Պլանավորու՞մ եք ուղևորություն դեպի Փարիզ 2020 թվականին: Այդ դեպքում այս հոդվածը հենց Ձեզ համար է: Իմացեք եղանակային պայմանների, Երևանից մատչելի փաթեթների, հայտնի հյուրանոցների և գների մասին, որպեսզի լավագույնս կազմակերպեք Ձեր հանգիստը Փարիզում:


Փարիզն աշխարհին հայտնի է որպես «սիրո մայրաքաղաք»: Այն իրական երազանք -քաղաք է, որի օդը լի է ռոմանտիկայով: Բացի դրանից, Փարիզը դարերի հարուստ պատմություն ունեցող քաղաք է: Այստեղ Դուք կարող եք տեսնել բազմաթիվ մշակութային և ճարտարապետական հուշարձաններ, ինչպես նաև այցելել աշխարհի ամենահայտնի թանգարանները: Զարմանալի չէ, որ դեպի Փարիզ ուղևորությունները մեծ պահանջարկ ունեն, և զբոսաշրջային գործակալությունները տարվա ցանկացած սեզոնի առաջարկում են ճանապարհորդություն դեպի Փարիզ: Մեր գործակալությունը ուրախությամբ կօգնի Ձեզ կազմակերպել արձակուրդը Փարիզում 2020 թ.՝ առաջարկելով մեկ անձի համար գինը սկսած 1000 ԱՄՆ դոլարից:


Երբ է ավելի լավ հանգստանալ Փարիզում
Փարիզը ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է: Ողջ տարվա ընթացքում հյուրընկալ քաղաքը ողջունում է հազարավոր զբոսաշրջիկների: Ավանդաբար, բարձր սեզոնը, ըստ զբոսաշրջային գործակալությունների, համարվում են ամառային և ձմեռային սեզոնները (հատկապես Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ժամանակ), իսկ ցածր սեզոնը, որի ժամանակ գները համեմատաբար մատչելի են, համարվում են գարունը և աշունը:


Այնուամենայնիվ, Փարիզում եղանակը գրեթե միշտ հաճելի է: Հայաստանի հետ համեմատած, կլիման բավականին մեղմ է՝ առանց ջերմաստիճանի անսպասելի փոփոխությունների. նույնիսկ ձմռանը ջերմաստիճանը հազվադեպ է նվազում +5 աստիճանից:


Փարիզ քաղաքի հիմնական տեսարժան վայրեր
Փարիզը զարմանալի քաղաք է, որտեղ ամեն քայլափոխի կարելի է տեսնել տեսարժան վայրեր ու պատմական հուշարձաններ: Արձակուրդն այստեղ կարող է շատ հետաքրքիր և տեղեկատվական ժամանց դառնալ: Աշխարհահռչակ թանգարանները, ինչպիսիք են՝ Լուվրը, Դորսայս թանգարանը կամ Ռոդենի թանգարանը, սպասում են Ձեզ. այստեղ Դուք կարող եք հիանալ դասական և ժամանակակից արվեստի զարմանահրաշ ցուցադրություններով:


Երեխաների հետ ընտանեկան ուղևորությունը հիանալի հնարավորություն է, որպեսզի ավելի լավ ծանոթանաք Դիսնեյլենդ ժամանցային կենտրոնին: Փարիզում ոտքով զբոսանքը թույլ կտա ձեզ ոչ միայն «ապրել», տեսնել Էյֆելյան աշտարակը, Շանզ Էլիզեն կամ Մոնմարտրի գեղատեսիլ փողոցները, այլև զգալ այս կախարդական քաղաքին հատուկ ռոմանտիկ ոգին:


Փարիզի լավագույն հյուրանոցների գները
Փարիզում կան բազմաթիվ հյուրանոցներ, որոնց գները՝ կախված մատուցած ծառայություններից, տարբեր են և բազմազան: Այսպիսով, քաղաքի կենտրոնում կամ հիմնական տեսարժան վայրերին մոտ գտնվող հյուրանոցի գինը մեկ գիշերվա համար սկսվում է 200.000 դրամից: Ֆրանսիայի մայրաքաղաքի պակաս հեղինակավոր տարածքներում գտնվող հյուրանոցների գները կարող են սկսվել 40000 դրամից, կամ նույնիսկ ավելի քիչ: Փարիզի ամենահայտնի հյուրանոցներից կարելի է նշել «Le Bristol Paris», «Four Seasons Hotel George V Paris», «Ritz Paris», «Grand Hotel du Palais Royal» և այլն:


Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը: