Օգոստոսը ամռան վերջին ամիսն է, ինչպես նաև արձակուրդների, ճանապարհորդությունների և արտասահմանում հանգստի համար սիրելի ժամանակահատվածը: Իհարկե սեղմ բյուջեի դեպքում հարց է առաջանում, թե ո՞ր ուղղությամբ կարելի է ճանպարհորդել, որպեսզի խնյաեք և տեղավորվեք ֆիքսված գումարի մեջ: Թվում է թե բարդ գործ է, բայց միշտ էլ կարելի է Հայաստանից դեպի արտասահման տուր գտնռլ, որը կլինի մատչելի և համար: Եկեք ծանոթանանք արտասահմանի ամենահասանելի ուղղությունների հետ:
Եգիպտոս
Ամենհասանելի ուղղություններից մեկն է, որը կարելի է ընտրել արտասահմանում հանգստի համար: Դեպի Եգիպտոսը տուրերի ընթացքում Դուք կարող եք վայելել ծովային հանգիստը՝ Շարմ Էլ Շեյխի ավազե ափերում, այցելել բազմադարյան պատմությամբ տեսարժան վայրերը՝ Կահիրեում, Ալեքսանդիայում և Լյուքսորում, և ի վերջո սեփական աչքերով տեսնել աշխարհի 7 հրաշալիքներից միակը, որ պահմանվել է՝ Եգիպտական լեգենդար բուգերը: Մեկ անձի ճանապարհորդությունը 7 օրվա համար կարժենա մոտ 530 դոլար:
Հունաստան
Հունաստանը հնագույն պատմության, բազմաթիվ տեսարժան վայրերի և ծովային առողջարանների, մաքուր ծովափերի և ծովերի երկիր է: Ընտրելով այս ուղղությունը Դուք կարող եք կտրվել քաղաքի գործերից և աղմուկից ու ուղղակի հանգստանալ Եգեյան ծովի ափին, կամ գնալ հետաքրքրաշարժ էքսկուրսիայի դեպի Աթենք՝ քաղաք, որտեղ հանդիպում են հնագույնն ու ժամանակակիցը: Դեպի Հունսաստան 7-օրյա ուղևորության արժեքը մեկ անձի համար է սկսում է 630 դոլարից:
Իտալիա
Չնայած կարծրատիպերի դեպի Եվրոպա ուղևորությունը նույպես կարող է լինել մատչելի: Դեպի Իտալիա ուղղևորւթյունը Ձեզ հնարավորություն կտա այցելել աշխարհի ամենահայտնի թանգարանները, այցելել անգին պատմական վայրեր, օրինակ՝ հռոմեական Կոլիզեյը: Մեկ անձի ճանապարհորդությունը 8 օրվա համար կարժենա մոտ 740 դոլար (կամ սկսած 270 դոլարից՝ առանց ավիատոմսի):
Ֆրանսիա
Ողջ կյանքը երազե՞լ եք դեպի Փարիզ ռոմանտիկ ուղևորության մասին: Կարծես թե հիմա իսկը ժամանակն է: Զգացեք այս յուրահատուկ քաղաքի անկրկնելի մթնոլորտը, որտեղ կարող եք զբոսնել Ելիսեյան դաշտերով, տեսնել Մոնմարտրն ու Հաղթական կամարը և իհարկե վայելել քաղաքի տեսարանը Էյֆելյան աշտարակից: 8 օրով դեպի Ֆրանսիա բյուջետային ճանապարհորդությունը կկազմի 750 դոլար՝ մեկ անձի համար:
Վրաստան
Ճանպարհորդությունը պլանավորելիս իհարկե չարժի մոռանալ մեր հիասքանչ հարևան Վրաստանին, որն առաջարկում է ամենամատչելի և բյուջետային հանգիստը: Այստեղ կարելի է հանգիստը անցկացնել սևծովյան մատչելի առողջարաններում կամ իրականցնել կարճ էքսկուրսիոն տուր: Օրինակ Հայաստանից էքսկուրսիոն տուրի արժեքը մեկ անձի համար կկազմի 48 դոլար:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: