Ժամանցային և մշակութային տուրեր Հայաստանում
ONE WAY TOUR տուրիստական ընկերությունը հայկական զբոսաշրջության ոլորտում հաջողությամբ գործում է 2011թ.-ից: Հիմնադրման օրից մասնագիտանալով ներքին, ներգնա և արտագնա տարբեր ճամփորդությունների ուղղությամբ՝ ընկերությունը պարբերաբար իրականացնում է ժամանցային և մշակութային տուրեր նոր ձևաչափով: Նպատակն, իհարկե, զբոսաշրջիկների հանգիստն առավել հիշարժան ու անմոռանալի դարձնելն է: Զբոսաշրջային ակտիվ սեզոնին ընդառաջ նախորդ տարվանից մեկնարկեցին տուր-համերգներն ու հատուկ տուրերը՝ տոների և փառատոների մասնակցությամբ:
Տուր-համերգներ
Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող ճանաչողական տուրերը հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին ծանոթանալու մեր երկրի մշակութային հարուստ ժառանգությանն ու վայելելու հայոց աշխարհի գեղատեսիլ բնությունը: Իսկ տուրի ավարտին մասնակցում են հայ հայտնի կատարողների ու երաժշտական խմբերի համերգներին: Տուր-համերգների այս ձևաչափը, որը հնարավորություն է տալիս լսելու բարձրաճաշակ երաժշտություն և միաժամանակ բնության գրկում հանգստանալու, մեկնարկեց նախորդ տարվանից: Տուրերի ընթացքում համերգներով հանդես եկան հայտնի կատարողներ ու երաժշտական խմբեր՝ Ռեինկարնացիա, Malkhas Jazz Trio, Արսեն և Արթուր Սաֆարյաններ, Նեմրա, Լավ Էլի: Հաշվի առնելով զբոսաշրջիկների դրական արձագանքը՝ այս տարի տուր-համերգները հաջողությամբ շարունակվում են Տավուշում, Շիրակում, Լոռվա չքնաղ բնության գրկում. հիթ դարձած կատարումներով հանդես են գալիս Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ն, Սևակ Խանաղյանը, Malkhas Jazz Trio բենդը, Ռեինկարնացիա, Project LA, Նեմրա, Hayat Project երաժշտական խմբերը:
Առաջիկա իրադարձություններին կարելի է ծանոթանալ www.onewaytour.com կայքում, ֆեյսբուքյան ու ինստագրամյան հարթակներում, ինչպես նաև ընթացիկ տուր-համերգների մասին տեղեկատվություն ստանալ՝ անցնելով հղումով
Տուրեր՝ տոների ու փառատոների մասնակցությամբ
Ընթացիկ տուրերի շարքում մեծ հետաքրքրություն ունեն նաև տուրերը՝ տոների ու փառատոների ձևաչափով: Հայկական մշակույթը հարուստ է ավանդական տոներով ու փառատոներով, որոնք անցկացվում են ողջ տարվա ընթացքում: Հենց տուրերի շրջանակներում էլ զբոսաշրջիկները մասնակցում են տոներին ու փառատոներին:
Դդմի փառատոնը, որն անցկացվում է ամեն տարի հոկտեմբեր ամսին, ուղղված է գյուղատնտեսության զարգացմանը: Այս «համեղ» տոնի շրջանակներում զբոսաշրջիկները նաև ճանաչողական այց են կատարում միջնադարյան հայտնի Գոշավանք վանական համալիր և Հին Դիլիջան համալիր:
Տարվա ամենասիրված տոներից մեկը Արենի գինու ամենամյա հայկական փառատոնն է, որը միավորում է հայ գինեգործներին ու հարյուրավոր մասնակիցների Արենի գյուղում՝ նշելու խաղողի բերքահավաքը: Տուրի ընթացքում զբոսաշրջիկները այցելում են Նորավանք հոյակերտ վանական համալիր և Արենիի Ս. աստվածածին եկեղեցի: Գյուղի ամենագեղեցիկ վայրում ՝ հիասքանչ ժայռի դիմաց, ազգային երգ ու պարի ուղեկցությամբ էլ անցկացվում է փառատոնը:
Հայտնի տուր-փառատոների շարքում է նաև Տոլմայի համահայկական փառատոնը, որի շրջանակներում զբոսաշրջիկները ծանոթանում են ճարտարապետական կոթողներ հանդիսացող Էջմիածնի մայր տաճարի, Ս. Գայանե և Ս. Հռիփսիմե եկեղեցիների հիմնադրման պատմությանը: Տուրի «համեղ» հատվածը Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացվող տոլմայի փառատոնն է, որն ուղեկցվում է ազգային երգ ու պարով. մասնակիցները ծանոթանում են տոլմայի ավելի քան 60 տարբեր տեսակներին ու պատրաստման առանձնահատկություններին:
Ախթալայում անցկացվող խորովածի, երաժշտության և արվեստի համահայկական փառատոնը հնարավորություն է տալիս մեր զբոսաշրջիկներին հետևելու ավանդական խորովածի պատրաստման ընթացքին, ինչպես նաև ծանոթանալու Լոռվա չքնաղ ճարտարապետական կառույցներին՝ Օձունի տաճարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատ և Սանահին վանական համալիրներին:
Ամենասպասված տոներից մեկը Վարդավառն է, որը տուրի շրջանակներում այս տարի մասնակիցները անցկացրեցին Սյունիքի սահմանային Կոռնիձոր գյուղում և Տավուշի չքնաղ ջրվեժներից մեկում՝ Շառաչում:
Տարվա ընթացքում սպասվում են նոր տուրեր՝ տոների ու փառատոների մասնակցությամբ, որոնց մասին տեղեկատվություն կարելի է ստանալ www.onewaytour.com կայքում և սոց. հարթակներում: