wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՌՈՄԻ 10 ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԸ

      19.07.19

      Եթե պլանավորում եք ճանապարհորդություն դեպի հավերժական քաղաք՝ Հռոմ, հարկավոր է նախօրոք կազմել այն տեսարժան վայրերի ցուցակը, որոնք ցանկանում եք այցելել։ Դրանցից ամենահայտնի Հռոմը հնագույն քաղաք է, որի պատմությունը թվագրվում է 2800 տարով։ Զարմանալի չէ, որ այստեղ կարելի է տեսնել տարբեր դարաշրջանների հուշարձաններ՝ սկսած Հռոմեական կայսրության ժամանակշրջանից։ 1֊2 օրը դժվար բավականացնի քաղաքի բոլոր հայտնի հուշարձանների այցելության համար։ Մենք Ձեզ համար կազմել ենք 10 ամենահայտնի հուշարձանների ցուցակ, որոնք արժե այցելել։

      Հռոմ

      Հռոմ

       

      1. Վատիկան և Սբ. Պյոտրի տաճար

      Անպայման հարկավոր է լինել ամենափոքր պետության մեջ պետությունում։ Չնայած բարձր պարիսպներին և հսկիչներին Վատիկանի թանգարանների դռները բաց են բոլոր ցանկացողների համար։ Սբ. Պյոտրի տաճարը հանդիսանում է կաթոլիկ աշպարհի կենտրոնը և Հռոմի ու Վատիկանի մարգարիտը։ Տաճարի կառուցումը տևել է մոտ 100 տարի, իսկ գմբեթը Միկելանջելոյի աշխատանքն է։

      Վատիկան և Սբ. Պյոտրի տաճար

      Վատիկան և Սբ. Պյոտրի տաճար

       

      2. Կոլիզեյ

      Կոլիզեյը Հռոմի ամենահին հուշարձաններից մեկն է, կարելի է ասել հավերժական քաղաքի այցեկարտն է։ Անպայման այցելեք այս հնագույն ամֆիթատրոնը, որն իր մեջ ամփոփում է Հռոմեական կայսրության ողջ վեհությունը։

      Կոլիզեյ

      Կոլիզեյ

       

      3. Ֆոնտանա Տրեվի

      Աշխարհի ամենագեղեցիկ շատրվաններից մեկը, որի բարձրությունը հասնում է 25 մետրի։ Երազանք պահելը և շատրվանի մեջ մետաղադրամ նետելը Հռոմ այցելողների ցուցակում ամենաառաջին կետն է։

      Ֆոնտանա Տրեվի

      Ֆոնտանա Տրեվի

       

      4. Պանթեոն

      Պանթեոնը մեր թվարկությունից առաջ 128 թվականին կառուցված տաճար է, որը նվրիված է հին հռոմեական աստվածներին։ Պանթեոնը ոչ միայն պատմական այլև ճարտարապետական անկրկնելի հուշարձան է։ Տաճարի հսկայական գմբեթը պաըված է երկաթով, իսկ տաճարը կանգուն է արդեն 20 դար։

      Պանթեոն

      Պանթեոն

       

      5. Սիքստինյան կապելլա

      Սիքստինյան կապելլան Վատիկանի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկն է։ Կապելլան կառուցվել է 15֊րդ դարում՝ Պապ Սիկստա 4֊րդի պատվերով, ում անունով էլ հենց կոչվել է մատուռը։ Այստեղ կարելի է հիանալ Միքելանջելոյի մանրանկարներով։

      Սիքստինյան կապելլա

      Սիքստինյան կապելլա

       

      6. Սան Անջելո ամրոց

      Հարուստ պատմությամվ այդ հնագույն ամրոցը գտնվում է Վատիկանից մի փոքր հեռու։ Ամրոցի դիմաց կարոզ եք տեսնել Հրեշտակների գեղեցիկ կամուրջը, որը զարդարված է Բերնինիի աշխատանքներով։

      Սան Անջելո ամրոց

      Սան Անջելո ամրոց

       

      7. Պյացցա Նավոնա

      Հռոմի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը, որը հայտնի է իր հրաշագեղ շատրվաններով և եկեղեցիներից և ամրոցներից կազմված անսամբլով։ Հրապարակը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենասիրված վայրերից մեկը։

      Պյացցա Նավոնա

      Պյացցա Նավոնա

       

      8.Իսպանական աստիճան

      Եվս մի հրաշալի հուշարձան, որը կազմված է Տրինիտա֊Դեյ֊Մոնտի եկեղեցուց, բլրի վրա կանգնեցված եգիպտական օբելիսկից, գեղեցիկ աստիճանից և <<Բարկաչչա>> շատրվանից։

      Իսպանական աստիճան

      Իսպանական աստիճան

       

      9. Հռոմեական Ֆորում

      Հուշարձան, որը հիշոցնում է հին Հռոմոեկան դարաշրջանի մասին։ Կար ժամանակ, երբ ասյտեղ կանգնեցված էին հռոմեացի կայսրերի և անվանի հռոմեացիների պալատները։ Ցավոք մեզ են հասել միայն կայսրության երբեմնի վեհության մասին հիշեցնող պալատների ավերակները։

      Հռոմեական Ֆորում

      Հռոմեական Ֆորում

       

      10. Վիլլա Բորգեզե

      Եթե հոգնել եք թանգարաններից և հուշարձաններից ապա կարող եք այցելել Վիլլա Բորգեզեն՝ հսկայական բնական լանդշաֆտ, որտեղ այցելուները հանգստանում են թե՛ մարմնով, թե՛ հոգով։ Կանաչով ողողված պետկերավոր լճակներ և դեկորատիվ շինություններ՝ լավագույն տեսարանը դրական էներգիայով լիցքավորվելու համար։”>Եթե հոգնել եք թանգարաններից և հուշարձաններից ապա կարող եք այցելել Վիլլա Բորգեզեն՝ հսկայական բնական լանդշաֆտ, որտեղ այցելուները հանգստանում են թե՛ մարմնով, թե՛ հոգով։ Կանաչով ողողված պետկերավոր լճակներ և դեկորատիվ շինություններ՝ լավագույն տեսարանը դրական էներգիայով լիցքավորվելու համար։

      Վիլլա Բորգեզե

      Վիլլա Բորգեզե

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024