկեք պարզենք, թե կոնկրետ որ կայքերն ու հավելվածները կարող են դառնալ ձեր հավատարիմ օգնականները առաջիկա ճանապարհորդության ընթացքում։

      Google maps

      Google maps

       

      Որ կայքերն ու հավելվածներն են թույլ տալիս ավիատոմսեր պատվիրել

      • аviasales.ru — ավիատոմսերի որոնման և ամրագրման ամենահայտնի կայքերից մեկն է: аviasales.ru կայքը հնարավորություն է տալիս ոչ միայն Ձեզ հարմար ժամանակի ցանկալի ուղղությամբ թռիչքի տոմսեր գտնել, այլև ընտրել արժեքի տարբերակներ (օրինակ՝ գտնել առավել մատչելի տարբերակը):

      • onetwotrip.com — այս կայքը հնարավորություն է տալիս ամրագրել ոչ միայն ավիատոմսեր, այլև այլ տրանսպորտային միջոցների տոմսեր (գնացք, ավտոբուս), ինչպես նաև գտնել և ամրագրել բնակեցման վայրեր։

      • skyscanner.ru — տրամադրում է տեղեկատվություն այն ուղղությունների մասին, որոնց համար դուք կարող եք ձեռք բերել էժան ավիատոմսեր տարբեր ակցիաների շնորհիվ։

      • kiwi.com — հնարավորություն է տալիս պլանավորել ապագա ճանապարհորդությունը և օգտվել «ճկուն ամրագրման» համակարգից, եթե հանկարծ ուղևորության ընթացքում ձեր պլանները որևէ պատճառներից ելնելով փոխվեն։

      kiwi.com

      onetwotrip.com

       

      Ինչպես նախօրոք ամրագրել հարմարավետ բնակեցման վայր

      Այսօր ճանապարհորդները հնարավորություն ունեն ոչ միայն հոթելում կամ հյուրանոցում համար ամրագրելու, այլ նաև նախապես բնակեցման ավելի հարմար միջոց գտնելու այն վայրում, որտեղ նրանք ուղևորվում են։ Եթե որոշել եք չդիմել զբոսաշրջային գործակալության ծառայություններին, այլ ինքնուրույն գտնել կացարան, ապա օգնության կգան հատուկ հավելվածներ, որտեղ կարող եք նախապես դիտել կացարանների տարբերակները, տրամադրվող հարմարությունները, ծառայությունները և այլն: Հավելվածների մեծ մասը շատ հեշտ է օգտագործել, ինտուիտիվ ինտերֆեյսը թույլ կտա արագ և հեշտությամբ գտնել ձեզ հարմար բնակեցման տարբերակը: Ծանոթանանք դրանցից մի քանիսին:

      • booking.com — ամենահայտնի կայքը նրանց համար, ովքեր փնտրում են համար հոթելում կամ հյուրանոցում։ Ինտերնետային այս ռեսուրսը ներառում է ավելի քան 500 հազար հյուրանոցներ, պանդոկներ, հյուրատներ և հանրակացարաններ, որոնք տեղակայված են աշխարհի ավելի քան 200 երկրներում:

      • airbnb — հարմար ինտերնետ ծառայություն է, որը թույլ կտա Ձեզ ոչ միայն գտնել համարներ հյուրանոցներում կամ պանդոկներում, այլ նաև բնակարան վարձել, եթե նախընտրում եք անկախություն և տան հարմարավետություն։ Իսկ եթե նախընտրում եք նաև նոր շրջապատ և ծանոթություններ, սեփականատերերի հետ միասին ապրելու տարբերակներ կան նույնպես:

      booking.com

      airbnb

       

      Որո՞նք են ճանապարհորդությանը հարմար ակտուալ հավելվածները

      Ստորև ներկայացնու ենք այն  հավելվածները, որոնք կարող են օգտակար լինել ձեր ճանապարհորդությունը պլանավորելիս.

      • HomeAway — հավելված, որը հնարավորություն է տալիս հենց սեփականատերերի մոտ  բնակեցման համար բնակարան  գտնելու և ամրագրելու` միջնորդներին գերավճար չտալու համար։

      • CouchSurfing — հնարավորություն  է տալիս բնակեցման համար տարբերակների փնտրում նրանց համար, ովքեր ցանկանում են նոր ընկերներ և ծանոթություններ ձեռք բերել և դեմ չեն սեփականատերերի հետ միասին ապրելուն։ Այստեղ հնարավորություն կա գտնելու շատ մատչելի բնակարանային տարբերակներ և բոլոր պայմանների համար կարելի է պայմանավորվել սեփականատերերի հետ, ովքեր կբնակեցնեն Ձեզ իրենց մոտ։

      • level.travel — հավելվածը թույլ կտա ձեզ հետաքրքրող ուղղություններով հետաքրքիր և մատչելի տուրերի տարբերակներ գտնել։

      • Rentalcars — հնարավորություն կտա մեքենա վարձել աշխարհի 60 հազար վայրերից մեկում:

      • Busbud — կօգնի գտնել և ձեռք բերել ավտոբուսային երթուղիների տոմսեր ամենամատչելի գներով:

      CouchSurfing

      level.travel

      Հաճելի ուղևորություն

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024