wanna check in?

          ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

          7 օր / 6 գիշեր
          Սկսած 538 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): 

          Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:

          ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է նշել Սբ. Հարության տոնը Հայաստանում, ինչպես նաև այցելել այնպիսի վայրեր, ինչպիսիք են ժայռափոր Գեղարդվանքը, ինչպես նաև այն վանական համալիրը, ուր 13 տարի բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը, ինչպես նաև վայելել հայկական բնության հրաշքները:

          Ժամանում - Երևան - Շրջայց քաղաքում - Զվարթնոց - Էջմիածին - Երևան

          Դիմավորում օդանավակայանում: Տեղափոխում հյուրանոց: Նախաճաշ հյուրանոցում: Շրջայց Երևան քաղաքում, որը կընդգրկի ամենագլխավոր փողոցներն ու շինությունները, ինչը հնարավորություն կտա ծանոթանալ մայրաքաղաքին: Կուղևորվենք Զվարթնոցի տաճար՝ կառուցված 7-րդ դարում, և որից մեզ են հասել ավերակները: Զվարթնոցի տաճարը, Էջմիածնի Մայր Տաճարի և Սբ. Գայանե ու Սբ. Հռիփսիմե եկեղեցիների հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ժառանգությունների Ցանկում: Կայցելենք Էջմիածին, կմասնակցենք Ճրագալույցի ս. պատարագին: Ետ Երևան:

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Ամբերդ - Բյուրական (Տոնացույց) - Երևան

          Նախաճաշ հյուրանոցում: Կուղևորվենք 7-րդ դարում կառուցված Ամբերդ ամրոց, որ գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին: Կայցելենք Բյուրական, որտեղ մեզ կներկայացվեն հին հայկական ավանդույթներն ու ծեսերը, կիմանանք, թե ինչպես են դարեր առաջ նշել Ս. Հարության տոնը: Ետ Երևան:

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Խոր Վիրապ - Նորավանք - Արենի - Սիսիան

          Նախաճաշ հյուրանոցում: Կուղևորվենք Խոր Վիրապ վանական համալիր, որտեղ 13 տարի շարունակ բանտարկյալի կյանքով է ապրել Գրիգոր Լուսավորիչը: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Մեր հաջորդ կանգառը կլինի Նորավանքում՝ երկհարկանի վանքում, որ եզակի է իր կառուցվածքով: Արենիում կհամտեսենք հայկական գինին և կուղևորվենք առողջարանային քաղաք Սիսիան:

          Գիշերակաց: Սիսիան

          Սիսիան- Տաթև - Շաքիի ջրվեժ - Երևան

          Նախաճաշ հյուրանոցում: Շրջայց Սիսիանում, այնուհետև կուղևորվենք Տաթևի վանական համալիր, որ գտնվում է կիրճի եզրին: Վանքին հասնելու համար կօգտվենք Տաթևեր ճոպանուղուց: Երևան վերադառնալու ճանապարհին կտեսնենք նաև հայաստանյան բնության մեկ այլ հրաշք՝ Շաքիի ջրվեժը:

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Սևան - Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին) - Երևան

          Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Սևանա լիճ՝ ամենամեծ քաղցրահամ լիճը Հայաստանում և Եվրասիայում: Կայցելենք թերակղզու վրա գտնվող Սևանավանքը, ինչից հետո կուղևորվենք Դիլիջան կամ ինչպես նրան հաճախ կոչում են՝ Հայկական Շվեյցարիա: Կայցելենք 13-րդ դարի վանական համալիրներ Գոշավանքն ու Հաղարծինը: Ետ Երևան:

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Չարենցի կամար - Գառնի - Գեղարդ - Երևան

          Նախաճաշ հյուրանոցում: Կայցելենք մեր տարածաշրջանի միակ հեթանոսական տաճարը: Ճանապարհին կունենանք կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Կայցելենք ժայռափոր Գեղարդավանք: Ետ Երևան:

          Գիշերակաց: Երևան

          Մեկնում

          Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          • Օդանավակայան դիմավորումը/ ճանապարհումը
          • Հյուրանոցի արժեքը
          • Տրանսպորտային ծախսերը
          • Պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայությունը
          • Հարկերը
          • Սնունդը (նախաճաշ, ճաշ)
          • Մուտքի տոմսերը
          • Խմելու ջուրը մեքենայում

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          • Տեղափոխումը Հայաստան
          • Ալկոհոլային խմիչքները
          • Ապահովագրությունը

          ԿԱՐԵՎՈՐ Է

          • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
          • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում։ Հնարավոր է փաթեթի արժեքը փոփոխվի:
          • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության։ Հնարավոր է փաթեթի արժեքը փոփոխվի:

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ